Jump to content

Վյաչեսլավ Գլազկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վյաչեսլավ Գլազկով
Ընդհանուր տեղեկություններ
Ամբողջական անունՎյաչեսլավ Վալերևիչ Գլազկով
ՔաղաքացիությունՈւկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ15 հոկտեմբերի, 1984
ԾննդավայրԼուգանսկ, ՈՒԽՍՀ, ԽՍՀՄ
Քաշային կարգսուպերծանր (90,892 կգ-ից ավելի)
Հասակ190 սմ
ՄարզիչԱլեքսանդր Արլանով
Էդուարդ Մենչակով
Դոն Թյորներ
Ջոն Դևիդ Ջեքսոն
ՊրոմոուտերMain Events
Պրոֆեսիոնալ կարիերա
Վերջին մարտ16 հունվարի, 2016
Մարտերի թիվ23
Հաղթանակների թիվ21
Հաղթանակ նոկաուտով13
Պարտություն1
Ոչ ոքի1
Տեղի չունեցած0

Վյաչեսլավ Վալերևիչ Գլազկով (ուկրաիներեն՝ В'ячеслав Валерійович Глазков, հոկտեմբերի 15, 1984 թվական, Լուգանսկ, ՈՒԽՍՀ), ուկրաինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է եկել սուպերծանր քաշային կարգում։ 2007 թվականի Աշխարհի առաջնության փոխչեմպիոնն է, 2008 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն է։ Ունի Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետի կոչում։

USBA վարկածով Ամերիկայի չեմպիոնն է (2015)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Գլազկովը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 15-ին Լուգանսկ քաղաքում։

Բռնցքամարտով սկսել է զբաղվել Լուգանսկ քաղաքի «Զարյա» սպորտային ակումբում։ Առաջին մարզիչն է եղել Վլադիմիր Իլյիչ Բարանովը։ Այնուհետև սկսել է մարզվել «Զվեզդա» սպորտային ակումբում, որտեղ նրա մարզիչն էր Ալեքսանդր Արլանովը։

Ավարտել է Լուգանսկի ներքին գործերի պետական համալսարանը։

Գլազկովի տատիկը՝ Նինա Անդրեևնա Դերևյանկոն մահացել է օգոստոսի 18-ին Լուգանսկում տեղի ունեցած հրետանային կրակի ժամանակ, երբ կանգնած էր ջրի հերթում։ Մահացել է շտապօգնության մեքենայով տեղափոխելիս[1]։

2015 թվականի վերջին լուրեր են հայտնվում այն մասին, որ Գլազկովը մտադրվում է փաստաթղթեր հանձնել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, սակայն այս տեղեկատվությունը պաշտոնապես հերքվում է բռնցքամարտիկի կողմից[2]։

Սիրողական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլազկովը 2005 թվականին մասնակցել է Աշխարհի առաջնությանը. առաջին մենամարտում կարողացել է հաղթել լիտվացի Յարոսլավ Յակշտոյին (26:20), սակայն երկրորդ մենամարտում պարտվել է կուբացի բռնցքամարտիկ Օդլանիեր Սոլիսին (11:26)։

2006 թվականի Եվրոպայի առաջնությանը կարողացել է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը. կարողացել է հաղթել Դևիդ Փրայսին, սակայն կիսաեզրափակչում պարտվել է Կուբրատ Պուլևին։ 2007 թվականի Աշխարհի առաջնության փոխչեմպիոնն է. եզրափակչում պարտվել է իտալացի բռնցքամարտիկ Ռոբերտո Կամմարելլեին։

2008 թվականին մասնակցել է Պեկին քաղաքում անցկացված XXIX Օլիմպիական խաղերին. 1/8 եզրափակչում կարողացել է հաղթել կուբացի բռնցքամարտիկ Ռոբերտ Ալֆոնսոյին (5:3), 1/4 եզրափակչում կարողացել է հաղթել ալժիրցի բռնցքամարտիկ Նևֆել Ուատային (10:4)։ Արմունկի վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել կիսափզրափակիչ փուլին, որտեղ նրա մրցակիցն էր չինացի բռնցքամարտիկ Ժան Ժիլեյը, ինչի արդյունքում ավարտելով իր մրցելույթները, ստացել է բրոնզե մեդալ։

Պրոֆեսիոնալ կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ռինգում Գլազկովը իր մեկնարկային մենամարտը անցկացրել է 2009 թվականին փորձառու թուրք բռնցքամարտիկ Օզջան Չետինկայայի հետ (15-6-1)։ Մենամարտում 4 ռաունդներից հետո միավորներով հաղթում է ուկրաինացի բռնցքամարտիկը։ Իր երկրորդ մենամարտում ևս կարողանում է միավորներով հաղթել ռուս բռնցքամարտիկ Ալեքսեյ Վարակինին (28-16-3)։ Անցկացնելով ևս 6 հաղթական մենամարտ մասնակցում է առաջին 8 ռաունդ ունեցող մենամարտին և կարողանում է միավորներով հաղթել ռուս բռնցքամարտիկ Դենիս Բախտովին (33-5)։

2012 թվականի մարտի 16-ին Գլազկովը մենամարտ է անցկացնում ռուս բռնցքամարտիկ Եվգենի Օրլովի հետ։ Օրլովը միայն մեկ անգամ էր ժամանակից շուտ պարտություն կրել և կարողանում էր իր մրցակիցներ խնդիրներ առաջադրել։ Բայց Գլազկովը կարողանում է հաջող մենամարտ անցկացնել, և Օրլովը 5-րդ ռաունդից հետո հրաժարվում է մենամարտի հետագա անցկացումից[3]։

2 ամիս անց՝ 2012 թվականի մայիսին, Գլազկովը մենամարտ է անցկացնում Աֆրիկայի նախկին չեմպիոն նիգերիացի բռնցքամարտիկ Գբենգա Օլոուկունի հետ և կարողանում է 7-րդ ռաունդում նոկաուտով հաղթել իր մրցակցին[4]։

2012 թվականի սեպտեմբերին Գլազկովը մենամարտ է անցկացնում գերմանացի բռնցքամարտիկ Կոնստանտին Այրիխի հետ և կարողանում է մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել իր մրցակցին[5][6]։

2012 թվականի նոյեմբերի 5-ին Գլազկովը պիտի մենամարտ անցկացներ ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսեյ Մազիկին հետ, սակայն ստացած վնասվածքի պատճառով մենամարտը չեղարկվում է[7]։

Մենամարտը Տոր Հեյմերի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դեկտեմբերի 22-ին Գլազկովը մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Տոր Հեյմերի հետ։ Մենամարտն ընթանում էր ոչ բարձր տեմպով, սակայն Գլազկովն անընդհատ փոխում էր մենամարտի վարման տարածությունը և կարողանում էր հաջող հարվածներ անցկացնել։ Հեյմերը ոչինչ չէր կարողանում անել մրցակցին դիմակայելու համար։ 4-րդ և 5-րդ ռաունդների միջև ընկած ընդմիջման ժամանակ Հեյմերի թիմը հրաժարվում է մենամարտի հետագա անցկացումից։ Գլազկովը տանում է իր 14-րդ հաղթանակը, որից 10-ը ժամանակից շուտ (որից 7-ը հրաժարվել են մենամարտի շարունակումից)[8]։

Մենամարտը Մալիկ Սքոթթի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի 23-ին Գլազկովը մենամարտ է անցկացնում պարտություն չունեցող ամերիկացի բռնցքամարտիկ Մալիկ Սքոթթի հետ։ Մալիկը աշխատում էր հեռու տարածության վրա, և չնայած այն հանգամանքին, որ աշխատում էր երկրորդ համարով, կարողանում էր հաջող պաշտպանություն իրականացնել և անցկացնել ջաբեր։ Դա հնարավորություն տվեց ամերիկացի բռնցքամարտիկին հաղթելու մենամարտի գրեթե ամբողջ առաջին կեսում։ Գլազկովը գործելով առաջին համարով այդպես էլ չի կարողանում լուրջ խնդիրներ առաջադրել իր մրցակցին։ Մենամարտի ավարտին 2 բռնցքամարտիկներն էլ հոգնել էին, սակայն Գլազկովը կարողացավ մի փոքր հավասարեցնել մենամարտը։ Այս ոչ դիտարժան մենամարտում մրցավարները ոչ միաձայն որոշմամբ ոչ ոքի հաշիվ են գրանցում, սակայն շատերն էին կարծում, որ այս մենամարտում համոզիչ կերպով հաղթել էր Սքոթթը[9]։

Մենամարտը Տոմաշ Ադամեկի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի նոյեմբերի 16-ին Գլազկովը պիտի մենամարտ անցկացներ լեհ բռնցքամարտիկ Տոմաշ Ադամեկի հետ, սակայն մենամարտից մի քանի օր առաջ հայտնի է դառնում, որ Ադամեկը չի կարողանա մենամարտել հիվանդության պատճառով։ «Main Events» պրոմոութերական ընկերությունը արագորեն կարողանում է Գլազկովի համար նոր մրցակից գտնել։ Նոր մրցակիցն էր ամերիկացի բռնցքամարտիկ Գարրեթթ Ուիլսոնը[10][11]։ Այս մենամարտում մրցավարների միաձայն որոշումով հաղթում է ուկրաինացի բռնցքամարտիկը (97-93, 98-92, 99-91)[12]։

2014 թվականի մարտի 15-ին վերջապես կայանում է երկար սպասված մենամարտը լեհ բռնցքամարտիկ Տոմաշ Ադամեկի հետ։ Այս մենամարտում Գլազկովը կարողանում է մրցավարների միաձայն որոշումով հաղթանակ տանել և նվաճել սուպերծանր քաշային կարգում IBF վարկածով հյուսիսամերիկյան տիտղոսը։ Մենամարտն ընթանում էր բռնցքամարտիկների փոփոխական հաջողություններով. Գլազկովը հաջող էր սկսել, ավելի հաջող էր հանդես գալիս նաև մենամարտի միջնամասում, սակայն վերջնամասում ավելի լավ տեսք ուներ Ադամեկը։ Արդյունքում 12 ռաունդներից հետո մրցավարները միաձայն որոշումով մենամարտի հաղթող են ճանաչում Գլազկովին (117:110, 117:111, 116:112)։ Այս հաղթանակը շատերի համար անսպասելի էր, քանի որ մենամարտից առաջ շատերը կարծում էին, որ հաղթանակ է տանելու լեհ բռնցքամարտիկը[13]։

Մենամարտը Սթիվ Քաննինգեմի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտի 14-ին Գլազկովը մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Սթիվ Քաննինգեմի հետ։ Ամերիկացի վետերանը ավելի ակտիվ մարտ էր վարում, ավելի շատ հարվածներ էր անցկացնում, սակայն ուկրաինացու հարվածներն ավելի ուժեղ և դիպուկ էին։

Գլազկովը կարողանում է հաղթել մենամարտի վերջնամասում՝ 10-ից 12-րդ ռաունդներում. կարծես երկրորդ շնչառություն էր բացվել։ Արդյունքում 12 ռաունդներից հետո մրցավարների միաձայն որոշումով հաղթում է Գլազկովը (116:112, 115:113, 116:112)։

Այս հաղթանակից հետո Գլազկովը դառնում է պարտադիր հավակնորդ Վլադիմիր Կլիչկոյի համար IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար[14]։

Տիտղոսային մենամարտը Չարլզ Մարտինի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի նոյեմբերի 28-ին մենամարտ է կայանում Վլադիմիր Կլիչկոյի և Թայսոն Ֆյուրիի միջև։ Մենամարտում հաղթում է Ֆյուրին, ով հրաժարվում է մենամարտել պարտադիր հավակնորդ Գլազկովի հետ։ 2016 թվականի նոյեմբերի 16-ին Գլազկովը IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Չարլզ Մարտինի հետ[15]։ Օրվա գլխավոր մենամարտում մրցում էին Դեոնտեյ Ուայլդերը և Արթուր Շպիլկան։

Մենամարտի առաջին երկու ռաունդները անցան բավական մոտ և հավասար պայքարում։ 3-րդ ռաունդում Գլազկովը գրոհի ժամանակ վնասում է աջ ծունկը և ընկնում։ Քանի որ ընկել էր ոչ հարվածի հետևանքով մրցավարը նոկդաուն չի հաշվում։ Գլազկովը շարունակում է մենամարտը, սակայն նկատելի կերպով դանդաղեցնում է մենամարտի վարումը և նորից է ընկնում։ Չնայած այն հանգամանքին, որ այս անգամ ևս չի ընկել մրցակցի հարվածների հետևանքով, մրցավարը այս անգամ սկսում է հաշիվ բացել։ Ուկրաինացին չի կարողանում շարունակել մենամարտը, և մրցավարը հաղթանակը տեխնիկական նոկաուտով շնորհում է ամերիկացի բռնցքամարտիկին։ Ավելի ուշ Գլազկովը վիրահատվում է։ Վիրահատությունից 6 ամիս անց վնասվածքը կրկնվում է, և նորից վիրահատության կարիք է զգացվում։ Գլազկովը որոշում է ընդունում սպորտային կարիերան ավարտելու մասին։

Պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերմին Նշանակություն
Հաղթանակ
Ոչ ոքի
Պարտություն
КО Նոկաուտ
ТКО Տեխնիկական նոկաուտ
UD Մրցավարների միաձայն որոշում
MD Մրցավարների մեծամասնության որոշում
RTD Հրաժարում մենամարտի շարունակումից
Մենամարտ Ցուցանիշ Ամսաթիվ Մրցակից Անցկացման վայր Ռաունդ, ժամանակ Լրացուցիչ
23 21(13)-1-1 հունվարի 16, 2016 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չարլզ Մարտին (23-0-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բարքլեյս սենթր, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ TKO3 (12) Մենամարտ սուպերծանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար։ Գլազկովը 3-րդ ռաունդում ծնկի վնասվածքի պատճառով չի կարողանում շարունակել մենամարտը։
22 21(13)-0-1 օգոստոսի 15, 2015 Տրինիդադ և Տոբագո Կերտսոն Մենսուելլ (24-11) Ռուսաստան Կրասնոդար, Ռուսաստան KO4 (10)
21 20(12)-0-1 մարտի 14, 2015 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթիվ Քաննինգեմ (28-6) Կանադա Bell Centre, Մոնրեալ, Կանադա UD (12) Նվաճել է USBA վարկածով ամերիկայի չեմպիոնի տիտղոսը։ Մենամարտ սուպերծանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի հավակնորդի մենամարտի համար։ Հաշիվ. 116-112, 115-113, 116-112:
20 19(12)-0-1 նոյեմբերի 8, 2014 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դարնելլ Ուիլսոն (25-17-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Boardwalk Hall, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ TKO7 (10)
19 18(11)-0-1 օգոստոսի 9, 2014 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դերրիք Ռոսսի (29-8) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Sands Bethlehem, Բեթլեհեմ, Փենսիլվանիա, ԱՄՆ MD (12) Հաշիվ. 98-92, 95-95, 96-94:
18 17(11)-0-1 մարտի 15, 2014 Լեհաստան Տոմաշ Ադամեկ (49-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Sands Casino Resort, Բեթլեհեմ, Փենսիլվանիա, ԱՄՆ UD (12) Մենամարտ սուպերծանր քաշային կարգում IBF վարկածով հյուսիսամերիկյան տիտղոսի համար։ Հաշիվ. 117—110, 117—111, 116—112:
17 16(11)-0-1 նոյեմբերի 16, 2013 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գարրեթթ Ուիլսոն (13-6-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Turning Stone Resort & Casino, Верона, Նյու Յորք, ԱՄՆ UD (10)
16 15(11)-0-1 օգոստոսի 3, 2013 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բայրոն Փոլլի (25-15-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Mohegan Sun, Նյու Լոնդոն շրջան (Կոնեկտիկուտ), ԱՄՆ TKO2 (8) 0:30
15 14(10)-0-1 փետրվարի 23, 2013 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մալիկ Սքոթթ (35-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Paramount Theatre, Հանթինգթոն, Նյու Յորք, ԱՄՆ SD (10)
14 14(10)-0 դեկտեմբերի 22, 2012 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տոր Հեյմեր (19-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Sands Casino Resort, Բեթլեհեմ, Փենսիլվանիա, ԱՄՆ RTD4 (8) 3:00
13 13(9)-0 սեպտեմբերի 8, 2012 Գերմանիա Կոնստանտին Այրիխ (23-6-2) Ռուսաստան Олимпийский, Մոսկվա, Ռուսաստան UD (10) Մենամարտ WBC Baltic Silver թափուր տիտղոսի համար։
12 12(9)-0 մայիսի 1, 2012 Նիգերիա Գբենգա Օլոկոուն (19-7) Ռուսաստան СК Крылатское, Մոսկվա, Ռուսաստան TKO7 (10) 1:32
11 11(8)-0 մարտի 16, 2012 Ռուսաստան Եվգենի Օրլով (13-11-1) Ռուսաստան Цирк, Կրասնոդար, Ռուսաստան RTD5 (10) 3:00
10 10(7)-0 դեկտեմբերի 4, 2011 Ռուսաստան Դանիիլ Պերետյատկո (17-29) Ռուսաստան Мегаспорт, Մոսկվա, Ռուսաստան RTD5 (8) 3:00
9 9(6)-0 մարտի 26, 2011 Ռուսաստան Դենիս Բախտով (33-5) Ռուսաստան ДИВС, Եկատերինբուրգ, Ռուսաստան UD (8)
8 8(6)-0 դեկտեմբերի 4, 2010 Ռուսաստան Ասկեր Բալաշ (1-1) Ուկրաինա ТРЦ «Терминал», Բրովարի, Ուկրաինա RTD3 (6) 3:00
7 7(5)-0 հոկտեմբերի 16, 2010 Ուզբեկստան Ազիզ Ռահմոնով (6-3) Ռուսաստան Алатир, Եկատերինբուրգ, Ռուսաստան RTD2 (6) 3:00
6 6(4)-0 հուլիսի 14, 2010 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարկ Բրաուն (15-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ South Philly Arena, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ TKO3 (6) 2:13
5 5(3)-0 ապրիլի 24, 2010 Ուկրաինա Իվան Շվայկո (2-0) Ուկրաինա Спорт Палас, Կիև, Ուկրաինա RTD3 (6) 3:00
4 4(2)-0 մարտի 22, 2010 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռամոն Հեյս (15-29-1) Դոմինիկյան Հանրապետություն Sosua Bay Grand Casino, Պուերոտո Պլատա, Դոմինիկյան Հանրապետություն TKO3 (4) 1:58
3 3(1)-0 դեկտեմբերի 19, 2009 Ուկրաինա Ստանիսլավ Բելոկոն (3-2) Ուկրաինա Спорт Палас «Юность», Զապորոժիե, Ուկրաինա RTD1 (4) 3:00
2 2-0 հոկտեմբերի 24, 2009 Ռուսաստան Ալեքսեյ Վարակին (28-16-3) Ռուսաստան Студия Фильмов Свердловска, Եկատերինբուրգ, Ռուսաստան UD (4)
1 1-0 հուլիսի 2, 2009 Թուրքիա Օզջան Չետինկայա (15-5-1) Ռուսաստան СК Крылатское, Մոսկվա, Ռուսաստան UD (4)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Вячеслав ГЛАЗКОВ: «Могу стать претендентом на бой с Кличко»
  2. «Украинский боксер Вячеслав Глазков опроверг переход под флаг России». glavcom.ua. 2016 թ․ հունվարի 9. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  3. Вячеслав Глазков досрочно победил Евгения Орлова. SPORTS.RU
  4. Вячеслав Глазков нокаутировал Гбенгу Олоукуна
  5. Вячеслав Глазков победил Константина Айриха
  6. Вячеслав Глазков победил Константина Айриха в андеркате боя Кличко — Чарр
  7. «Бой Глазков — Мазыкин отменен». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  8. Вячеслав Глазков одержал досрочную победу над Тором Хамером
  9. «Бой Глазкова и Скотта завершился вничью». Газета.Ru. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  10. CHORY ADAMEK JEDNAK SIĘ WYCOFAŁ, MAIN EVENTS SZUKA ZASTĘPSTWA
  11. GARRETT WILSON ZASTĄPI ADAMKA
  12. Вячеслав Глазков: В Украине я третий после братьев Кличко
  13. «Украинец Вячеслав Глазков стал чемпионом Северной Америки по версии IBF». Вести.ру. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  14. «Бокс: луганский супертяжеловес стал претендентом для Кличко». news.liga.net.
  15. Фьюри лишён отобранного у Кличко титула, пояс оспорят Глазков и Мартин.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]