Վլադիմիր Կորոլյով
Վլադիմիր Կորոլյով | |
---|---|
փետրվարի 1, 1955 (69 տարեկան) - | |
Ծննդավայր | Կաշինսկի շրջան, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Զորատեսակ | ՌԴ ռազմածովային ուժերի նավատորմ և Խորհրդային նավատորմ |
Կոչում | ծովակալ և ադմիրալ |
Հրամանատարն էր | Սևծովյան նավատորմ և ԽՍՀՄ ԶՈՒ հյուսիսային նավատորմ |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ և Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա |
Պարգևներ |
Վլադիմիր Իվանովիչ Կորոլյով ( ռուս.՝ Владимир Иванович Королёв. փետրվարի 1, 1955, Կաշինսկի շրջան, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պաշտոնաթող զորահրամանատար: 2016 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի մայիսը եղել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար։ Ծովակալ (2013):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Կորոլյովը ծնվել է 1955 թվականի փետրվարի 1-ին ՌՍՖՍՀ Կալինինի մարզի (ներկայումս՝ Տվերի նահանգ) Կաշինի շրջանի Պուստինկա գյուղում: 1972-1977 թվականներին սովորել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմածովային բարձրագույն ուսումնարանում և հաջողությամբ ավարտելուց հետո ծառայության է անցել Խորհրդային ռազմածովային նավատորմի հյուսիսային նավատորմում: K-467 ատոմային սուզանավի վրա նա ստանձնել է նավարկության մարտական բաժնի հրամանատարի (GA-1), K-488- ի վրա՝ առաջին սպայի և K-387- ի հրամանատարի պարտականությունները: 1987 թվականին հաջողությամբ ավարտել է ռազմածովային նավատորմի բարձրագույն սպայական դասընթացները, իսկ 1995 թվականին՝ Ն.Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիան։ 1993 թվականի դեկտեմբերից մինչև 1996 թվականի ապրիլը եղել է ստորջրյա նավատորմի 24-րդ դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ 1996 թվականի ապրիլից մինչև 2000 թվականի օգոստոսը ծառայել է Հյուսիսային նավատորմի սուզանավային պաշտպանության օպերատիվ շտաբի ղեկավարությունում: Այնուհետև դարձել է ստորջրյա նավատորմի 24-րդ դիվիզիայի հրամանատար, 2002-2007 թվականներին էլ եղել է 12-րդ սուզանավային ջոկատի հրամանատար: 2006 թվականի դեկտեմբերի 15-ին Կորոլյովին շնորհվել է փոխծովակալի կոչում։ 2007 թվականի նոյեմբերից մինչև 2009 թվականի օգոստոսը նա պաշտոնավարել է որպես Հյուսիսային նավատորմի հրամանատարի տեղակալ, այնուհետև՝ շտաբի պետ մինչև 2010 թվականի հուլիսը։ Նա մասնակցել է 18 մեծ նավարկությունների սուզանավերով և վերգետնյա նավերով։
2010 թվականի հուլիսի 2-ին Կորոլյովը ՌԴ նախագահ Մեդվեդևի հրամանով նշանակվել է Սևծովյան նավատորմի[1], 2011 թվականի հունիսի 23-ին՝ Հյուսիսային նավատորմի հրամանատար։ [2] 2013 թվականի փետրվարի 20-ի թիվ 151 հրամանագրով նրան շնորհվել է ծովակալի կոչում։
2014 թվականի դեկտեմբերին, որպես Հյուսիսային նավատորմի միացյալ ռազմավարական հրամանատարության ղեկավար, նա անմիջականորեն գտնվել է պաշտպանության նախարարի ենթակայության տակ։ Այդ ստորաբաժանումն ուժեղացված էր «Կոլա» ՀՕՊ համակարգերով, մոտոհրաձգային ու արկտիկական բրիգադներով և ավիացիոն ուժերով։ Նրա անմիջական ղեկավարությամբ է 2015 թվականին Արկտիկայում ստեղծվել Հյուսիսային նավատորմի ռազմական ենթակառուցվածքը:
2016 թվականի ապրիլին Կորոլյովը նախագահ Պուտինի կողմից նշանակվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար[3][4]։ Համարվում է այդ բարձր պաշտոնին նշանակված առաջին սուզանավորդը և նշանակման պահին առավել մեծ տարիք ունեցողը[5]: 2019 թվականի մայիսի 3-ին անցնելով թոշակի՝ նա աշխատել և աշխատում է Միացյալ նավաշինական խմբում որպես գործադիր տնօրենի տեղակալ[6] և համակարգում է ռազմածովային նավատորմի համար նավերի կառուցումը:
Կորոլյովը Արկտիկայի զարգացման պետական հանձնաժողովի նախագահության անդամ է։
Զինվորական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դերծովակալ (9 հունիսի 2001 թ.)[7].
- Փոխծովակալ (15 դեկտեմբերի 2006 թ.)[8].
- Ծովակալ (20 փետրվարի 2013 թ.)[9].
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ծովային վաստակի համար» շքանշան (2014)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան (2009)[10]
- Մարտական ծառայությունների համար շքանշան (1996 թ.)[11]
- «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան (1989)[12]
- Վաստակավոր բևեռախույզ (2015)
- բազմաթիվ մեդալներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://kremlin.ru/acts/bank/32716 - decree of appointment to black sea fleet (Russian)
- ↑ Արխիվացված (Date missing) bazazakonov.ru (Error: unknown archive URL) des Präsidenten der Russischen Föderation vom 23. Juni 2011
- ↑ Официальный отдел. Из Указов Президента Российской Федерации. // Морской сборник. — 2016. — № 6. — С.3.
- ↑ «Сайт Министерства обороны Российской федерации». Արխիվացված է օրիգինալից 2016-04-17-ին. Վերցված է 2016-04-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «В истории ВМФ Владимир Королёв стал первым главкомом из подводников». Российская газета. 2016-04-12. Արխիվացված է օրիգինալից 2018-09-04-ին. Վերցված է 2018-09-17-ին.
- ↑ «Рахманов сообщил об утверждении экс-главкома ВМФ вице-президентом ОСК по военному кораблестроению / Новости ВПК, 9 июля 2019». Արխիվացված է օրիգինալից 2019-07-09-ին. Վերցված է 2019-07-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Официальный отдел. Из указов Президента Российской Федерации. // Морской сборник. — 2001. — № 7. — С.2.
- ↑ Официальный отдел. Из Указов Президента Российской Федерации. // Морской сборник. — 2007. — № 1. — С. 10—11.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 20 февраля 2013 года № 151 «О присвоении воинских званий высших офицеров военнослужащим Вооружённых Сил Российской Федерации»». 2013-02-20. Արխիվացված է օրիգինալից 2015-06-30-ին. Վերցված է 2018-09-17-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 63 (օգնություն) - ↑ Официальный отдел. Из указов Президента Российской Федерации. // Морской сборник. — 2009. — № 10. — С.3.
- ↑ Официальный отдел. Из указов Президента Российской Федерации. // Морской сборник. — 1996. — № 6. — С.25.
- ↑ Официальный отдел. Из указов Президента Российской Федерации. // Морской сборник. — 2002. — № 5. — С.2—3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Главнокомандующий ВМФ России адмирал В. И. Королёв на сайте Минобороны России
- Biografie. Russisches Verteidigungsministerium, abgerufen am 8. April 2016 (ռուսերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Կորոլյով» հոդվածին։ |
- Փետրվարի 1 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուսներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Ռուս ծովակալներ