Ծնվել է Մեծ Բրիտանիայում. ընտանիքում չորս երեխա էին։ Նրանց լքելուց հետո, նա մոր և եղբայրների հետ տեղափոխվել է ԱՄՆ, հաստատվել Նյու Յորքում։ 1911 թվականին Հերմանը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ դարձել է Մաք Սեննեթի կարճամետրաժ ֆիլմի սցենարիստը։ 1912 թվականին ամուսնացել է Սառա Մեյսոնի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում գրել է բազմաթիվ սցենարներ։ 1934 թվականին նրանք ստացել են «Օսկար» մրցանակը՝ 1933 թվականինԼուիսա Մեյ Էլքոթի վեպի հիման վրա նկարահանված «Փոքրիկ կանայք» ֆիլմի լավագույն ադապտացված սցենարի համար։ Սցենարիստի աշխատանքից բացի, Հերմանը հանդես է եկել և որպես ռեժիսոր՝ 1916 թվականից մինչև 1931 թվականը ժապավենի վրա նկարահանելով երեսունմեկ ֆիլմ, ներառյալ՝ «Իմ տղան» (1921 թվական) և «Գողերն ու որսորդները» (1930 թվական)։
Վախճանվել է 1977 թվականին Լոս Անջելեսում, ութսունչորս տարեկան հասակում։