Jump to content

Վիսկոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիսկոզի բանաձևը

Վիսկոզ ( լատին․՝ viscosus — մածուցիկ, կպչուն), թաղանթանյութի քսանտոգենատի խիտ լուծույթը նատրիումի հիդրօքսիդի նոսր ջրային լուծույթում։ Նարնջադեղին մածուցիկ հեղուկ է, խտությունը՝ 1120 կգ/մ3։ Պարունակում է 6-9% թաղանթանյութ, 5-8% NaOH, 2-2,5% կապված ծծումբ։ Ստանում են հիմնականում փայտանյութից, որը մշակում են նատրիումի հիդրօքսիդի լուծույթով (մերսերացում), ենթարկում օքսիդացնող դեստրուկտման, ապա քսանտոգենացնում (ծծմբածխածնով) և լուծում NaOH-ի լուծույթում։ Վիսկոզն օգտագործվում է վիսկոզային մանրաթել, թաղանթ (ցելոֆան) և արհեստական կաշի ստանալու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 462
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսկոզ» հոդվածին։