Դիդիե Դեշամն իր ֆուտբոլային կարիերան սկսել է դեռևս դպրոցում սովորելու տարիներին: Նրա առաջին ակումբը «Բայոննա» սիրողական ակումբն էր: Նրա տաղանդն ըստ արժանվույն գնահատել են «Նանտ» ակումբի սկաուտները, որոնք 15 տարեկան պատանու հետ պայմանագիր են կնքել 1983 թվականի ապրիլին: Դեշամի նորամուտը առաջնությունում կայանում է 1985 թվականի սեպտեմբերի 27-ին:
Առաջին իսկական հաջողությունները ազգային հավաքականի ապագա առաջնորդի «դուռն են թակում» 1991-1994 թվականներին՝ երկրորդ մարսելական «կամպանիայի» ժամանակ: Ֆրանսիական Լիգայի չեմպիոնի երկու տիտղոսներից հետո (1991, 1992) Դեշամի ձեռքերում հայտնվեց շատերի համար դեռևս անհասանելի շատերի համար դեռևս անհասանելի Չեմպիոնների գավաթը: Այն, ինչ արեցին Օլիմպիկի ֆուտբոլիստները 1993 թվականին, անհավանական թվաց, քանի որ նրանցից առաջ ոչ մի ֆրանսիական ակումբի չէր հաջողվել նվաճել ակումբային եվրոպական ֆուտբոլի անգամ մեկ տիտղոս: Դիդիե Դեշամը դարձավ... Ավելին⇒
Նախքան Գյոթինգեն տեղափոխվելը նրա կենսագրությունը «բաղկացած է մի շարք դրվագներից» և ոչ բոլոր դեպքերում «հավաստի աղբյուրներից»:
Աղբյուրները միահամուռ են այն տեսակետում, որ Անդրեասը հայազգի էր. դա են պնդում ինչպես գերմանական հանրագիտական հրապարակումները, նրա երբեմնի ուսանողները, այնպես էլ կնոջ՝ ծագումով հրեա, գերմանացի գրող, հոգեվերլուծաբանական դպրոցի ներկայացուցիչ, գերմանացի փիլիսոփա Նիցշեի և ավստրիացի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդի գործընկեր Լու Անդրեաս-Սալոմեի (1861–1937) կենսագիրները:
Անդրեասը, ի սկզբանե՝ Բագրատյան, ծնվել է 1846 թվականի ապրիլի 14-ին նիդեռլանդական Հնդկաստանում՝ Բաթավիայում (այժմ՝ Ինդոնեզիա, Ջակարտա)՝ ռազմական բժիշկ Բագրատյանի ընտանիքում: Մայրը՝ տիկին Վայցը, գերմանական և մալազիական ծագում ուներ:
Իր տիկնոջ՝ Սալոմեի կենսագիրները հաղորդում են նաև... Ավելին⇒
1-ին տիպի շաքարային դիաբետի առաջացման հստակ պատճառներն անհայտ են: Դիաբետի այս տիպը 2-րդ տիպից կարող է տարբերակվել աուտոհակամարմինների թեստով: Տարբերակման համար կարող է կիրառվել նաև C-պեպտիդի թեստը, որով որոշվում է արտադրվող ինսուլինի քանակը:
Բուժման հիմնական եղանակը ինսուլինի ներարկումն է, որը կարող է կրկնվել անգամ ողջ կյանքի ընթացքում: Սրանով հիվանդները փորձում են կառավարել ինսուլինի քանակն արյան մեջ: Բուժման բացակայության դեպքում կարող են զարգանալ... Ավելին⇒
Ժամացույց, սարք օրվա ընթացիկ ժամանակը որոշելու և մեկ օրվա ժամանակային ինտերվալներների տևողությունը միավորներով չափելու համար: Ժամացույց անվանումը առաջացել է կելտականclagan և clocca բառերից, որոնք նշանակում են զանգ:
Ժամացույցը համարվում է մարդկության հնագույն գյուտերից մեկը, որը բավարարում է ժամանակի ավելի կարճ միավորների չափման պահանջը, քան բնական օր, լուսնային ամիս, ամիս և տարի միավորներն են: Մի քանի ֆիզիկական գործընթացներից բաղկացած սարքերը օգտագործվել են հազարամյակներ շարունակ: Սովորաբար գործածվող ժամացույց բառը վերաբերում է ժամ ցույց տվող ցանկացած սարքին: Ձեռքի ժամացույցները հաճախ տարբերվում են սովորական ժամացույցներից:
Աւարայրի ճակատամարտ, Աւարայր գիւղի մօտ, 26 Մայիս451 թուականին, ապստամբ հայկական ուժերու եւ պարսկական բանակի միջեւ տեղի ունեցած ճակատամարտ: Աւարայրի ճակատամարտը Սասանեան Պարսկաստանի դէմ հայ ժողովուրդի ազգային–ազատագրական պայքարի բարձրակէտն էր:
Վարդան Մամիկոնեանի հրամանով, հայոց զօրքը հաւաքուեցաւ Այրարատի մէջ եւ անմիջապէս յարձակողականի դիմեց: Սպարապետը մտադրած էր ճակատամարտիլ հայ-պարսկական սահմանին վրայ եւ կանխել երկրի աւերումը: Սակայն Մուշկան Նիւսալաւուրտի հրամանատարութեամբ, պարսկական զօրքը արդէն անցած էր Հեր ու Զարեւանդ գաւառները եւ կը շարժէր դէպի երկրի խորքը: Պարսիկներու հսկայական բանակը զինուած էր ընտիր հեծելազօրքով՝ «Մատեան գունդով» ու մարտական փիղերով: Պարսիկները շուտով մտան ՎասպուրականիԱրտազ գաւառ եւ բանակեցան Տղմուտ գետի աջ ափին՝ Աւարայրի դաշտին մէջ: 451 թուականի գարնան, պարսկական բանակը Փայտակարանէն շարժելով, սահմանամերձ Հեր եւ Զարեւանդ գաւառներէն կը մտնէ Մարզպանական Հայաստան: Պարսկական զօրքերու նպատակն էր՝ ճնշել հայերու ապստամբութիւնը, գրաւել անոնց ռազմաքաղաքական կեդրոն... Ավելին⇒
Վուդսբորոյի ավագ դպրոցի աշակերտուհի Քեյսի Բեյքերն (Դրյու Բերիմոր) ուշ երեկոյան, տանը միայնակ սպասում է իր ընկեր Սթիվ Օրֆին (Քեվին Պատրիկ Ուոլս): Նա մի տարօրինակ զանգ է ստանում անծանոթից, ով նրան հարցնում է, թե «Ո՞րն է իր ամենասիրելի սարսափ ֆիլմը»: Իրադրությունը միանգամից դուրս է գալիս հսկողությունից, քանի որ անծանոթն իր զրույցի մեջ Քեյսիի հանդեպ մտցնում է անառողջ սադիզմ և սպառնում նրան: Այնուհետև Քեյսին բացահայտում է, որ Սթիվը գերի է ընկել անծանոթի մոտ, ով սպառնում է սպանել նրան, եթե Քեյսին ճիշտ չպատասխանի սարսափ ֆիլմերին վերաբերող բոլոր հարցերին: «Ուրբաթ 13» ֆիլմի մարդասպաններից նա նշում է միայն Ջեյսոն Վուրհիզի անունը, սակայն չի նշում նրա մորը՝ Պամելա Վուրհիզին: Դրանից հետո սպանվում է Սթիվը, ինչից հետո դիմակով մարդասպանը հարձակվում է Քեյսիի վրա և դանակով սպանում նրան: Քեյսիի ծնողները, վերադառնալով տուն, իրենց աղջկա դին գտնում են կտրատված և ծառից կախված:
Սկսվում է հետաքննություն, ինչի արդյունքում... Ավելին⇒
Պրիանկա Չոպրան ծնվել է 1982 թվականի հուլիսի 18-ին Ջամշեդպուր, Բիհար (այժմ Ջարհանդ), Աշոկ և Մադհու Չոպրաների ընտանիքում, ովքեր բժիշկներ էին հնդկական բանակում: Նրա հայրը Փենջաբից էր, իսկ մայրը՝ Ջարհանդից: Նա ունի եղբայր՝ Սիդհարտ, ով փոքր է նրանից յոթ տարով: Դերասանուհիներ Պարինիտի Չոպրան, Միրա Չոպրան և Մանարա Չոպրան նրա ազգականուհիներն են: Կապված ծնողների աշխատանքի հետ՝ ընտանիքը տեղափոխվում էր Հնդկաստանի մի քաղաքից մյուսը, այդ թվում՝ Դելի, Չանդիգարխ, Ամբալա, Լադակհ, Լակհնաու, Բարեյլ և Պունա: Նա կրթություն ստացել է Լակհնաուի Լ. Մարտինիերի աղջիկների դպրոցում: «Daily News and Analysis» օրաթերթում հրապարակված հարցազրույցում Չոպրան ասել է, որ ինքը դեմ չէ կանոնավոր ճանապարհորդություններին և դպրոցները փոխելուն, նա դա ընդունում է որպես նոր փորձի ձեռքբերման և Հնդկաստանի բազմամշակույթ հասարակության բացահայտման ուղի: Իր ապրած շատ վայրերից Չոպրան պահպանում է ջերմ հիշողություններ փոքրիկ երեխայի մասին, ով խաղում է Լեխի հովիտներում, հյուսիսարևմտյան Հնդկաստանի Ջամմու և Քաշմիրի... Ավելին⇒
Լեմպարդը համարվում է ժամանակակից ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Նա (ինչպես իր հայրը) իր կարիերան սկսել է Վեսթ Հեմ Յունայթեդում: 2001 թվականին 11 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվել է Չելսի:
Չելսիի պատմության լավագույն ռմբարկուն է 208 խփած գնդակով:
1994 թվականին Լեմպարդը միանում է Վեսթ Հեմ Յունայթեդին, որտեղ իր հայրը մարզչի օգնականն էր: Մեկ տարի անց կնքում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը: Հոկտեմբերին վարձավճարով տեղափոխվում է Սուոնսի Սիթի, որտեղ անցկացնում է 9 հանդիպում: Հաջորդ տարի... Ավելին⇒
Արքաների պատերազմը (անգլ.՝ A Clash of Kings), Ջորջ Մարտինի գրած էպիկական ֆանտազիայի ժանրի վեպ, «Սառույցի և կրակի երգ» զրուցավեպի 2-րդ մասը: Առաջին անգամ վեպը հրատարակվել է ԱՄՆ-ում 1998 թվականի նոյեմբերի 16-ին:
Երկրորդ հատորում ցուցադրված են Վեստերոսի քաղաքացիական պատերազմից հատվածներ՝ Գրեյջոների ներխուժումը, Արևմտյան հողերում տեղակայված կազմակերպությունը և Հարավային պատերազմը: Ավարտվում է Չերնովոդնայա գետի մոտ տեղի ունեցող պատերազմը: Պատերազմական այդ իրավիճակում անխուսափելի էր Լաննիստերների տան ձախողումը, ովքեր իշխանություն էին ունեցել «Թագավորական Ծովածոցում» և շրջապատվել թշնամիներով: Սակայն վերջնական պատերազմը փոփոխեց մայրցամաքում ուժերի դասավորվածությունը: Գրքում ներկայացված են նաև Հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունները, որ գիշերային պահակախումբը ուղարկվել էր կախարդված անտառ, որպեսզի իմանար, թե ինչու վայրենացածները սկսեցին հավաքվել ցրտի ժանիքներում: Բացի դրանից շարունակվում է Էսսոսում Դեյեներիս Տարգարիենի արկածների նկարագրությունը:
«Արքաների պատերազմը», ինչպես նրան նախորդող «Գահերի խաղը», ստացել է «Լոկուս» մրցանակ և առաջադրվել է «Նեբյուլա» մրցանակի... Ավելին⇒
Գեղեցկություն, գեղագիտական կատեգորիա, որ նշանակում է օբյեկտի տարբեր ասպեկտների ներդաշնակ համադրություն ու կատարելություն, ինչը դիտողին գեղագիտական հաճույք է պատճառում: Գեղեցկությունը մշակույթի կարևոր կատեգորիաներից մեկն է: Գեղեցկության հականիշը տգեղությունն է: Գեղեցկությունը բնութագրում է իրականության մեջ և արվեստում դրսևորվող գեղագիտական բարձրագույն արժեքը:
Անտիկ ժամանակաշրջանից ի վեր գեղեցկությունը կարևորագույն հասկացություններից մեկն է կեցության ընկալման փիլիսոփայության մեջ: Գեղեցկությունը հնագույն հունական փիլիսոփաների մոտ ըստ իր բնույթի ընկալվում է որպես օբյեկտիվ և գոյաբանական: Գեղեցկության խնդրի տարբեր մեկնաբանումները միշտ եղել են գաղափարափիլիսոփայության և բուն գեղագիտական շահերի, նախասիրությունների բախման առարկա:
Կենաց Ծառ, հայ կեանքի մէջ բնութեան պաշտամունքը, բարօրութիւնը եւ առատութիւնը կը խորհրդանշէ: Առասպելական բոյս՝ դրախտին մէջ (երկինքի) աստուածներուն ու արդարներուն անմահութիւն պարգեւելու համար:
Այս պատկերացման արմատները թաղուած են հին ժամանակներու խորքերը, անոնց դասական մշակումը, սակայն, ունեցած է նստակեցութեան, անասնապահութեան եւ մասնաւորապէս ոռոգուող երկրագործութեան շնորհիւ: Կենաց ծառի գաղափարին մէջ ընդգրկուած են մարդոց կենսափորձի իմաստութիւնները եւ հին պատկերացումները՝ բնութեան օրինաչափութիւններու նկատմամբ:
Կենաց ծառը կը համարուի հնագոյն մարդու կրօնա-ծիսական պատկերացումներու առանցքային բաղադրիչներէն մէկը:Կենաց ծառի պաշտամունքը տարածուած է ամբողջ աշխարհի մէջ եւ իւրաքանչիւրը կը կրէ իր միջավայրին տեղական առանձնայատկութիւնները: Առանձին վայրերու մէջ սրբացուած են նաեւ ծառերու տարբեր տեսակներ:
Անհրաժեշտ է կատարելապէս ուսումնասիրել այն հասկացութիւնները, որոնք... Ավելին⇒
Էստրոգեններ, իգական սեռական հորմոններ, պատասխանատու են իգական սեռական համակարգի, երկրորդային սեռական հատկանիշների զարգացման, ինչպես նաև վերարտադրողական ֆունկցիաների իրագործման համար: Էստրոգեններին կարող են պատկանել նաև բնական կամ սինթետիկ այն նյութերը, որոնք նմանակում են բնական իգական սեռական հորմոնների ազդեցությունները: 17β-էստրադիոլը ամենաուժեղ և ամենատարածված ներսածին էստրոգենն է, որի նյութափախանակության որոշ արդյունքներ նույնպես օժտված են էստրոգենային ակտիվությամբ: Որոշ սինթետիկ էստրոգեններ բերանային եղանակով օգտագործվում են որպես հակաբեղմնավորիչներ, հետդաշտանադադարի շրջանում էստրոգենային փոխարինման թերապիայի, տրանսսեքսուալ կանանց հորմոնային փոխարինման թերապիայի ժամանակ:
Էստրոգեն անվանումը ծագել է հունական οἶστρος (oistros բառից) որը բառացի նշանակում է «ներշնչանք», սակայն փոխաբերական իմաստով նշանակում է սեքսուալ կիրք կամ ցանկություն և -gen վերջածանցից, որը նշանակում է «արտադրող»:
Էստրոգենները սինթեզվում են բոլոր ողնաշարավորների, ինչպես նաև որոշ միջատների մոտ: Սա փաստում է, որ էստրոգեններն էվոլյուցիոն առումով... Ավելին⇒
Girls’ Generation (կորեերեն՝ 소녀시대, ռոմանականացված` So Nyeo Shi Dae, հայերեն` Սո Նյո Շի Դե), հարավկորեական խումբ, որը կազմված է 8 անդամներից ու կազմավորվել է SM Entertainment-ի կողմից 2007 թվականին:
Միջազգային անվանումը` Girls' Generation, երկրպագուներն օգտագործում են նաև SNSD / SoSh, ինչպես նաև կորեական So Nyeo Shi Dae տարբերակները: Մինչ առաջնաելույթը, մասնակիցներն արդեն հայտնի էին շոու-բիզնեսում որպես մոդելներ, դերասաններ կամ դիջեյներ:
Super Junior բոյ-բենդի հաջողությունից հետո S.M. Entertainment-ը որոշել է կազմավորել աղջիկների նոր խումբ: Ամենասկզբից խումբը կազմված էր 11 մասնակիցներից: Շուրջ երկու տարի վեբ-ցանցերում քննարկումներ էին ընթանում, թե S.M. Entertainment-ի որ փորձաշրջան անցնողներից պետք է կազմավորվի խումբը: S.M.-ի բոլոր փորձաշրջան անցնողներն էլ մասնագիտացված ձևով փորձում էին պարերն ու երգերը, իսկ նրանց մի մասն էլ սովորում էր դերասանական արվեստ ու մոդելային բիզնես: Նրանցից շատերն արդեն հայտնի էին դարձել գովազդներում, հեռուստաշոուներում ու ամսագրերում նկարահանվելու շնորհիվ: Որոշ վերանայումներից հետո որոշվեց խումբը ձևավորել 12 մասնակիցներով, միայն թե 2006 թվականի կեսերից՝ այն բանից հետո, երբ մի քանիսին հեռացրեցին, իսկ մի քանիսն էլ իրենց ցանկությամբ գնացին, մասնակիցների թիվը... Ավելին⇒
«Մատանիների տիրակալը» հանդիսանում է համաշխարհային կինոյի ամենամեծ նախագծերից մեկը: Նրա իրականացումը տևել է 8 տարի, բոլոր երեք ֆիլմերը միաժամանակ նկարահանվել են Նոր Զելանդիայում` Ջեքսոնի հայրենիքում: Յուրաքանչյուր ֆիլմ ունի իր ընդլայնված տարբերակը, որը դուրս է եկել DVD տարբերակով՝ օրիգինալ ֆիլմից մեկ տարի հետո: Ֆիլմերը հետևում են գրքի սյուժեին, բայց... Ավելին⇒
Սիբիլը Ամորի դուստրն էր, ով Ֆուլկի և Ագնես դը Կուրտենեի որդին էր: Երբ Ամորին բարձրանում է Երուսաղեմի գահին, Ագնեսայի հետ նրա ամուսնությունը անօրինական է համարվում՝ արյունակցական կապի պատճառով, սակայն այդ ամուսնությունից ծնված երկու երեխաներն էլ՝ Սիբիլը և նրա կրտսեր եղբայր Բալդուինը, համարվում են օրինական զավակներ:
Սիբիլը մեծանում է Բեթղեհեմի մենաստանում, Յովետա տատի՝ թագուհի Մելիսենդաի կրտսեր քրոջ, հսկողության տակ: 1169 թվականին Ամորի I-ը... Ավելին⇒
Ստեղծագործական ճանապարհի սկզբում համագործակցել է «Ապրիլ», «Կալեյդոսկոպ» և «Էլեկտրոկլուբ» խմբերի հետ: Այդ ժամանակ Իգորի կողմից գրվել էին բազմաթիվ երգեր, սակայն նա հնարավորություն չուներ կատարելու նրանք:
Առաջին անգամ լայն հասարակությանը հայտնի դարձավ 1987 թվականի «Տարվա երգ» փառատոնում «Մաքուր լճակներ» («Чистые пруды») ստեղծագործության կատարումից հետո: Դրանից հետո, որպեսզի հանդիսատեսի հետ կիսվի սեփական երգերով, որոնցից շատերը երաժշտական ոճով և տեքստով տարբերվում էին այն ստեղծագործություններից, որոնք կատարում էր նախկինում, Տալկովը ստեղծում է «Փրկարար օղակ» («Спасательный круг») խումբը և շուտով նրա հետ մեկնում է հյուրախաղերի ծրագրով, որը բաղկացած էր երկու մասից՝ երգեր քաղաքական թեմաներով և լիրիկա: 1989 թվականին մոտ Տալկովի կողմից գրվել էին ավելի քան երկու հարյուր երգեր: Տալկովի ստեղծագործությունները դժվար է վերագրել որևէ որոշակի ոճի, այն գտնվում է մոտավորապես փոփ-երաժշտության, ռոքի և... Ավելին⇒
Սթենֆորդի բանտային գիտափորձ (անգլ.՝ Stanford prison experiment (SPE), 1971 թվականիօգոստոսի 14–20), հոգեբանական գիտափորձ, սահմանափակ ազատությունների, բանտային պայմանների և պարտադրված սոցիալական դերի դեպքում մարդու վարքագծի հոգեբանական, հոգեվերլուծական ուսումնասիրություն. իրականացվել է ամերիկյանհոգեբանՖիլիպ Զիմբարդոյի կողմից: Այս գիտափորձը սովորական մարդկանց վրա իրավիճակային «դերակատարման» ազդեցության ուժգնությունը ցուցադրող դասական օրինակ է, «չարության առաջացման» դասական օրինակ, որը ներառված է սոցիալական հոգեբանության գրեթե բոլոր դասագրքերում և որը Ֆիլիպ Զիմբարդոյին համաշխարհային ճանաչում է բերել: Այս գիտափորձը ընդհատվեց, քանի որ չափազանց արագ զարգացում ունեցավ՝ «գերազանցելով բոլոր սպասելիքները»:
Կամավորության սկզբունքով ընտրված, վիճակահանությամբ «բանտարկյալի» և «բանտապանի» դերեր ստանձնած ուսանողները երկու շաբաթ պետք է մնային քոլեջի հոգեբանության ֆակուլտետի նկուղում նախատեսված պայմանական «բանտում»: Ուսանողներն արագ յուրացրեցին իրենց դերերը և անսպասելիորեն... Ավելին⇒
Հայոց հեթանոս աստուածներու առաջին դիցարանը ձեւաւորուած է հայ ժողովուրդի կազմաւորման զուգընթաց՝ կրօնապաշտամունքային հաւատալիքներու (թոթեմականութիւն, ոգեպաշտութիւն, բնապաշտութիւն, հմայական մոգութիւն) ազդեցութեամբ:
Հնագոյն գրաւոր աղբիւրներուն մէջ պահպանուած են տեղեկութիւններ՝ հայոց առաջին պետական կազմաւորումներու մէջ, գոյութիւն ունեցած պաշտամունքային երեւոյթներու մասին: Հայկական լեռնաշխարհին մէջ վկայուած առաջին պետական կազմաւորման` Արատտայի (Ք.Ա. 28–27 -րդ դարեր) հովանաւորը արարչագործ Հայա աստուծոյ որդի՝ Տումուզին էր (շումերերէն է. կը նշանակէ՝ հարազատ որդի), որու անունը Աստուածաշունչի թարգմանութիւններու մէջ փոխարինուած է Օրիոն-Հայկով:
Հայասա երկրի (Ք.Ա. 15–13-րդ դարեր) աստուածները յիշատակուած են... Ավելին⇒
Բեն Արֆան ծնվել է Կլամարում, Փարիզի հարավարևմտյան արվարձանում: Հայրը՝ Կամել Բեն Արֆան, Թունիսի քաղաքացի է և Թունիսի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, իսկ մայրը ֆրանսուհի է: Երբ Հատեմը հինգ տարեկան էր, հայրը նկատեց, որ նա ֆուտբոլի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում: Սպորտային լրագրող և գործակալ Մայքլ Օզինի ղեկավարությամբ Բեն Արֆան սկսեց ֆուտբոլային կարիերան:
Բեն Արֆան կարիերան սկսել է Իլ դը Ֆրանսի տարբեր ակումբներում, մարզվել է նաև «Բուլոն Բիյանկուր» ակումբում: 1999 թվականին ընդուվել է «Կլերֆոնտենի» ակադեմիա: Գտնվելով այնտեղ, Բեն Արֆան նկարահանվեց... Ավելին⇒
Մինչև 19-րդ դարի սկիզբը Հասան-Ջալայանները ժառանգաբար տիրել են նաև Գանձասարի կաթողիկոսությանը:
Եկեղեցական և աշխարհիկ հուշարձանների կառուցմամբ և վերանորոգմամբ Հասան-Ջալալյանները մեծ ներդրում են ունեցել հայ մշակույթի պահպանման և զարգացման գործում: 14-րդ դարի վերջերին Հասան-Ջալալյանների իշխանությունը ընդարձակվել է Գյուլիստանում և Ջրաբերդում: Սրանք, Խաչենի, Վարանդայի և Դիզակի հետ ճանաչվել են իբրև Խամսայի իշխանություն:
Հասան-Ջալալյանների տոհմը ծագում է հին հայկական ազնվական Առանշահիկ (կամ Եռանշահիկ տոհմից), ովքեր իշխում էին «Հայոց արևելից կողմանց»՝ Կուր գետից արևելք ընկած տարածքներում (Արցախ և Ուտիք): Մովսես Խորենացու հաղորդած տեղեկությունների համաձայն... Ավելին⇒
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ, մասնակցել է Գալիպոլիի ճակատամարտին, Արևելյան ճակատում Կովկասյան արշավանքների ժամանակ հանդես է եկել ռուսների դեմ, Արաբական ապստամբության ժամանակ՝ արաբների դեմ: Հայոց ցեղասպանության տարիներին Մեսրոպյանի ընտանիքը տեղահանվել է Աֆիոն-Կարահիսարից, Մեսրոպյանը կորցրել է ընտանիքի 15 անդամներին և գերեվարվել է արաբների կողմից, ազատ է արձակվել Թոմաս Էդվարդ Լոուրենսի օգնությամբ:
2-րդ տիպի շաքարային դիաբետ, (նախկինում՝ ոչ ինսուլինակախյալ շաքարային դիաբետ, մեծահասակների շաքարախտ), նյութափոխանակության խանգարմամբ պայմանավորված հիվանդություն, որը բնութագրվում է գերշաքարարյունությամբ, ինսուլինի նկատմամբ զգայնության թուլացմամբ: Այս հիվանդության և 1-ին տիպի շաքարային դիաբետի միջև եղած ամենահիմնական տարբերությունն այն է, որ վերջինի դեպքում գերշաքարարյունությունն առաջանում է ինսուլինի բացարձակ քանակի նվազման հետաևանքով:
Հիվանդության հիմնական ախտանշաններն են` անհագ ծարավը (պոլիդիպսիա), հաճախամիզությունը (պոլիուրիա), շատակերությունը (պոլիֆագիա): 2-րդ տիպի շաքարային դիաբետը կազմում է շաքարային դիաբետի ընդհանուր դեպքերի շուրջ 90%-ը: Մարմնի ավելորդ քաշը (գիրություն) 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման հիմնական պատճառն է այն մարդկանց մոտ (բացառությամբ` արևելյան ասիացիների), որոնք գենետիկորեն հակում ունեն այս հիվանդության առաջացման նկատմամբ:
2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժումը հիմնականում ներառում է ֆիզիկական վարժություններ և... Ավելին⇒
Զլատան Իբրահիմովիչ (բոս․՝ Zlatan Ibrahimović, հոկտեմբերի 3, 1981, Մալմյո, Շվեդիա), բոսնիա-խորվաթական ծագում ունեցող շվեդ ֆուտբոլիստ, ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի և Շվեդիայի հավաքականիհարձակվող, որտեղ հանդիսանում է թիմի ավագ: Համարվում է իր սերնդի ամենաանկանխատեսելի և արհեստավարժ հարձակվողներից մեկը: The Guardian թերթի վարկածով՝ Զլատանը 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստների ցանկում զբաղեցրել է 3-րդ տեղը: Շվեդական Dagens Nyheter ամսագրի վարկածով՝ Իբրահիմովիչը պետության բոլոր ժամանակների լավագույն մարզիկների շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը:
12 տարեկան հասակից հանդես է եկել «Մալմյոյի» երիտասարդական ակումբների կազմում, իսկ 1999 թվականին նորամուտն է նշել հիմնական կազմում: Ակումբի հիմնական կազմում 2 տարի անցկացնելուց հետո 2001 թվականի ամռանը 7,8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց հոլանդական «Այաքս»: Ամստերդամում անցկացրած 3 տարվա ընթացքում Զլատանը նվաճեց 2 չեմպիոնական տիտղոս և մեկ երկրի գավաթ: 2004 թվականի ամռանը 16 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց իտալական «Յուվենտուս»: Իր առաջին մրցաշրջանում նա դարձավ Իտալիայի չեմպիոն: 2005-06 մրցաշրջանում պաշտպանեց տիտղոսը, սակայն... Ավելին⇒
Խաղի մշակմամբ զբաղվել է «2K Czech» ընկերությունը, որը նախկինում հայտնի էր «Illusion Softworks» անունով: Խաղի նախորդ մասը Mafia: The City of Lost Heaven համակարգչային խաղն է, որն ստեղծված է հենց նույն ընկերության կողմից և հայտնվել է վաճառասեղաններին 2002 թվականին (նկատելի է, որ այս խաղերում նկարագրվում են տարբեր պատմություններ, սակայն կան սյուժետային մի քանի նմանություններ):
Առաջին լուրերն այն մասին, որ մշակվում է Mafia 2 համակարգչային խաղը, տարածվել են 2003 թվականին: Այդ մասին հայտարարել է «Illusion Softworks» ընկերությունը (այսինքն՝ խաղը մշակման է ենթարկվել շուրջ 7 տարի, քանի որ այն թողարկվել է 2010 թվականին):
Խաղի պրոդյուսերի՝ Լուկաս Կյուրեի (չեխ.՝ Lukas Kure) հետ հարցազրույցից հետո հայտնի դարձավ, որ սկզբում... Ավելին⇒
Նաւասարդ, Հայկական տոմարի առաջին ամիսը: Կազմուած է «նաւ» (նոր) եւ «սարդ» (տարի) բառերէն եւ կը նշանակէ «Նոր Տարի»: Նաւասարդ ամիսը ունեցած է 30 օր, սկսած է 11 Օգոստոսին եւ վերջացած՝ 9 Սեպտեմբերին: Հին հայերուն համար 1 Նաւասարդը (11 Օգոստոսը) եղած է ժողովրդական խրախճանքներու տօն:
Տարին ժամանակի սահմանն է, զոր առած է բնութենէն: Ատիկա այն ժամանակաշրջանն է, որու ընթացքին Երկիր մոլորակը կը կատարէ ամբողջական պտոյտ մը Արեւուն շուրջ: Երկրին կատարած շրջապտոյտը հաւասար է 934 միլիոն քմ.-ի, որ կ'անցնի մեծ արագութեամբ, եթէ յիշենք, որ մէկ երկվայրկեանի ընթացքին կ'անցնի 30 քմ:
Տարուան գաղափարը առաջին անգամ ծագած է Հին Արեւելքի մշակութային կենդրոններէն մէկուն` Եգիպտոսի մէջ: Անիկա կապուած է Նեղոս գետի վարարման հետ: Անով պայմանաւորուած էր եգիպտացիներու կեանքը, երկրագործական աշխատանքները: Նեղոսի վարարման սկիզբը կը համընկնէր Սիրիուս աստղի երեւնալուն հետ:Այդ պատճառով ալ աստղին եւ Նեղոսի վարարման միջեւ ինկած ժամանակաշրջանը կը կոչեն տարի:
Հակառակ այն իրողութեան որ «տարի» հասկացողութիւնը ծնած է... Ավելին⇒
Արցախը մինչ այդ մշտապես եղել էր հայկական պետությունների կազմում. Երվանդունիների թագավորության (մ.թ.ա. 570-մ.թ.ա. 201) ժամանակաշրջանում երբեմն նվաճվել է հարևան աղվանական ցեղերի կողմից, սակայն կրկին միավորվել հայոց պետությանը և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) ու Արշակունիների թագավորության (54-428) մաս կազմել և եղել Ծավդեաց իշխանների ոստանը:
Ալժիրի ազգային հավաքականում խաղացել է 70 խաղ, խփել 4 գոլ: Աֆրիկայի ազգերի գավաթ 2010-ի և 2015-ի, նաև աշխարհի առաջնություն 2010-ի և 2014-ի մասնակից:
Բուգերան ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 7-ին ֆրանսիական Լոնվիկ կոմունայում, ալժիրցի էմիգրանտներ Աբդելուհաբայի և Ռահիի ընտանիքում: Հայրը, ով մասնագիտությամբ ներկարար-ծեփող էր, առողջության հետ կապված խնդրի պատճառով ստիպված է եղել թողնել աշխատանքը, ուստի ապագա ֆուտբոլիստի մանկությունը շատ դժվար է անցել. Բուգերաները ապրել են կիսաքաղց, երբեմն... Ավելին⇒
Տաճարը զարդարված է բազմաթիվ խճանկարներով, որոնք կատարված են բյուզանդական ոճով: Այստեղ են պահվում սուրբ Մարկոս առաքյալի մասունքները, ինչպես նաև բազմաթիվ թանկարժեք արվեստի գործեր, որոնք բերվել են Կոստանդնուպոլիսից խաչակրաց արշավանքների ժամանակ:
1987 թվականին Վենետիկի այլ հուշարձանների հետ ճանաչվել է... Ավելին⇒