Վիզիգա
Վիզիգա (նաև վյազիգա), սննդի մեջ օգտագործվող քորդա, որ ստացվում է թառափներից։ Թառափների քորդան պահպանվում է նրանց ամբողջ կյանքի ընթացքում բավականին խիտ պղպջակա-բջջային հյուսվածքից անընդհատ լարի տեսքով, որ պատված է շարակցական հյուսվածքի շերտով (կմախքի շերտ) և դրանում պարփակված կռճիկային մասնիկներով։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձկների շերտատման ժամանակ նրանց կռճիկային ողնաշարի մեջ (կմախքային շերտում) փոքր կտրվածք է արվում, որտեղից քորդան դուրս է քաշվում է որպես ամբողջական երկար ժապավեն։ Այն լվանալուց հետո անջատվում է արտաքին փափուկ աճառաթիթեղային շերտը (քորդայի կեղևը), որը սննդի համար պիտանի չէ, ապա ամուր սեղմում են քորդան տակառի եզրերին, որի մեջ այն լվացել են։ Այնուհետև այդ ժապավենները չորացվում են աշտարակների տեսքով հատուկ շենքերում, որոնցից որոնց պատերը կազմված են ն նեղ տախտակներից, որոնց միջև ընկած թողնված են մոտ երկու դյույմ լայնությամբ բացվածքներ, որպեսզի քամին չորացնի վիզիգաները։ Չորանալուց հետո այդ ժապավենները վաճառքի էին հանվում 12-ական կտոր բելուգայի և 20-ական կտոր թառափի, լոքոյի և սևրյուգայի վիզիգաների փնջերով։
Վիզիգան ջրի մեջ եռալիս բավական ուռչում է, և այդ ձևով, մանր կտրատած, օգտագործվում է քյուլեբյակի պատրաստման ժամանակ առանձին կամ որոշ այլ ձկների հետ միասին։ Այս կիրառություններ այն չունի[1]։
19-րդ դարում վիզիգան պատրաստվել է Կասպից և Ազովի ծովերի ձկնաբուծարաններում։ Այդ ժամանակ դրա գինն Աստրախանում հասել է մինչև 34-36 ռուբլի մեկ ֆունտի համար, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ 40 ռուբլի մեկ ֆունտի դիմաց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ф. Нансен Въ страну будущаго = Through Siberia, the Land of the Future. — Петроградъ: Изданіе К. И. Ксидо, 1915. — С. 250. — 561 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вязига // Краткая энциклопедия домашнего хозяйства / под ред. А. И. Ревина. — М.: Советская энциклопедия, 1960. — Т. 1. — С. 128. — 770 с.
- З. П. Матюхина, Э. П. Королькова, С. П. Ащеулова Вяленая и сушёная рыба // Пищевые продукты (товароведение): Учебник для проф.-техн. училищ. — 2-е. — М.: Экономика, 1982. — С. 114. — 232 с. — 40 000 экз.
- В. Н. Гончарова, Е. Я. Голощапова Сушёная рыба // Товароведение пищевых продуктов: Учеб. для технол. отд-ний техникумов сов. торговли и обществ. питания / под. ред М. А. Кутеповой. — 2-е. — М.: Экономика, 1990. — С. 104. — 271 с. — 75 000 экз. — ISBN 5-282-00718-5
|