Jump to content

Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո
Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո
Ծնվել էդեկտեմբերի 11 (23), 1858
ԾննդավայրՕզուրգեթի
Մահացել էապրիլի 25, 1943(1943-04-25)[1][2][3][…] (84 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Գործունեության տարիներ1890-1943
Ազգությունռուս
Մասնագիտացումդրամատուրգ, ռեժիսոր, թատերական քննադատ, սցենարիստ, օպերային ռեժիսոր, թատերական ուսուցիչ, դերասան և դրամատուրգ
Ոճ(եր)Պիես
ԱմուսինQ116752649?
Պարգևներ

IMDbID ID 0625958

Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո (դեկտեմբերի 11 (23), 1858, Օզուրգեթ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 25, 1943(1943-04-25)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ռեժիսոր, թատերական գործիչ, գրող։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1936)։ Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի հիմնադիրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ուկրաինացի զինվորականի ընտանիքում (մայրը հայուհի էր՝ Ա․ Յաղուբյան)։ Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի գիմնազիայում։ Պատանեկան տարիներին Թիֆլիսում մասնակցել է սիրողական ներկայացումների։ 1876 թվականին ընտանիքով տեղափոխվել է Մոսկվա։

1876-1879 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետում, զուգահեռաբար հաճախել նաև իրավաբանականի պարապմունքներին։ Թատերական գործունեությունն սկսել է ռուսական բեմի մեծ վարպետներ Մ․ Երմոլովայի, Գ․ Ֆեդոտովայի, Ա․ Լենսկու և այլոց արվեստը բնութագրող հոդվածներով, եղել Ա․ Օստրովսկու մի շարք նորաստեղծ պիեսների առաջին մեկնաբանը՝ դրսևորելով գրական երկի և դերասանական արվեստի խոր գիտելիքներ, բարձր ճաշակ՝ պաշտպանելով ռուս, բեմի ռեալիստական դպրոցը և նրա գաղափարական առաջադիմական ․ուղղությունը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-ական թվականներին հրատարակել է մի շարք վեպեր ու վիպակներ, պիեսներ («Վերջին կամքը», 1888, «Նոր գործ», 1890, «Ոսկի», 1895, «Կյանքի արժեքը», 1896), ուր հիմնականում պատկերել է ռուս մտավորականության ողբերգական վիճակը։

Պիեսներից շատերը բեմադրվել են Պետերբուրգի Ալեքսանդրյան և Մոսկվայի Փոքր թատրոններում՝ դերասանական լավագույն ուժերի մասնակցությամբ (հայ բեմում մեծ հաջողություն է ունեցել «Կյանքի արժեքը» պիեսը, որը բեմադրվել է 1900-ական և 1910-ական թվականներին Սիրանույշի, Հ․ Աբելյանի, Վ․ Փափազյանի ջանքերով)։ Ձգտելով նպաստել ռուս, բեմի վերակառուցմանը՝ Նեմիրովիչ-Դանչենկոն 1891 թվականին ստանձնել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության երաժշտադրամատիկական ուսումնարանի ղեկավարությունը, հնարավորություն տվել իր սաների անհատական կարողությունների բացահայտմանը, նրանց մեջ ընդերել հակում դեպի պիեսի գաղափարական Էությունը և գեղարվեստական առանձնահատկությունները։

Թատրոնի ստեղծումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս, բեմի արմատական բարենորոգմանը Էապես նպաստել է Նեմիրովիչ-Դանչենկոյի և Կ․ Մտանիսլավսկու ստեղծագործական համագործակցությունը։ Նրանց համատեղ ջանքերով 1898 թվականին Մոսկվայում բացվել է Գեղարվեստական հանրամատչելի թատրոնը (ՄԳԱԹ-ի սկզբնական անվանումը), ուր Նեմիրովիչ-Դանչենկոն վարել է գաղափարախաղացանկային գիծը՝ սկզբից ևեթ դրան տալով հակաբռնակալական ուղղություն։ Նեմիրովիչ-Դանչենկոն առաջինն է գնահատել Անտոն Չեխովի պիեսները՝ նրանց մեջ տեսնելով նորարարական արժեք։ Կ․ Ստանիսլավսկու հետ բեմադրել է նաև Մաքսիմ Գորկու պիեսները («Հատակում», «Քաղքենիներ», «Արևի զավակները» և այլն)՝ ամենայն խորությամբ վեր հանելով այդ երկերի գաղափարական մեծ բովանդակությունը, թափանցելով յուրաքանչյուր բեմական կերպարի հոգեբանական խորքը։

Բեմադրած պիեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա այս թատրոնի խաղացանկի մեջ մտցրել և բեմադրել է Իբսենի «Երբ մենք՝ մեռածներս, հարություն կառնենք» (1900), «Հասարակության նեցուկները» (1903), «Բրանդ» (1906), «Ռոսմերսհոլմ» (1908) պիեսները։ Ինքնատիպ բեմադրություններից է նաև Շեքսպիրի «Հուլիոս Կեսարը» (19031905 թվականից հետո ստեղծված քաղաքական ռեակցիայի շրջանում Նեմիրովիչ-Դանչենկոն իր գործունեությունը կենտրոնացրել է ռուս դասական թատերագրության վրա, բեմադրել է Պուշկինի «Բորիս Գոդունով» (1907), Լև Տոլստոյի «Կենդանի դիակ» (1911), Սալտիկով-Շչեդրինի «Պոզուխինի մահը» (1914) երկերը, որոնց հաղորդել է արդիական շունչ, հայտնաբերել դրանց մեջ ոճական նոր հատկանիշներ։ Ռուսական ողբերգության որոնումներով տարված՝ Նեմիրովիչ-Դանչենկոն բեմականացրել է Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» (1910) և «Դևեր» (1913) վեպերը։

Թատրոնի կառուցումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ետհոկտեմբերյան շրջանում Նեմիրովիչ-Դանչենկոն ամբողջովին նվիրվել էր խորհրդային թատրոնի կառուցմանը, մասնավորապես ՄԳԱԹ-ի խաղացանկի վերակառուցմանը։ Նոր բեմադրությունները (Տրենյովի «Պուգաչովշչինա», 1925, Վ․ Իվանովի «Պաշարում», 1929) սկզբունքային նշանակություն են ունեցել խորհրդային թատրոնի զարգացման համար։ Նեմիրովիչ-Դանչենկոյի ռեժիսորական արվեստը իր բարձրակետին է հասել Լև Տոլստոյի «Հարություն» (1930), «Աննա Կարենինա» (1937) վեպերի բեմականացումների մեկնաբանություններում՝ ստեղծելով մոնումենտալ, փիլ․ խորության հասած ներկայացումներ, իսկ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (1934), «Թշնամիներ» (1935) բեմադրությունները ընդմիշտ հաստատել են սոցիալիստական ռեալիզմը։

Երաժշտական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին բեմադրությունը Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ»-ն էր (1942), ուր բանաստեղծական շնչով է ներկայացվել Լենինի կերպարը և հեղափոխական իրականությունը։ Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի ստեղծագործական կյանքում բախտորոշ է եղել երաժշտական թատրոնը։ 1919 թվականին ՄԳԹ-ին կից կազմակերպելով երաժշտական ստուդիա (1926 թվականից՝ Վ․ Ի․ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոն, 1941 թվականից՝ Մոսկվայի Կ․ Մտանիսլավսկու և Վլ․ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոն)՝ Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն ծավալել է նորարարի գործունեություն՝ հասնելով երաժշտությամբ պայմանավորված բեմական երկի լիակատար ներդաշնակության, «լսելի և տեսանելի» երևույթները օրգանապես ձուլելով միմյանց։ Լավագույն երաժշտական բեմադրություններից են՝ Լեկոքի «Տիկին Անգոյի դուստրը» (1920), Օֆենբախի Տեսարան Չեխովի «Իվանով» պիեսի ներկայացումից (ռեժ․ Վ․ Ի․ Նեմիրովիչ-Դանչևնկո, 1904, Մոսկվայի Գեղարվեստական թատրոն) «Պերիկոլա» (1922), Վերդիի «Տրավիատա», Շոաոակովիչի «Կսալերինա Իգմայլովա» (երկուսն էլ՝ 1934), Զերժինսկու «Խաղաղ Դոն» (1936), Խրեննիկովի «Փոթորկի պահին» (1939

Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն տարբեր առիթներով Մոսկվայում դիտել և բարձր է գնահատել Պ․ Ադամյանի, Սիրանույշի, Վ․ Փափազյանի, Հասմիկի արվեստը։ Նրա հետ անմիջականորեն շփվել են, ներկա եղել պարապմունքներին և փորձերին հայ բեմի գործիչներ՝ Ա․ Խարազյանը, Ս․ Խաչատրյանը, Օ․ Սևումյանը, Ժասմենը, Ա․ Շահխաթունին, Հ․ Զարիֆյանը։ Նեմիրովիչ-Դանչենկոյի և Կ․ Ստանիսլավսկու համատեղ գործունեությունը մեծ նշանակություն է ունեցել ռուսական, խորհրդային և համաշխարհային բեմարվեստի զարգացման համար։

ԽՍՀՄ պետական մրցանակներ (1942, 1943)։ Պարգեատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Немирович-Данченко Владимир Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 218
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո» հոդվածին։