Վարանդ
Վարանդ | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ և թարգմանիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Վարանդ Քյուրքչյան (Սուքիաս Հակոբի Գուրջյան, մարտի 10, 1954, Թեհրան, Իրան), իրանահայ բանաստեղծ և թարգմանիչ։
Կյանքն ու ստեղծագործական ուղին
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարրական և միջնակարգ կրթությունն ստացել է Թեհրանի հայոց ազգային «Քուշեշ-Դավթյան» դպրոցում։ Ուսանել է հայերենագիտություն՝ Թեհրանի Ազատ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում, ուր և դասավանդել է իբրև հայոց լեզվի և գրականության դասախոս։ Գրական առաջին փորձերը կատարել է «Ալիք պատանեկան» երկշաբաթաթերթում։ Այնուհետև աշխատակցել է Հայաստանի և Սփյուռքի մի շարք հանդեսների։1980-1995թվականներին Վարանդը եղել է Թեհրանի «Գեղարդ» երիտասարդական հրատարակչության և «Ներսես Շնորհալի» գրական-մշակութային ֆոնդերի կենտրոն-գրասենյակի վարիչ։ 1994 թվականին Վարանդը այցելել է Հայաստան[1]։ «Առյուծասպանն ու արքան», «Նեմեսիսը», «Դերվիշ»-ն ու «Մեծ ջահակիրը» ստեղծագործություններ բազմաթիվ անգամ բեմականացվել են Թեհրանում և այլուր։ երկար տարիներ եղել է Իրանահայ գրողների միության նախագահ։ Այժմ «Ալիք» օրաթերթի խմբագրատանը վարում է գրականության և արվեստի բաժինը։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բոհեմական օրագիրը» («Արևի ճամբով» ժողովածու, 1972) - «Ս. Ներսէս Շնորհալի» մրցանակ (Իրան)
- «Մեղքի վարդերը» («Արևի ճամբով» ժողովածու, 1972) - «Վահան Թեքէյան» մրցանակ (Հայաստան)
- «Կրկներևույթը» (Միրաժ) («Արևի ճամբով» ժողովածու, 1972) - «Գևորգ Մելիտինեցի» մրցանակ (Բեյրութ)
- Հայաստանի «Հայ միասնության խաչ» կազմակերպությանը կատարած բարոյական օժանդակության համար պարգևատրվել է Ա. Մանթաշյանի անվան պատվոգրով։
- 1994 թվականին պարգևատրվել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշանով
- 2001 թվականին Էջմիածնի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ պարգևատրվել է պատվո դոկտորի կոչումով։
- 2004 պարգևատրվել է Հայաստանի Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի ոսկե շքանշանով։
Վարանդի հրատարակած աշխատությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևի ճամբով Թեհրան 1972
- Արշավանք (պոեմ) Թեհրան 1973
- Հոլովույթ Բեյրութ 1975
- Հողմ հրոց (պոեմ) Թեհրան 1978
- Արևաքար Թեհրան 1978
- Շիրխորն ու շահը (պոեմ) Թեհրան 1979
- Սիդհարտա (պոեմ-ազատ փոխառություն) Թեհրան 1980
- Սուր և ստվեր Թեհրան 1982
- Բոհեմական օրագիր Թեհրան 1988
- Մեղքի վարդեր Թեհրան 1989
- Անդենական շշունջներ Թեհրան 1989 (պրսկ.)
- Նոր նեմեզիդա (պոեմ) Երևան 1993
- Յովհաննու-14 (պոեմներ) Թեհրան 1994
- Կրկներեվույթ (Միրաժ) Անթիլիաս 1998
- Անվերադարձ Թեհրան 1999
- Մեծ ջահակիրը (կոմպոզիցիա) Թեհրան 2000
- Փրփուրից մրուր (ընտրանի) Թեհրան 2000
- Գլխատում (պոեմ) Երևան 2003
- Ջերմ ստվերներ Երևան 2003
- Սավառնող աշուն Թեհրան 2004 (պրսկ.)
- Շիրխորն ու շահը (Առյուծասպանն ու արքան) (2-րդ տպագրություն)Անթիլիաս 2004
- Սխրատեսիլ (երեք պոեմ) Թեհրան 2005
- Տանգո 21։ Սիրային էջեր Երևան 2005
- Դիմակ և հայելի Թեհրան 2007
- Այս աչքերը Թեհրան 2008
- Իմ հոգում արևն է Իրանի… Երևան 2009
- Հայկ Դյուցազն Ձոն՝ Հայաստանի անկախության 4500-ամյակին, Թեհրան 2009
Վարանդի երկերի թարգմանությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարանդի ընտրանին պարսկերենի է թարգմանել ու հրատարակել պարսիկ անվանի հայագետ ու թարգմանիչ Ահմադ Նուրիզադեն։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ռումիներեն, պարսկերեն և ճապոներեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թորոս Թորանյան, «Իրանահայ ոգեշունչ բանաստեղծը՝ Վարանդ» Հալեպ 1997
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարանդ» հոդվածին։ |
|