Վրաստանի Ազգային բանկ
Վրաստանի Ազգային բանկ | |
---|---|
Տեսակ | կենտրոնական բանկ |
Հիմնադրված է | 1919 |
Վայր | Թբիլիսի, Վրաստան |
Երկիր | Վրաստան |
Կայք | nbg.gov.ge(վրաց.) |
Վրաստանի ազգային բանկ (վրաց.՝ საქართველოს ეროვნული ბანკი), Վրաստանի կենտրոնական բանկ[1]։ Վրաստանի ազգային բանկը ստեղծվել է ԽՍՀՄ Պետական բանկի Վրացական հանրապետական բանկի հիման վրա 1991 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրաստանի ազգային բանկը հիմնադրվել է 1919 թվականին[1], իսկ 1991 թվականին Խորհրդային միության փլուզումից հետո սկսել է գործել որպես ինքնուրույն ինստիտուտ։ Այդ ժամանակ Վրաստանի Վերին խորհրդի որոշման համաձայն՝ խորհրդային ֆինանսա-վարկային համակարգի հիման վրա ստեղծվեց Վրաստանի ազգային բանկը[2]։
Պաշտոնապես անկախ Վրացական կենտրոնական բանկը ստեղծվել է 1991 թվականի օգոստոսին, ընդունված «Վրացական Հանրապետության Ազգային բանկի մասին» օրենքի համաձայն։ Այդ ժամանակ է ընդունվել նաև «Վրաստանի Հանրապետության Ազգային բանկի մասին» օրենքը, որը արտահայտում էր Կենտրոնական բանկի գործունեության հիմնական ոլորտները դրամավարկային քաղաքականության բնագավառում։
Ազգային բանկի այսօրվա կարգավիճակը որոշված է Վրաստանի Սահմանադրությամբ։ Համաձայն Սահմանադրության 95-րդ հոդվածի՝ Ազգային բանկը անկախ է իր գործունեության մեջ։ Ազգային բանկի իրավունքներն ու պարտականությունները, նրա գործունեության կարգը և անկախության երաշխիքները որոշվում են «Ազգային բանկի մասին» օրենքով, որը ընդունվել է Վրաստանի Խորհրդարանի կողմից 1995 թվականի հունիսի 23-ին[2]։
Կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային բանկի կարգավիճակը սահմանված է Վրաստանի Սահմանադրությամբ։ Համաձայն վերջինիս 95-րդ հոդվածի՝ բանկն անկախ է իր գործունեության մեջ։
Ազգային բանկն ազատ է իշխանության և Վրաստանի խորհրդարանի միջամտությունից, որն ամեն տարի հաստատում է դրամա-վարկային և արժութային քաղաքականության հիմնական ուղղությունները[2]։
Իրավունքներ և պարտականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային բանկի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Ազգային բանկի մասին» օրենքով, որն ընդունվել է 1995 թվականի հունիսի 23-ին։
Հիմնական իրավունքներն ու պարտականությունները.
- դրամա-վարկային և արժութային քաղաքականության իրականացում,
- բանկային վերահսկողության անցկացում,
- մոնետար և ֆինանսական ոլորտների կառավարման իրականացում,
- ազգային արժույթի սպառման ունակության և գների կայունության աջակցություն,
- դրամա-վարկային համակարգի արդյունավետ գործունեության ապահովում,
- համագործակցություն այլ երկրների ազգային բանկերի հետ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 National Bank of Georgia: About the Bank Արխիվացված 2015-07-16 Wayback Machine (անգլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 «Bankir.ru: Վրաստանի ազգային բանկ. անցյալ, ներկա, ապագա». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.