Վիսլա
Վիսլա (լեհ.՝ Wisła, vʲiswa, գերմ.՝ Weichsel), ամենաերկար գետը Լեհաստանում։ Երկարությունը 1047 կմ է[1][2] (այդ ցուցանիշով առաջին տեղն է գրավում Բալթիկ ծովի ավազանում և իններորդ տեղը՝ ամբողջ Եվրոպայում), ջրահավաք ավազանի մակերեսը՝ 193, 960 հազար կմ2, որից 168,868 քառակուսի կիլոմետրը գտնվում է Լեհաստանում[3]։ Սկիզբ է առնում Լեհաստանի հարավում գտնվող, Արևմտյան Կարպատների մաս կազմող Սիլեզյան Բեսկիդներ լեռնազանգվածի Բառանյա Գոռա սարից՝ ծովի մակերևույթից 1220 մետր բարձրությունից, Բյալա Վիսելկա (Biała Wisełka) և Չառնա Վիսելկա (Czarna Wisełka)[4] ճյուղավորումներով։ Թափվում է Բալթիկ ծովի Գդանսկի ծոցը։
Խոշոր վտակներից են Դունաեցը, Վիսլոկան, Սանը, Վեպշը, Բուգը, Պիլիցան, Բրդան։ Ամռանը և ձմռանը հաճախակի են վարարումները, լինում են աղետալի հեղեղումներ։ Սառցակալումը անկայուն է։
Ջրի միջին ծախսը Կրակովի մոտ 84 մ3/վրկ է, Տչևի մոտ՝ 1030 մ3/վրկ։ Նավարկելի է մինչև Պշեմշիի գետաբերանը (940 կմ)։ Վիսլայի և նրա վտակների հոսքը կարգավորելու համար կառուցվել են ջրամբարներ, հէկեր։ Ջրանցքներով միացած է Դնեպրի, Օդրայի, Նեմանի հետ։
Վիսլայի ափերին են Սանդոմեժը, Վլոցլավեկը, Կրակովը, Վարշավան, Պլոցկը, Տորունը, Բիդգոշչը, Տչևը, դելտայում՝ Գդանսկը։
Գետը հաճախ է հիշատակվում լեհական մշակույթի, պատմության, ինքնության առնչությամբ։ Երկրի առավել կարևոր ջրուղին է, նրա բնական խորհրդանիշը, իսկ «Վիսլայի երկիր» (լեհ.՝ kraj nad Wisłą) արտահայտությունը «Լեհաստան» տեղանվան հոմանիշն է[5][6][7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սպիտակ Վիսելկան
-
Չառնա Վիսելկան ակունքում
-
Ծովակն լիճը՝ Սպիտակ Դունաեցի ակունքը
-
Վիսլան Վարշավայի մերձակայքում, 2004
-
Վիսլան Գրուձոնձի մերձակայքում
-
Վիսլա քաղաքի մերձակայքում
-
Կրակովի մերձակայքում
-
Կրակովում
-
Ուստրոնում
-
Կոշիցեի մերձակայքում
-
Տորունում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ |archive-date= 13 August 2018|archive-url= https://web.archive.org/web/20180813074958/http://pomorskie.travel/en/Discover-Cultural_heritage-Others/5502/Wis_a|url-status= dead}}
- ↑ «Top Ten Longest Rivers in Europe». www.top-ten-10.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Statistical Yearbook of the Republic of Poland 2017, Statistics Poland, p. 85-86
- ↑ Barania Góra - Tam, gdzie biją źródła Wisły at PolskaNiezwykla.pl
- ↑ Morys-Twarowski, Michael (2016 թ․ փետրվարի 8). Polskie Imperium. Otwarte. ISBN 9788324030743 – via Google Books.
- ↑ Bartmiński, Jerzy (2006 թ․ մարտի 30). Język - wartości - polityka: zmiany rozumienia nazw wartości w okresie transformacji ustrojowej w Polsce : raport z badań empirycznych. Wydawnictwo Uniwersytetu Marii Curie-Skłodowskiej. ISBN 9788322725030 – via Google Books.
- ↑ Trawkowski, StanisŁaw Trawkowski (1966 թ․ մարտի 30). «Jak powstawaŁa Polska». Wiedza Powszechna – via Google Books.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vistula բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- History of floods on the River Vistula History of floods on the River Vistula (Hydrological Sciences Journal)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսլա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |