Վիկտորիա (այլ կիրառումներ)
Արտաքին տեսք
Վիկտորիա կամ Վիկտորյա անունը կարող է ունենալ հետևյալ կիրառումները՝
Անձնանուն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտորյա — կնոջ անձնանուն է, ծագել է լատիներեն «victoria» - «հաղթանակ» բառից։
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտորյա թագուհի (1819-1901) — Մեծ Բրիտանիայի թագուհի 1837 թվականից։ Հաննովերյան դինաստիայի վերջին ներկայացուցիչը։ 1876 թվականին հռչակվել է Հնդկաստանի կայսրուհի։ Նրա անունով են կոչվել մի շարք քաղաքներ, գետեր, լճեր, կղզիներ և տարածքներ։
- Վիկտորյա (Ֆրիդրիխ III-ի կինը) (1840-1901) — Մեծ Բրիտանիայի արքայադուստր և Գերմանիայի կայսրուհի, Վիկտորիա թագուհու դուստրը Վիլհելմ II-ի մայրը։
- Ավգուստա Վիկտորյա (1858-1921) (գերմ.՝ Auguste Viktoria Friederike Luise Feodora Jenny) — Գերմանիայի կայսրուհի, Պրուսիայի թագուհի, Վիլհելմ II-ի կինը։
- Վիկտորյա (ծնվ. 1977) — Կարլ XVI Գուստավի դուստրը, շվեդական գահի ժառանգորդը։
- Սելեզ Վիկտորյա — Hellsing անիմեի գլխավոր հերոսուհիներից մեկը։
Դիցաբանական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտորյա (աստվածուհի) — հաղթանակի աստվածուհին էր հին հռոմեական պանթեոնում։
Աստղագիտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 12 Վիկտորիա — աստերոիդ է, որի ուղեծիրը անցնում է Մարսի և Յուպիտերի միջև։
Աշխարհագրության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտորիա - Գրենադայի փոքր քաղաքներից
- Վիկտորիա (լիճ), Վիկտորիա Նյանզա Ուկերևե (անգլ.՝ Victoria Nyanza ) — լիճ է արևելյան Աֆրիկայում, Տանզանիայի, Քենիայի և Ուգանդայի միջև։
- Վիկտորիա (գետ) — գետ է Ավստրալիայի հյուսիսում։
- Վիկտորիա (նահանգ) - նահանգ է Ավստրալիական միության հարավ արևելքում։
- Վիկտորիա (Կամերուն) — քաղաք է Կամերունում Կամերուն լեռան ստորոտին։
- Վիկտորիա (Կանադա) — քաղաք և նավահանգիստ է Կանադայում, Վանկուվեր կղզու հարավ արևելքում։
- Պորտ-Վիկտորիա — Սեյշելյան Կղզիների հանրապետության մայրաքաղաքը։
- Վիկտորիա (ջրվեժ) (անգլ.՝ Victoria Falls ) — աշխարհի խոշորագույն ջրվեժներից է, գտնվում է հարավային Աֆրիկայում, Զամբեզի գետի վրա։
- Վիկտորիա — Կանադական Արկտիկական կղզեխմբի ամենախոշոր կղզին։
- Վիկտորիա — կղզի է Ռուսական Արկտիկայի ծայր արևմուտքում՝, Բարենցի ծովում՝ Ֆրանց Իոսիֆի երկրի և Շպիցբերգենի միջև։
- Վիկտորիա դե լաս Տունաս (Լաս Տունաս) — քաղաք է Կուբայում։
- Վիկտորիա Մեծ Անապատ (անգլ.՝ Great Victoria Desert ) — ավազոտ անապատ է Ավստրալիայի հարավում։
- Վիկտորիա Նեղոս (անգլ.՝ Victoria Nile ) — Նեղոս գետի անվանումը Ուգանդայում, Վիկտորիա լճից դուրս գալու վայրից մինչև Մոբուտու Սեսե Սեկո լիճը։
- Վիկտորիայի երկիր (անգլ.՝ Victoria Land ) — տերիտորիա է Անտարկտիդայում։
- Վիկտորիա - ավան, Ուկրաինայի Դոնեցկի մարզի Շախտյորսկի քաղաքային խորհրդում
- Վիկտորիա - գյուղ, Ուկրաինայի Պոլտավայի մարզի Պրիյատինի շրջանում
Նավեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտորիա — նավ է, որով կատարվել է աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
- Վիկտորիա (անգլ.՝ HMS Victory ) — անգլիական առագաստանավ է։
Կենսաբանության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտորիա — մեծ լողացող տերևներով ջրային բույս է։
- Վիկտորիա — լայն տարածում ունեցող ելակի (անգլ.՝ strawberry ) տեսակ է։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտորիական դար — Վիկտորյա թագուհու տիրապետության ժամանակաշրջանը, որը կիրառվել է XIX դարի արվեստը, կենցաղն ու բարքերը բնորոշելու համար։
- Վիկտորիա — ռուսական առևտրական ցանց է։
- Վիկտորիա (անգլ.՝ Victoria ) — համակարգչային ծրագիր է։
- Վիկտորիա — «Paradox Interactive» ընկերության մշակած համակարգչային խաղ է։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |