Վերակրուս (ֆիլմ)
Վերակրուս անգլ.՝ Vera Cruz | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վեստեռն[1][2][3] և բադի մուվի |
Թվական | դեկտեմբերի 24, 1954[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբերտ Օլդրիչ[1][2][3] |
Պրոդյուսեր | Ջեյմս Հիլ |
Սցենարի հեղինակ | Roland Kibbee? և James R. Webb? |
Դերակատարներ | Գերի Կուպեր[2][5], Բերտ Լանկաստեր[2][3][5], Էռնեստ Բորգնայն[5], Denise Darcel?[2][5], Սեսար Ռոմերո[5], Չարլզ Բրոնսոն[5], Ջեք Էլամ[5], Sara Montiel?[2][5], Ջորջ Մաքրեդի[5], Հենրի Բրենդոն[5], Jack Lambert?[5], Մորիս Անքրում[5], Archie Savage? և Charles Horvath? |
Օպերատոր | Էռնեստ Լասլո |
Երաժշտություն | Հյուգո Ֆրիդհոֆեր |
Պատմվածքի վայր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Նկարահանման վայր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կինոընկերություն | Hecht-Hill-Lancaster Productions?[4] |
Տևողություն | 94 րոպե |
Vera Cruz (film) Վիքիպահեստում |
Վերակրուս, Ռոբերտ Օլդրիչի վեստերն ժանրի ֆիլմը, նկարանահանված 1984 թվականին։ Ֆիլմի գործողությունները կատարվում են 1860-ական թվականների Ֆրանս-Մեքսիկական պատերազմի ֆոնին։ Գերի Կուպերը և Բերտ Լանկաստերը խաղում են անբարո տեսակի մարդկանց դեր, որոնց քիչ բան է հետաքրքրում, բացի սեփական շահից։ Երկրորդ պլանի դերում հանդես է եկել իսպանիացի դերասանուհի Սառա Մոնտելը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո գնդապետ Տրեյնը հայտնի հարավցի հրամանատար Պիեռ Գուստավ Բորեգարի բանակից հաջողություն փնտրելու ակնկալիքով ուղևորվում է Մեքսիկա, որտեղ նույնպես մոլեգնում էր քաղաքացիական պատերազմ։ Վետերանի ուղիները հատվում են Ջո Էրինոմի և իր փորձանք հրոսակախմբի հետ, որը սարսափ է տարածում այդ շրջապատում։ Մեքսիկայի Մաքսիմիլիան կայսրը Չապուլտեպեկ ամրոցում ընդունելության ժամանակ Տրեյնին և Էրինին առաջարկում է կլորիկ գումարի դիմաց շրջանցել ապստամբության տարածքը և ուղեկցել իր սիրուհուն Վերակրուս նավահանգիստ։ Ճանապարհի կեսից Էրին և Տրեյնը հասկանում են, որ ծածկակառքը ավելի արժեքավոր բեռ է տանում, քան ֆրանսիացի պչրուհին` աստղաբաշխական ոսկյա դրամներ, որոնք այդ ժամանակ արժեին երեք միլիոն դոլար...
Կարծիքներ ֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլդրիչի ֆիմն ունեցել է վարձույթի զարմանալի հաջողություն։ Տոմսերի վաճառքը կազմել 5 մլն դոլար, սակայն Հեյսի օրենսգրքի քնադատները և կողմնակիցները անարգեցին Օլդրիչին՝ դերասանների անբարոյականության մեջ, որոնք մտածում էին միայն իրենց մասին և բազմիցս դավաճանում միմյանց։ Ցինիզմի այս խառնուրդը անհոգ հումորով և անզուսպ պայթյուններով ճանապարհ է հարթել («Հրաշալի յոթնյակը» և «Վայրի ավազակախումբը») վեստերների նոր սերնդի համար[6], ներառյալ «Սպագետտի-վեսթերն» ժանրի հիմնադիր Սերջիո Լեոնեիի[7]։
Իր զգալի մասով հանպատրաստից սցենարը նախագծված է որպես դրվագների շղթա։ Սյուժեն զարգանում է բռնցքամարտի մրցախաղի տեմպով` էկրանից ոչ մի վայրկյանով չես կտրվի։ Խաբեբայապատումը անվերջ է։ - Մ. Տրոֆիմենկով
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0047647/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=5892.html
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/es/film190308.html
- ↑ 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 http://www.imdb.com/title/tt0047647/fullcredits
- ↑ Vera Cruz Review. Movie Reviews - Film - Time Out London
- ↑ Vera Cruz (1954) - Review - AllMovie
- ↑ Ъ-Weekend - DVD с Михаилом Трофименковым
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերակրուս (ֆիլմ)» հոդվածին։ |
|