Վարդան Արամյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Արամյան | |||
| |||
---|---|---|---|
սեպտեմբեր 20, 2016 | |||
Նախորդող | Գագիկ Խաչատրյան | ||
Հաջորդող | Ատոմ Ջանջուղազյան | ||
| |||
սեպտեմբեր 5, 2013 - - | |||
Նախորդող | Միքայել Մինասյան | ||
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | տնտեսագետ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | դեկտեմբերի 4, 1975 (48 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Պարգևներ |
Վարդան Սարիբեկի Արամյան (դեկտեմբերի 4, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992-1997 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի համաշխարհային էկոնոմիկայի բաժինը՝ տնտեսագետի որակավորմամբ։
- 2004 թ. - սովորել և ավարտել է Թաֆթս համալսարանի (ԱՄՆ) Ֆլեթչերի դպրոցի տնտեսագիտության հատուկ ինտենսիվ ուսուցման դասընթացը։
- 2005 թվականից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հայցորդ։ Մի շարք հոդվածների հեղինակ։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997-1998 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես հետևակի մարտական մեքենայի հրամանատար։
- 1999-2002 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության բյուջեի հետ փոխհարաբերությունների բաժնի մասնագետ։
- 2002-2003 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծությունների և մոդելավորման բաժնի ավագ մասնագետ։
- 2003-2006 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ։
- 2006 թվականի դեկտեմբերից ԱՊՀ միջպետական արժութային կոմիտեի անդամ է (ՀՀ ներկայացուցիչ)։
- 2007 թվականից դասավանդում է Հայաստանում ֆրանսիական համալսարանում։
- 2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ[1]։
- 2008 թ. մայիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաստանի Հանրապետության ազգային տնօրեն[2]։
- 2011 թ. ապրիլի 14-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[3]։
- 2011 թ. մայիսի 16-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի փոխարինող անձ (փոխկառավարիչ)[4]։
- 2012 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ[5]։
- 2013 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[6]։
- 2013 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ[7]։
- 2013 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Կառավարության որոշմամբ վաղաժամկետ ազատվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից[8]։
- 2016 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար[9]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անանիա Շիրակացու մեդալ (2011)[10]։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2011)։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)[11]
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Վարդան Արամյանը դատավոր Սարիբեկ Արամյանի որդին է։
- Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Նախորդող Միքայել Մինասյան (մինչև 2011 թվականի սեպտեմբերի 3-ը) |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյան 5 սեպտեմբերի 2013 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Գագիկ Խաչատրյան |
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյան 20 սեպտեմբերի 2016 - |
Հաջորդող Ատոմ Ջանջուղազյան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈԻՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Վ. Արամյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին
- ↑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՀՀ նախագահի հրամանագիրը Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Վ. Ս. ԱՐԱՄՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ