Jump to content

Վառնայի խաչակրաց արշավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վառնայի խաչակրաց արշավանք
Ottoman–Hungarian Wars?
Battle of Varna 1444
Արքա Վլադիսլավ III Վառնենչիկը Վառնայի մարտի ժամանակ, Յան Մատեյկոի կողմից
Թվական 1442 թվական հոկտեմբեր - 1444 թվական նոյեմբեր
Վայր Բալկաններ
Արդյունք Օսմանյան կայսրության հաղթանակ
Հակառակորդներ
Լեհաստանի թագավորություն
Հունգարիայի թագավորություն
Խորթավիայի թագավորություն
Չեխիայի թագ
Լիտվական մեծ իշխանություն
Սերբիական բռնապետություն
Վալախիա
Մոլդովիայի իշխանություն
Բուլղարական ապստամբներ
Սրբազան Հռոմեական կայսրություն
Պապական մարզ
Տևտոնյան ասպետներ
Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Վլադիսլավ III Վառնենչիկ
Յոշան Հյունյադի
Մուրադ II
Ֆռուժին
Մուրադ II

Վառնայի խաչակրաց արշավանքը տեղի է ունեցել 1443–1444 թվականներին, խաչակիրների և օսմանցիների միջև։ 1444 թվականի նոյեմբերի 10-ին այն ավարտվեց օսմանցիների որոշիչ հաղթանակով։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1428 թվականին երբ Օսմանյան կայսրությունը պատերազմում էր Վենետիկյան հանրապետության հետ, օսմանները և Հունգարիայի թագավորությունը խաղաղության պայմանագիր կնքեցին՝ստեղծելով Սերբիական բռնապետությունը, որպես բուֆերային պետություն։ Երբ պատերազմը ավարտվեց[1][2], 1430 թվականին օսմանցիները վերադարձան Դանուբի հարավային հողերը կառավարելու իրենց հին քաղաքականությանը։ 1432 թվականին Մուրադ II-ը արշավեց Տրանսիլվանիա։ Երբ Սիգիզմունդը մահացավ, օսմանցիների հարձակումները ուժեղացան, 1438 թվականին գրավեցին Բորաքը, իսկ 1439 թվականին Զվոռնիկը և Սրեբրենիցան։ 1439 թվականին Սմեդերեվոն հարձակման ենթարկվեց, և Մուրադին հաջողվեց Սերբիան դարձնել Օսմանյան կայսրության նահանգ։ Ջորջ Բրանկովիչը և Սերբիայի բռնակալը փախան Հունգարիայի կալվածքները։ 1440 թվականին Մուրադը պաշարեց Հունգարիայի գլխավոր սահմանային պատը՝ Բելգրադը։ Չկարողանալով վերցնել բերդը՝ նա ստիպված վերադարձավ Անատոլիա, որպեսզի կանգնեցնի կարամինդների հարձակումները[3][4]։

«Հին օրենքների և թագավորության ավանդույթների վերականգնում» օրենքի ստորագրումից քիչ ուշ մահացավ Սիգիզմունդի իրավահաջորդ Ալբերտը։ Օրենքը սահմանափակում էր թագավորական իշխանությունը, պահանջելով, որ հողատերերը նույնպես մասնակցեն քաղաքական որոշումներին։ Չորս ամիս անց ծնվեց նրա միակ որդի Վլադիսլավը, երբ Հունգարիան գտնվում էր քաղաքացիական պատերազմի մեջ։ 1440 թվականի հուլիսի 17-ին Վլադիսլավը թագադրվեց որպես Լեհաստանի թագավոր, չնայած շարունակվող վեճերի[5]։ Ջուն Հյունյադիի աջակցեց Վլադիսլավին՝ տալով նրան Տրանսիլվանիայի զորքի ղեկավարի պաշտոնը և այդ նույն պաշտոնը Հուգարիայի հարավային սահմանի պաշտպանության համար։ 1442 թվականին Վլադիսլավը հաստատեց իր դիրքերը Հունգարիայում, և նա մերժեց օսմանցիների խաղաղության առաջարկը Բելգրադի փոխարեն[4]։

Հռոմի կաթոլիկ եկեղեցին մինչդեռ խաչակիրներին քարոզում էր օսմանցիների դեմ պայքարի, այդ ամեն ինչի արդյունքը Հունգարիայի քաղաքացիական պատերազմն էր, այդ ամենը կարող էր պատահել Բյուզանդիայի հետ, բայց նրանք կարողացան խաղաղ բանակցությունների շնորհիվ հարթել իրավիճակը։ 1441-1442 թվականներին Հյունդային իր պլանները վերածեց գործողության։ 1441 թվականին նա ջախջախեց Իսահակ փաշայի զորքերը[3]։ 1442 թվականի մարտի 22-ին նա գրեթե ոչնչացրել էր Մեզիդ Բեյի բանակը Տրանսիլվանիայում, իսկ սեպտեմբերին Սիհաբեդդին փաշայի զորքերը[4]։

Խաչակրաց արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1443 թվականի հունվարի 1-ին Հռոմի պապ Եվգենիյ IV-ը հրատարակեց խաչակիրների բուլլան։ Մայիսի սկզբին հաղորդվեց, որ «թուրքերը վատ վիճակում են և նրանց հեշտ կլինի հեռացնել Եվրոպայից», Մուրադ II-ի դեմ պատերազմ հայտարարվեց։ 1443 թվականին 40.000 մարդիկ, հիմնականում հունգարները, երիտասարդ միապետը, Հունյադիի ղեկավարության ներքո անցավ Դանուբով, վերցրեցին Նիշը և Սոֆիան[5]։ Վլադիսլավը, Հունյադան և Բրանկովիչը հարձակվեցին հոկտեմբերի կեսերին։ Նրանք ճիշտ էին հաշվարկել, որ Մուրադը չի կարող զորքը արագ հավաքել, քանի որ նրա զորքը հիմնականում կազմված էր ֆեոդալների հեծելազորից, ովքեր հավաքում էին բերքը, որպեսզի վճարեին հարկերը։ Նրանք ունեին այնպիսի հզոր զենքեր, որ օսմանական զենքերը երբեմն անօգուտ էին։ Մուրադը չէր կարող վստահ էր իր ռումինական բանակին, և եղել էին բարդություններ հունգարացիների դեմ պայքարում[4]։

Նիշի մարտերում խաչակիրները փայլուն հաղթանակ տարան, Կասիմ փաշան և նրա համագործակից Տուրահան Բեյը ստիպված փախան Սոֆիա, որպեսզի Մուրադին զգուշացնեն ներխուժման մասին։ Սակայն այդ երկուսը իրենց ճանապարհին այրեցին բոլոր գյուղերը՝ փորձելով այդ կերպով խաչակիրներին հեռացնել։ Երբ նրանք հասան Սոֆիա, նրանք սուլթանին խորհուրդ տվեցին այրել քաղաքը և նահանջել լեռնանցքով, որտեղ օսմանցիների փոքր բանակը այդքան էլ մեծ թերություն չէր լինի։

Զլատիցայի մարտեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով դաժան ցուրտ եղավ, հաջորդ հանդիպման ժամանակ՝ 1442 թվականի դետկտեմբերի 12-ին, նրանք կռվեցին Զլատիցայի լեռնանցքում։ Մինչև այդ խաչակիրները չէին հանդիպել, նման խոշոր օսմանական բանակի, բայց քաղաքը ուներ կայազորներ, որը ձգվում էր մինչև Ադրիանապոլիս[6]։ Միայն Զլատիցայում նրանք հանդիպեցին ուժեղ և կազմակերպված օսմանյան բանակի[6]։ Խաչակիրները պարտություն կրեցին։ Տուն գնալու ճանապարհին խաչակիրները նրանք ավերեցին ամեն ինչ և Մուհամեդ Բեկին՝ Մուրադի փեսային և մեծ վեզիր Չանդարլի Խալիլ փաշայի եղբորը, գերի վերցրին[4]։ Մարտերից չորս օր հետո, քրիստոնեական կոալիցիան հասավ մինչև Պռոկուպլե։ Ջորջ Բռանկովիչը Վլադիսլավ III-ին և Ջոն Հունյադիին առաջարկեց ձմռանը մնալ սերբական կալվածքներում և շարունակել իրենց մարտերտ 1444 թվականի գարնանը։ Նրանք մերժեցին նրա առաջարկը և նահանջեցին[7]: 1444 թվականի հունվարին Վլադիսլավի և Հունյադիի ուժերը հասան Բելգրադ[8], իսկ փետրվարին նրանք հասան Բուդա, որտեղ նրանց ողջունեցին որպես հերոսների[9]:

Զլատիցայի մարտերից հետո, խաչակիրները վերադարձել են հաղթանակած տպավորությամբ։ Թագավորն ու եկեղեցին, որոշեցին չկոտրել այդ տպավորությունը, դրա համար որոշեցին հաղթանակի մասին միայն խոսքեր տարածել, իսկ այն մարդը, ով կհիշեցներ պարտության մասին կպատժվեր[4]։

Մուրադը վերադարձավ չարացած և ընկճված իր բանակի անհուսանելիությունից և բանտարկեց Տուրահանին[4]։

Խաղաղության առաջարկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրադը ավելի շահագրգռված էր խաղաղության համար։ Նրա քույրը նրան աղաչում էր, որպեսզի Մահմուդը ազատ արձակվի, իսկ նրա կինը՝ Մառան իր աղջկան՝ Ջորջա Բրանկովիչին։ 1444 թվականի մարտի 6-ին Մառան ներկայացուցիչ է ուղարկում Բրանկովիչի մոտ, քիչ ուշ սկսվում են խաղաղության բանակցությունները Օսմանյան կայսրության հետ[4]։

1444 թվականի ապրիլի 24-ին նա սուլթանին նամակ ուղարկեց՝ հաղորդելով, որ իր դեսպանը՝ Ստոջկա Գիսդանիքը, արդեն գտնվում է Ադրիանապոլսում, և նա կբանակցի նրա անունից[4]։

Այդ նույն օրը Վլադիսլավը երդվեց մինչև Ջուլիանո Չեզարինի կարդինալը ամռանը նոր պայքար սկսել օսմանցիների դեմ։ Վլադիսլավի բոլոր ամենաուժեղ կոմնակիցները ընդունեցին թագը և համաձայնեցին զինադադարին, դրանով քչացնելով քաղաքացիական պատերազմի վտանգը[4]։

1444 թվականի հունիս և օգոստոս ամիսներին պայմանագրի բանակցությունները սկզբում անցկացվեին Ադրիանապոլսում, ապա Սեգեդում։ Խաչակիրներին այդքան էլ չէր հետաքրքրում խաղաղությունը, սակայն Չեզարինը խաչակիրներին պնդում էր շարունակել արշավանքները[4]։

Եզրափակիչ փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ ժամանակ անց պայմանագրի բոլոր պայմանները բավարարելուց հետո, հունգարացիները և նրանց դաշնակիցները շարունակեցին իրենց արշավանքները։ Մուրադը, ով պայմանագրի ավարտից հետո պաշտոնը թողել էր, վերադարձավ, որպեսզի գլխավորի օսմանական բանակը։ 1444 թվականին նոյեմբերի 10-ին երկու ուժերի միջև տեղի ունեցավ Վառնայի ճակատամարտը (Սև ծովի մոտ գտնվող Վառնա բերդի մոտ, Բուլղարիա)։ Օսմանցիները որոշիչ հաղթանակ տարան, չնայած ծանր կորուստների, իսկ խաչակիրները կորցրեցին իրենց արքային և 15.000 զինվոր[10][11]։

Շատերը դարձան հաշմանդամ, մյուսները մահացան հետագա փոքր մարտերի ժամանակ, իսկ շատ եվրոպացի բանտարկյալներ սպանվեցին կամ էլ վաճառվեցին ստրկության։ Հունգարիան քաղաքացիական պատերազմի պատճառով, մինչ 1446 թվականի հունիսին Հունյադին դարձավ Վլադիսլավի երեխայի խնամակալը։ Բրանկովիչը պահապնում է Սերբիայի հսկողությունը։

Օսմանցիների Վառնայի հաղթանակին հաջորդում է, Կոսովոյի հաղթանակը 1448-ին, որը վախեցնում է եվրոպական պետություններին Բյուզանդային օգնություն ուղարկել, երբ օսմանական բանակը 1453 թվականին գրավում էր Կոստանդնուպոլիսը (Ստամբուլ)։ Չնայած Պիհ II-ը 3-ամյա խաչակրաց արշավանք էր հայտարարել Մանթուական ժողովի ժամանակ, որպեսզի հետ վերցնեին Կոստանդնուպոլիսը, օսմանցի լիդերները խոստացել էին 80.000 զինվոր, եթե նա հրաժարվեր իր պարտականություններից[12]։ Օսմանյան կայսրությունը մի քանի տասնամյակ եվրոպական հարձակումներից ազատ էր[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ganse, Alexander (2005 թ․ հունիսի 6). «History of Warfare». World History at KLMA. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
  2. Stearns, Peter N.; և այլք:, eds. (2002 թ․ հունիս). «5. Venice». The Encyclopedia of World History: Ancient, Medieval, and Modern (6th ed.). New York: Bartleby.com. ISBN 0-395-65237-5. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
  3. 3,0 3,1 Sugar, Peter (1977). «Chapter 1: The Early History and the Establishment of the Ottomans in Europe». Southeastern Europe Under Ottoman Rule, 1354–1804 (Reprint). University of Washington Press. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին. {{cite book}}: |format= requires |url= (օգնություն)
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Imber, Colin (2006 թ․ հուլիս). «Introduction». The Crusade of Varna, 1443-45 (PDF). Ashgate Publishing. էջեր 9–31. ISBN 0-7546-0144-7. Վերցված է 2007 թ․ ապրիլի 19-ին. {{cite book}}: |format= requires |url= (օգնություն)
  5. 5,0 5,1 «Wladislaus III». Classic Encyclopedia (Reprint of Encyclopædia Britannica Eleventh Edition ed.). Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
  6. 6,0 6,1 Fine, John V. A.; Fine, John Van Antwerp (1994). The Late Medieval Balkans: A Critical Survey from the Late Twelfth Century to the Ottoman Conquest. University of Michigan Press. էջ 548. ISBN 0-472-08260-4.
  7. Jireček, 1978, էջ 367
  8. Калић-Мијушковић, 2006, էջ 405
  9. Setton, Hazard, էջ 293
  10. Ervin Liptai, Magyarország hadtörténete, ISBN 963-326-337-9
  11. Csaba Csorba-János Estók-Konrád Salamon, Magyarország képes története, ISBN 963-548-961-7
  12. Madden, Thomas F. (2006). «9». The New Concise History of the Crusades. Rowman & Littlefield. էջ 202. ISBN 978-0-7425-3823-8.