Վաց
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վաց | |||||
| |||||
Երկիր | Հունգարիա | ||||
Համայնք | Vác District? | ||||
Մակերես | 61,63 կմ² | ||||
ԲԾՄ | 146±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | հունգարերեն | ||||
Բնակչություն | ▼34 001 մարդ (հունվարի 1, 2024)[1] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC 1 և UTC 2 | ||||
Հեռախոսային կոդ | 0627 | ||||
Փոստային դասիչ | 2600 | ||||
Պաշտոնական կայք | vac.hu | ||||
| |||||
Վաց (Հունգարերեն արտասանություն` [ˈvaːt͡s]; գերմ.՝ Waitzen, սլովակ.՝ Vacov, իդիշ՝ ווייצען), քաղաք Հունգարիայի Պեշտ մարզում։ Ունի մոտ 35000 բնակչություն։ Հին անունը եղել է Վացզ։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վացը գտնվում է Բուդապեշտից 355 կմ դեպի հյուսիս՝ Դանուբ գետի արևելյան ափին, որտեղ գետը փոխում է ուղղությունը և հոսում դեպի հարավ։ Քաղաքը տեղակայված է Նասզալի լեռան ստորոտում` Կարպատների հովտում։
Ժամանակակից Վաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Վացն առևտրային կենտրոն է, ինչպես նաև Բուդապեշտի բնակիչների համար հայտնի ամառային հանգստավայր։ Եկեղեցին կառուցվել է 1761-1777 թվականներին և նախագծվել է Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի օրինակով։ Եպիսկոպոսական պալատը թանգարան է կառուցում հռոմեական եւ միջնադարյան գտածոների համար։ Քաղաքը նաև հայտնի է 18-րդ դարի հաղթական կամարով և բարոկկո ոճով կառուցված իր գեղեցիկ կենտրոնով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակեցումը Վացում սկսվել է դեռեւս Հռոմեական կայսրության հիմնադրումից առաջ։ Վացի Հռոմի կաթոլիկ թեմի եպիսկոպոսները ազդեցիկ էին Հունգարիայի թագավորությունում, նրանցից շատերը ծառայում էին որպես կանցլերներ կամ ավելին, դառնում էին արքեպիսկոպոսներ։
1241 թվականի մարտի 17-ին մոնղոլների հարձակման հետևանքով ամբողջ բնակչությունը կոտորվեց, Վացը դադարեց գոյություն ունենալ և մոնղոլներն այնտեղ ճամբար դրեցին[2][3][4]։ Մոնղոլների հեռանալուց հետո Վացը վերակառուցվել և բնակեցվել է գերմանացի գաղութատերերի կողմից[5]։
1541 թվականին տարածքը նվաճվել է Օսմանյան կայսրության կողմից։ Հաբսբուրգյան միապետության Օսմանյան կայսրության դեմ պատերազմների ժամանակ ավստրիացիները 1597 և 1684 թվականներին հաղթանակներ են տարել օսմանների դեմ։ 1848-1849 թթ. հունգարական հեղափոխության և անկախության համար պատերազմի ընթացքում հոնվեդսեգները մեծ ճակատամարտից հետո ոչնչացրին քաղաքում տեղակայված ավստրիական ուժերը (ապրիլի 10, 1849թ․), իսկ երկրորդ ճակատամարտն ավարտվեց ռուսների հաղթանակով (հուլիսի 17)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1944 թվականի դեկտեմբերի 8-ին, Վացը գրավվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի կողմից։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունգարներ - 94.9%
- Գնչուներ - 1.3%
- Գերմանացիներ - 0.5%
- Ռումինացիներ - 0.1%
- Սլովակներ - 0.5%
- Ուկրաինացիներ - 0.1%
- Այլ/չհաշվառված - 4.5%
Կրոնական դավանանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հռոմի Կաթոլիկ եկեղեցի - 59.4%
- Արևելյան կաթոլիկ եկեղեցիներ
- Կալվինականություն - 9.3%
- Լյութերականություն - 3.1%
- Այլ - 1.4%
- Ոչկրոնական - 14.4%
- Չհաշվառված - 11.5%
Ըստ 1910 թվականի մարդահամարի՝ քաղաքի կրոնական կազմն ունի հետևյալ տեսքը՝
- Հռոմի Կաթոլիկ եկեղեցի - 76.3%
- Հրեաներ - 11.2%
- Կալվինականություն - 8.3%
- Լյութերականություն - 2.8%
- Այլ - 1.4%
-
Սրված աշտարակը
-
Վացի տաճարը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Magyarország helységnévtára, Detailed Gazetteer of Hungary (հունգ.) — KSH, 2024.
- ↑ A Glorious Disaster: A.D. 1100 to 1300: The Crusades: Blood, Valor, Iniquity ... - Ted Byfield - Google Boeken
- ↑ The Two Cities: Medieval Europe, 1050-1320 - Malcolm Barber - Google Boeken
- ↑ Realm of St. Stephen: A History of Medieval Hungary - Pál Engel - Google Boeken
- ↑ «Vác.hu új». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website of town
- The newsportal
- Live webcam from the square (The yellow building in the background is the town hall)
- Map of Vác Արխիվացված 2006-07-19 Wayback Machine
- Map of the surrounding area Արխիվացված 2007-10-01 Wayback Machine
- Tragor Ignác Museum of Vác
- Katona Lajos Town Library
- Aerial photographs: Vác
- Vác at funiq.hu
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաց» հոդվածին։ |
|