Jump to content

Տահիտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տահիտի շրջան

Տահիտի[1], (ֆր.՝ Tahiti), հրաբխային կղզի Խաղաղ օվկիանոսում, Ֆրանսիական Պոլինեզիայում։ Ամենախոշորն է Ընկերության կղզիներում։ Ֆրանսիական տիրույթ է։ Տարածությունը 1042 Կմ² է, բնակչությունը՝ 95, 6 հազար (1977 թվականի տվյալներով)։ Վարչական կենտրոնը և գլխավոր նավահանգիստը՝ Պապեետե։ Բնակչության մեծամասնությունը տահիտցիներ են։ Բնակվում են նաև չինացիներ, ֆրանսիացիներ են։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, կրոնը՝ քրիստոնեությունը։ Կղզին բաղկացած է լեռնային երկու զանգվածից (բարձրությունը՝ մինչե 2241 մ)։ Կազմված է բազալտներից։ Կլիման արևադարձային, ծովային է։ Տարեկան տեղումները 1400 մմ են։ Կան խոնավ արևադարձային անտառներ, մերձափնյա հարթավայրերում՝ կոկոսյան արմավենու, բանանի, շաքարեղեգի, վանիլի, արքայախնձորի պլանտացիաներ։ Մշակում են տարո, յամս, բաթաթ։ Արդյունահանում են մարգարիտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հակոբ Ղ. Գրգեարյան, Նորա Մ. Հարությունյան (1987—1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: Լույս. էջ I, 374.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տահիտի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։