Jump to content

Վիկտորիա (ժեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Վիկտորիա» ժեստը Ուինսթոն Չերչիլի կատարմամբ

Վիկտորիա (Յունիկոդում սիմվոլը U 270C «victory hand»), տարածված ժեստ, որ նշանակում է հաղթանակ կամ խաղաղություն։ Ցույց է տրվում լատիներեն «V» տառի նման վերև ուղղված ցուցամատի և միջնամատի միջոցով։

Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում այդ նշանը վիրավորական նշանակություն է ձեռք բերում, եթե դաստակը հակառակ կողմից է ուղղված այն մարդուն, որին վերաբերում է ժեստը[1][2][3][4]։

«Հակաֆրանսիական» վարկած

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիկտորիա» ժեստի ծագման վերաբերյալ գոյություն ունի միջնադարյան քաղաքային լեգենդ, համաձայն որի՝ հարյուրամյա պատերազմի ժամանակ կտրում էին ֆրանսիացիներին սարսափ պատճառող անգլիացի և ուելսացի նետաձիգների աջ ձեռքի հենց այդ երկու մատները, որպեսզի նրանք հետագայում չկարողանան օգտագործել իրենց աղեղները։ Նետաձիգները, իմանալով այդ մասին, մարտից առաջ բարկացնում էին ֆրանսիացիներին՝ ցույց տալով իրենց անվնաս մատները՝ «Վախեցե՛ք, թշնամինե՛ր։»[2][5]։

Սակայն այդ վարկածը պատմական աղբյուրներում չի հաստատվում։ Այդ պատերազմում ընդհանրապես ընդունված չէր գերի վերցնել շարքային զինվորներին, նրանց սպանում էին։ Ենթադրաբար այդ պատմությունը, այսպես կոչված, քաղաքային լեգենդ է, և հորինվել է բոլորովին վերջերս՝ 1980-ական թվականներից ոչ շուտ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. BBC Sport — Cycling — HTC-Colombia punish Mark Cavendish for V-sign gesture
  2. 2,0 2,1 «V-образный знак пальцами: Виктория? Есть варианты!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «The V-sign» (անգլերեն). Icons of England. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. «Universal gestures of understanding | Photographers». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  5. 5,0 5,1 «The V-sign» (անգլերեն). Icons of England. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.