Jump to content

Վորմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վորմս
գերմ.՝ Worms
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքՌայնլանդ Պֆալց
Հիմնադրված էմ.թ.ա. 1-ին դար թ.
Մակերես108,73 կմ²
ԲԾՄ101 մետր
Բնակչություն85 609 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]
Ժամային գոտիUTC 1 և UTC 2
Հեռախոսային կոդ06241, 06242, 06246 և 06247
Փոստային դասիչ67547, 67549, 67550 և 67551
Ավտոմոբիլային կոդWO
Պաշտոնական կայքworms.de
Վորմս (Գերմանիա)##
Վորմս (Գերմանիա)

Վորմս (գերմ.՝ Worms), քաղաք Գերմանիայի Ռայնլանդ Պֆալց հողում, որը տեղակայված է Վերին Ռայնից 60 կիլոմետր հարավ-արևմուտք՝ Մայնի Ֆրանկֆուրտում։ 2015 թվականի դրությամբ քաղաքն ունի 82000 բնակիչ[2]։

Վորմսը Բուրգունդյան թագավորության մայրաքաղաքն է եղել դեռ 5-րդ դարի սկզբին, հետևաբար միջնադարյան լեգենդների տեսարանները վերագրվում են այս ժամանակահատվածին, ինչպես օրինակ «Նիբելունգների երգը» էպոսի առաջին մասում։ 614 թվականից սկսած Վորմսը նաև եղել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսական կենտրոն և ամենակարևորը՝ Կառլոս Մեծի նստավայրը։ Վորմսի տաճարը կայսերական տաճարներից մեկն է ու Գերմանիայի Ռոմանական ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը։ Քաղաքը, որպես կայսերական քաղաք, բարգավաճեց միջնադարում։ Ավելի քան հարյուր կայսերական «Դիետ» ժողովներն անցկացվում էին այստեղ։ 1521 թվականի նմանօրինակ մի ժողովում Մարտին Լյութերը հռչակվեց որպես հերետիկոսություն։

Այսօր քաղաքը արդյունաբերական կենտրոն է և հայտնի է Liebfraumilch տեսակի գինով։ Արդյունաբերական մյուս ճյուղերից են քիմիական նյութերն ու մետաղական ապրանքները։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վորմս քաղաքը գտնվում է Հռենոս գետի արևմտյան ափին՝ Լյուդվիգսհաֆեն ամ Ռայն և Մայնց քաղաքների միջև։ Քաղաքի հյուսիսային եզրով հոսում է Պֆրիմ, իսկ հարավային եզրով՝ Այսբախ գետերը։ Դրանք երկուսն էլ միանում են Հռենոսին։

Վորմսն ունի քաղաքի կենտրոնը շրջափակող 13 ավան։ Դրանք հետևյալն են․

Անուն Բնակչություն Ուղղությունը և հեռավորությունը քաղաքի կենտրոնից
Աբենհայմ 2,744     Հյուսիս-արևմուտք (10 կիլոմետր)
Հեպպենհայմ 2,073     Հարավ-արևմուտք (9 կիլոմետր)
Հերցհայմը 6,368     Հյուսիս (5 կիլոմետր)
Հոխայմ 3,823     Հյուսիս-արևմուտք
Հորխհայմ 4,770     Հարավ-արևմուտք (4․5 կիլոմետր)
Իբերշեյմ 692     Հյուսիս (13 կիլոմետր)
Լեյսելհելմ 1,983     Արևմուտք (4 կիլոմետր)
Նոյհաուզեն 10,633     Հյուսիս
Ֆեդերշեյմ 7,414     Արևմուտք (7 կիլոմետր)
Ֆֆիֆլիգեյմ 3,668     Արևմուտք
Rheindürkheim 3,021     Հյուսիս (8 կիլոմետր)
Վեյնշեյմ 2,800     Հարավ-արևմուտք (4 կիլոմետր)
Վեիսօպենհեյմ 1,796     Հարավ-արևմուտք (5․5 կիլոմետր)

Հռենոսի հովտում ձմռանը կլիման չափազանց մեղմ է, իսկ ամռանը՝ բավականին հաճելի։ Տեղումների քանակը միջինից ցածր է շրջակա տարածքներում։ Ձյան շերտը ցածր է և հաճախ արագ հալչում է։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սուրբ Պետրոսին նվիրված ռոմանական տաճար
  • Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ քաղաքի ամենամեծ բողոքական եկեղեցին
  • Սուրբ Պողոսի եկեղեցի (13-րդ դար)
  • Սուրբ Անդրեի եկեղեցի (13-րդ դար)
  • Սուրբ Մարտինի եկեղեցի (13-րդ դար)
  • Liebfrauenkirche (15-րդ դար)
  • Լյութերի հուշարձան (1868 թվական)
  • Սինագոգ
  • Հրեական թանգարան Ռաշի տանը
  • Նիբելունգեն թանգարան

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վորմսի քույր քաղաքներն են․

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.)DESTATIS, 2024.
  2. Statistisches Landesamt (2015 թ․ դեկտեմբերի 31). «Bevölkerung der Gemeinden am 31.Dezember 2015 - A1033_201522_hj_G.pdf» (pdf). statistik.rlp.de (German). Rheinland Pfalz. էջ 15. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վորմս» հոդվածին։