Վլադիկ Մնացականի Խաչատրյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիկ Խաչատրյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիկ Մնացականի Խաչատրյան | |
---|---|
1950-1992 | |
Ծննդավայր | Մարտունի Արցախի Հանրապետություն |
Մահվան վայր | գ. Մարզիլու, Աղդամի շրջան |
Զորամաս | ԽՍՀՄ ԶՈՒ |
Պաշտոն | Մարտունիի շրջանի կույրերի միության նախագահ։ |
Պարգևներ | «Մարտակախաչ» 1-ին աստիճանի շքանշան |
Վլադիկ Մնացականի Խաչատրյան (մարտի 17, 1950, Արցախ - դեկտեմբերի 6, 1992, Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջան), հայ ազատամարտիկ-հետախույզ։ Ղարաբադյան շարժման ընդհատակ գործիչ։ 1970-1972 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Կապանի շինարարական տեխնիկումը (1974)։ 1974-1988 թվականներին՝ Մարտունիի շրջանի կույրերի միության նախագահ։
1988-1992 թվականներին կամավորական և հետախուզական ջոկատների կազմերում մասնակցել է Մարտունիի, Հադրութի ինքնապաշտպանական, Ֆիզուլիի շրջանի մի շարք գյուղերի ազատագրական մարտերին։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտակախաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Մարտունիում։
Խաչատրյանի որդիները՝ Հրայրը (սեպտեմբերի 18, 1980 - դեկտեմբերի 31, 1992) զոհվել է Մարտունիի ինքնապաշտպանական, Ռորդիկը (մայիսի 21, 1976 - փետրվարի 2, 1992)՝ Ֆիզուլիի ազատագրական մարտերի ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |