Jump to content

Վիլհելմ Բաքհաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ Բաքհաուս
Ծնվել էմարտի 26, 1884(1884-03-26)[1][2][3][…]
Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4][5]
Երկիր Գերմանիա և  Շվեյցարիա
Մահացել էհուլիսի 5, 1969(1969-07-05)[1][2][3][…] (85 տարեկան)
Ֆիլլախ, Կարինտիա, Ավստրիա[5]
ԳերեզմանMelaten-Friedhof
Մասնագիտությունդաշնակահար, երաժշտության ուսուցիչ, կոմպոզիտոր և համալսարանի դասախոս
Գործիքներդաշնամուր[4]
ԱշխատավայրՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ԼեյբլԴեկա Ռեկորդս և His Master's Voice?
ԿրթությունԼայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց
Պարգևներ
Մեծ արծաթե պատվավոր նշան Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպայական մեծ խաչ
Ստորագրություն
Ստորագրություն
 Wilhelm Backhaus Վիքիպահեստում

Վիլհելմ Բաքհաուս (գերմ.՝ Wilhelm Backhaus, մարտի 26, 1884(1884-03-26)[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4][5] - հուլիսի 5, 1969(1969-07-05)[1][2][3][…], Ֆիլլախ, Կարինտիա, Ավստրիա[5]), գերմանացի դաշնակահար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Լայպցիգի կոնսերվատորիայում Ալոիս Ռեկենդորֆի (Alois Reckendorf) (դաշնամուր) և Սալոմոն Ջադասսոնի (Salomon Jadassohn) (կոմպոզիցիա) մոտ։ 1898-1899 թվականներին կատարելագործվել է Էժեն դը Ալբերտի (Eugène Francis Charles d'Albert) մոտ, հետագայում ինքնակրթվել է։ 1900-1901 թվականներին ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայում, որտեղ կատարել է Բեթհովենի Չորրորդ կոնցերտը՝ փոխարինելով վատառողջ Ալեքսանդր Զիլոտիին։ 1901 թվականին առաջին անգամ մասնակցել է Լոնդոնյան միջազգային փառատոնին (BBC Proms), որտեղ նվագել է Մենդելսոնի «Առաջին կոնցերտը» և Բրամսի «Վարիացիաներ Պագանինիի թեմայով»։ Բաքհաուսը մեծ հաջողություն է ունեցել 1905 թվականին, երբ Փարիզում արժանացել է Ռուբինշտեյնյան մրցույթում առաջին մրցանակի, ինչը թույլ տվեց նրան սկսել լիարժեք միջազգային համերգային կարիերա։

1912-1913 թվականներին Բաքհաուսը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում, որտեղ Վալտեր Դամրոշի ղեկավարությամբ կատարել է Բեթհովենի Հինգերորդ կոնցերտը, և մենահամերգ տվել Քարնեգի հոլում[6]։ 1905 թվականից Բաքհաուսը դասավանդել է Մանչեստրի երաժշտական քոլեջում, 1925-1926 թվականներին՝ Ֆիլադելֆիայի նշանավոր կոնսերվատորիաներից մեկում, սակայն երբևէ իրեն չի համարել լավ ուսուցիչ։ Չնայած այս մեծ հաջողությանը՝ մի քանի տասնամյակ դաշնակահարը ելույթ է ունեցել հիմնականում Եվրոպայում։ 1928 թվականին շրջագայություն է ունեցել ԽՍՀՄ-ում։ 1931 թվականին հիմնավորվել է Շվեցարիայում։ Եվ միայն 1954 թվականին կրկին եղել է ԱՄՆ-ում Բեթհովենի կոնցերտներով, ու նորից հանդիսատեսը ցնծությամբ է ընդունել նրան։

Բաքհաուսը սիրով ձայնագրություններ է արել. դեռևս 1909 թվականին պատմության մեջ առաջին անգամ նա ձայնագրել է նվագախմբի հետ դաշնամուրային կոնցերտի կատարումը (Գրիգի կոնցերտը), իսկ 1928 թվականին՝ Շոպենի բոլոր էտյուդները։ Երկու անգամ ձայնագրել է Բեթhովենի սոնատների ամբողջական ցիկլը. բոլոր սոնատների մոնոձայնագրությունը ստեղծվել է 1950-ական թվականների սկզբին։ Բաքհաուսի վերջին նախագծերից մեկը դարձել է Բեթհովենի սոնատների ցիկլի ամբողջական ստերեոձայնագրությունը 1959-1969 թվականներին՝ բացառությամբ № 29 սոնատի։ Դաշնակահարի երգացանկում կարևոր տեղ են զբաղեցրել նաև Բրամսի ստեղծագործությունները։ Բաքհաուսը համարվում է նրա երաժշտության լավագույն կատարողներից մեկը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 4,3 Who's Who in Music: A Biographical Record of Contemporary Musicians — 2 — London, NYC: 1915. — P. 10.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. Brooks Shepard, Baker, Nicolas Slonimsky Baker's Biographical Dictionary of Musicians // Notes. — 1959-03. — В. 2. — Т. 16. — С. 239. — ISSN 0027-4380. — doi:10.2307/892723

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Բաքհաուս» հոդվածին։