Jump to content

Վիքիպեդիայի քննարկում:CEE Spring 2015/Առաջարկվող հոդվածներ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարծում եմ ՀՊՏՀ-ն չի զիջում մնացած համալսարանների հոդվածին, առաջարկում եմ դա նույնպես ավելացնել--6AND5 (քննարկում) 20:11, 23 Հունվարի 2015 (UTC)

Դեռ ցուցակները վերջնական չեն, դա էլ կմտնի, կարևորը այլ լեզուներով գոնե մեկ լավ տարբերակ լինի, որ կարողանան թարգմանել։ Հայերենից հաստատ թարգմանող չի լինելու։ -◙Beko (քննարկում) 11:48, 26 Հունվարի 2015 (UTC)

Մկրտիչ Մկրտյան

[խմբագրել կոդը]

Beko ջան Մկրտիչ Մկրյանի մասին հոդվածը որ լեզվով է ծավալուն, ես չհասկացա ճիշտն ասած իմաստը։ --ERJANIK քննարկում: 11:25, 27 Հունվարի 2015 (UTC)

Երջանիկ ջան, Մկրտիչ Մկրյանի մասին հոդվածը գոյություն չուներ, ես հետո ստեղծեցի։ Բայց ասածս այն է, որ այս նախագծի ընթացքում առաջարկելու ենք Հայաստանը ներկայացնող թեմաներ, որ այլ լեզուներով թարգմանեն, մենք էլ իրենց մասին։ Ու այժմ ցուցակները կազմելուց տեսնում եմ, որ մեր շատ հոդվածներ կամ չկան, կամ շատ վատ որակի են։ Իհարկե հիմնականում թարգմանելու են ոչ հայերենից, բայց որ նայեն մեր հոդվածին խայտառակ կլինենք, եթե վատ որակի լինի։ Մի մասի գլխներին կաղապարներ են շարված, չեմ ասում թե անտեղի, բայց մինչև միջոցառման սկիզբը՝ մարտի 20-ը դրանք վերացնենք։ -◙Beko (քննարկում) 19:19, 30 Հունվարի 2015 (UTC)
Մհեր ջան, նույն ձև մեր մոտ կարող են պատահական հոդված նայել և նույն վիճակը տեսնել։ Ես ավելի շատ մտահոգված եմ, որ այն լեզուներից որոնցից թարգմանելու են կիքսեր կամ հարևանական քարոզչություն չլինի, որովհետև եթե դա թարգմանվեց, տարիներով մնալու է այլ լեզուներում, ու շա՜տ ավելի երկարատև վնաս է լինելու։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19:53, 30 Հունվարի 2015 (UTC)


Ո՞ր լեզուներն ենք ներառում

[խմբագրել կոդը]

Ինչ–որ պատկերացում ունենք, թարգմանելիս ո՞ր լեզուներից են թարգմանելու։ Անգլերեն և ռուսերենը պարզ է։ Բայց գուցե այլ միջազգային լեզուները ներառենք, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, հոլանդերեն, էսպերանտո։ Կարծում եմ այդ լեզուներ իմացողներ և դրանցից թարգմանողներ ավելի շատ կլինեն, քան լեհերեն կամ ուկրաիներեն։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19:53, 30 Հունվարի 2015 (UTC)