Jump to content

Տամ Խոսրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տամ Խոսրով
Դրոշ
Դրոշ
Հայոց մարզպան
Դրոշ
Դրոշ
577 - 579
Միապետ Խոսրով Ա, Որմիզդ Գ
Նախորդող Կարմիր Վարդան
Հաջորդող Վարազ Վզուր
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Վախճանի օր հունիս 582
Վախճանի վայր Antiochia in Mesopotamia, Շանլըուրֆայի մարզ, Թուրքիա
 
Ռազմական ծառայություն
Պատկանելություն՝ Սասանյան Պարսկաստան
Կոչում՝ զորավար

Տամ Խոսրով (- հունիս 582, Antiochia in Mesopotamia, Շանլըուրֆայի մարզ, Թուրքիա), պարսիկ զորավար Սասանյան Պարսկաստանում, Հայոց մարզպան (577-579), ակտիվ մասնակցել է 6-րդ դարի վերջի հռոմեա-պարսկական պատերազմներին[1]։ Ինչպես ցույց է տալիս նրա պատվավոր անունը, նա պարսիկների շրջանում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր և Սասանյան Խոսրով Ա (531-579) թագավորի գլխավոր զորավարներից[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տամ Խոսրովը առաջին անգամ հայտնվում է 575 թվականի սկզբին։ 574 թվականին կնքվեց մեկամյա զինադադար՝ վերջ տալով Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև 572 թվականից շարունակվող պատերազմին, մինչդեռ բանակցություններ էին ընթանում ավելի երկար զինադադարի համար։ Մինչ պարսիկները պնդում էին հնգամյա զինադադարի մասին, հռոմեական էմիսարները հրաժարվում էին ընդունել այն և պնդում էին երեք տարի տևողությունը։ Բյուզանդացիների վրա ճնշում գործադրելու համար պարսիկ զորավար Մահբոդը հրամայեց Տամ Խոսրովին հարձակում սկսել։ Տամ Խոսրովը գլխավորեց մի մեծ արշավանք, որը թալանեց Հյուսիսային Միջագետքի Դարայի շրջակայքը: Դրանից անմիջապես հետո եռամյա զինադադար կնքվեց բյուզանդացիների կողմից տարեկան 30,000 ոսկի սոլիդուս վճարելու դիմաց[2][3]։

577 թվականի աշնանը Տամ Խոսրով զորավարն օգտվելով բյուզանդացիների անհոգությունից, և նրանց կեղեքումների պատճառով հայերի շրջանում ծագած դժգոհություններից, 30 հազարանոց զորքով մտնում է Հայաստան և հանկարծակի հարձակվում Հուստինիանոսի 120 հազարանոց բանակի վրա ու խուճապի մատնում[1][4]։ Երկու ճակատամարտերում՝ Բասենում և Բագրևանդում բյուզանդական բանակը ծանր պարտություն է կրում[1][4]։ Հայկական մարզպանությունը նորից գրավում են պարսիկները[1]։ Երբ Տամ Խոսրովը խոստանում է Հայաստանում ատրուշան չկառուցել, պարսիկներին դիմադրող 20 հազարանոց բանակով հայկական մարզը դուրս է գալիս Բյուզանդիայի գերիշխանությունից և ենթարկվում Պարսկաստանին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 199, 261-262:
  2. 2,0 2,1 Martindale, Jones & Morris 1992, էջեր. 1215–1216
  3. Greatrex & Lieu 2002, էջ. 152
  4. 4,0 4,1 «Պատմութիւն Սեբէոսի», աշխ․՝ Գևորգ Աբգարյանի, Երևան, 1979, էջ 71։