Jump to content

Վեյսյառվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեյսյառվ
էստ․՝ Veisjärv, Veisejärv
58°05′50″ հս․. լ. 25°45′15″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Էստոնիա
Վարչատարածքային բաժանում Վիլյանդիմաա
Հայելու բացարձակ բարձրությունը 96 մ
Երկարություն 3,45 կմ
Լայնություն 1,76 կմ
Ավազանի մակերեսը 4,811 կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 9,048 կմ
Ամենամեծ խորությունը 4 մ
Միջին խորությունը 1,3 մ
Ջրահավաքի մակերեսը 26,1 կմ²
Սկիզբ առնող գետերը Իհնե

Վեյսյառվ (էստ․՝ Veisjärv, Veisejärv), լիճ Էստոնիայում։ Տեղակայված է Վիլյանդիմաա նահանգի Կառկսի և Տառվաստու շրջաններում։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեյսյառվը գտնվում է Արևելաէստոնական ջրահավաք շրջանում և պատկանում է Վիրտսյարվի ջրահավաք ավազանին։ Լիճը տեղակայված է Կառկսի-Նուիա քաղաքից 10 կմ դեպի արևելք՝ ծովի մակարդակից 96 մետր բարձրության վրա։ Լճի մոտ են տեղակայված Վեյսյառվե ու Մյաեկյուլա գյուղերը։

Լճի ջրատարածությունը ընդգրկված է Ռուբինա արգելոցի (Rubina looduskaitseala) տարածքի մեջ[1]։ Լճում ստեղծված են պայմաններ սովորական ծականաձկան պահպանության համար։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեյսյառվը չափավոր կոշտ ջրով լիճ է (տիպ 2՝ համաձայն ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի)։ Ըստ Էստոնիայում ընդունված լճագիտական դասակարգման՝ Վեյսյառվ լիճը կոշտ ջրով միքսոտրոֆային լիճ է։ 1950-ական թվականներին անցկացված ուսումնասիրությունների համաձայն՝ լճի ջուրը հիդրոկորբոնատային տիպի է (Са խումբ)՝ որի հանքացման մակարդակը կազմում է 238,4-94,4 մգ/լ[2]։

Լճի ընդհանուր մակերեսը կազմում է 481,1 հա (այն ութերորդն է Էստոնիայի ամենամեծ լճերի շարքում[3])։ Ջրամբարի երկարությունը 3450 մ է, լայնությունը՝ 1760 մ։ Լճի ամենամեծ խորությունը կազմում է 4 մ, միջին խորությունը՝ 1,3 մ։ Ափի գծի երկարությունը 9048 մ է։ Լճի ջրահավաք ավազանի մակերեսը 26,1 կմ² է։ Լճի ջուրը փոխվում է տարին մեկ անգամ։

Վեյսյառվի արևելյան ափն ավելի բարձր է. այնտեղ տեղակայված են դաշտեր։ Արևմտյան ափը ճահճածածկ է[4]։ Հյուսիսից Վեյսյառվ լճի մեջ է թափվում Յիկսի ջրանցքը (Jõksi kraav)[5]: Լճի հարավային կողմից դուրս է հոսում Իհնե գետը (Õhne jõgi)[6], որը հետո թափվում է Վիրտսյարվ լիճ։

Լճում ապրող ձկնատեսակներից են մանրածածանը, գայլաձուկը, շիղաձուկը, կարմրալողաթևիկը, բրամը, պերկեսը և օձաձուկը[7]։ Հետազոտողները նշում են, որ Վեյսյառվ լճում նկատվում է բրամ ձկնատեսակի աճման բարձր տեմպ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Keskkonnaregistri avalik teenus. Rubina looduskaitseala. Keskkonnainfo. register.keskkonnainfo.ee.
  2. Реферативный журнал геофизика, Выпуски 5-8. 1957
  3. «Eeesti järvede nimestik. Looduslikud ja tehisjärved» (PDF). Արխիվացված է Eeesti järvede nimestik օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. Tartu ülikooli juures oleva Loodusuurijate seltsi Aruanded. 1930
  5. Keskkonnaregistri avalik teenus. Jõksi kraav. Keskkonnainfo. register.keskkonnainfo.ee.
  6. Keskkonnaregistri avalik teenus. Õhne jõgi. Keskkonnainfo. register.keskkonnainfo.ee.
  7. «Veisjärv (Viljandimaa)» (էստոներեն). Lõuna-Eesti Kalastajate Klubi. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
  8. Основы биопродуктивности внутренних водоёмов Прибалтики. 1975

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]