Վանեսա Նակատե
Վանեսա Նակատե աֆրիկաանս՝ Vanessa Nakate | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1996 (28 տարեկան) |
Ծննդավայր | Կամպալա, Ուգանդա կամ Ուգանդա |
Քաղաքացիություն | Ուգանդա |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Makerere University Business School? |
Մասնագիտություն | Կլիմայական ակտիվիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Vanessa Nakate Վիքիպահեստում |
Վանեսա Նակատե (անգլ.՝ Vanessa Nakate, նոյեմբերի 15, 1996, Կամպալա, Ուգանդա և Ուգանդա), ուգանդացի կլիմայական արդարադատության ակտիվիստ[3]։ Մեծացել է Կամպալայում ու իր ակտիվությունն սկսել 2018 թվականի դեկտեմբերին՝ իր երկրում անսովոր բարձր ջերմաստիճանից մտահոգվելուց հետո[4]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նակատեն ավարտել է Մակերերեի համալսարանի բիզնես դպրոցի բիզնեսի կառավարում բաժինը[5]։
Կլիմային ուղղված գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոգեշնչվելով Գրեգա Թունբերգով՝ Ուգանդայում իր կլիմայական շարժումն սկսելու համար 2019 թվականի հունվարից Նակատեն միայնակ գործադուլ է սկսել կլիմայի ճգնաժամի անգործության դեմ[6]։ Մի քանի ամսվա ընթացքում եղել է միակ ցուցարարն Ուգանդայի խորհրդարանի դարպասներից դուրս[5]։ Ի վերջո, այլ երիտասարդներ սկսել են արձագանքել սոցիալական մեդիայի միջոցով նրա կոչերին, որպեսզի օգնեն ուշադրություն հրավիրել Կոնգոյի անտառների ծանր վիճակի վրա[7]։ Նակատեն հիմնել է «Երիտասարդները հանուն ապագա Աֆրիկայի» շարժումը Աֆրիկայում ստեղծված «Վեր կաց շարժման» նմանությամբ[8]։
2019 թվականի դեկտեմբերին մի քանի երիտասարդ ակտիվիստներից մեկն է եղել, որը ելույթ է ունեցել Իսպանիայում տեղի ունեցած COP25 հավաքույթում[9]։
2020 թվականի հունվարի սկզբին միացել է ամբողջ աշխարհից շուրջ 20 այլ կլիմայական ակտիվիստների հետ ու նամակ ուղարկել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցներին, կոչ անելով ընկերություններին, բանկերին և կառավարություններին անմիջապես դադարեցնել հանածո վառելիքի սուբսիդավորումը[10]։ Նա Arctic Basecamp խմբի կողմից հրավիրված հինգ միջազգային պատվիրակներից մեկն էր, որը Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում նրանց հետ բնակվել էր Դավոսում. հետագայում, ֆորումի վերջին օրը պատվիրակները միացել են կլիմայի երթին[11]։
2020 թվականի հոկտեմբերին ելույթ է ունեցել Desmond Tutu միջազգային խաղաղության դասախոսության ժամանակ՝ աշխարհի առաջնորդներին կոչ անելով «արթնանալ» և կլիմայի փոփոխությունն ընդունել որպես ճգնաժամ ու այն կապել աղքատության, սովի, հիվանդությունների, հակամարտությունների և կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունների հետ։ «Կլիմայի փոփոխությունը մղձավանջ է, որը ազդում է մեր կյանքի յուրաքանչյուր հատվածի վրա», - ասել է նա։ «Ինչպե՞ս կարող ենք արմատախիլ անել աղքատությունը՝ չնայելով այս ճգնաժամին։ Ինչպե՞ս կարող ենք հասնել զրոյական սովի, եթե կլիմայի փոփոխությունը միլիոնավոր մարդկանց ուտելու բան չի թողնում։ Մենք տեսնելու ենք աղետն աղետի հետևից, մարտահրավերը մարտահրավերի հետևից, տառապանքները տառապանքներից հետո, եթե այս հարցում ոչինչ չձեռնարկվի»։ Նա նաև կոչ է արել առաջնորդներին «հեռանալ իրենց հարմարավետության գոտիներից և տեսնել, թե ինչ վտանգի տակ ենք մենք և ինչ-որ բան ձեռնարկել դրա դեմ։ Սա կյանքի ու մահվան խնդիր է»[12]։
Նակատեն հիմնադրել է «Կանաչ դպրոցներ» նախագիծը՝ վերականգնվող էներգիայի նախաձեռնություն, որի նպատակն է Ուգանդայի դպրոցները տեղափոխել արեգակնային էներգիայով սնուցվելուն ու այս դպրոցներում տեղադրել էկոլոգիապես մաքուր վառարաններ[13]։ Այս պահի դրությամբ նախագիծն իրականացրել է տեղադրումներ վեց դպրոցներում[14]։
2022 թվականի մարտին Ուգանդայի բնապահպան ակտիվիստները հարձակվեցին Արևելյան Աֆրիկայում TotalEnergies մեգա նավթային նախագծի վրա։ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց չորս առաջատար երիտասարդ ակտիվիստների՝ լոբբինգ անելու կառավարությանը՝ նախագծի վերաբերյալ դիրքորոշում ընդունելու համար։ Վանեսա Նաքեթը նրանցից մեկն էր[15]։։
Դրդապատճառ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին «Ժողովրդավարություն հիմա» լրատվական հաղորդման ընթացքում Էմի Գուդմանի հետ հարցազրույցում հայտնել է կլիմայի հետ կապված գործողությունների իր դրդապատճառը․ «Իմ երկիրը մեծապես կախված է գյուղատնտեսությունից, հետևաբար մարդկանց մեծ մասը ևս կախված է գյուղատնտեսությունից։ Այսպիսով, եթե մեր գյուղացիական տնտեսությունները ոչնչացվեն ջրհեղեղի պատճառով, եթե տնտեսությունները ոչնչացվեն երաշտի պատճառով, և բերքի արտադրությունը պակաս լինի, դա նշանակում է, որ սննդամթերքի գինը բարձր է լինելու։ Այսպիսով, միայն առավել արտոնյալները կկարողանան սնունդ գնել, իսկ գյուղերում և գյուղական համայնքներում բնակվող մարդկանց մեծամասնությունը դժվարանալու է սնունդ ձեռք բերել բարձր գների պատճառով։ Սա հանգեցնելու է սովի և մահվան։ Բառացիորեն, իմ երկրում անձրևի պակասը նշանակում է սով և մահ անապահով խավի համար»[16]։
Քաղաքական տեսակետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նակատեն առաջադիմական միջազգային խորհրդի՝ առաջադեմ ձախակողմյան քաղաքականությունը խթանող միջազգային կազմակերպության խորհրդի անդամ է[17]։ Նա քննադատել է կապիտալիզմը՝ այն կապելով շրջակա միջավայրի դեգրադացիայի հետ[18]։
Հակասություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարին Ասսոշեյթեդ պրես գործակալությունը Նակատեին դուրս է թողել Գրետա Թունբերգի, Լուիզա Նոյբաուերի, Իզաբել Աքսելսոնի ու Լուկինա Տիլլեի հետ Համաշխարհային տնտեսական ֆորումում արված լուսանկարից[19][20]։ Նակատեն մեղադրել է լրատվամիջոցներին ռասիստական վերաբերմունքի մեջ[20]։ Ասսոշիեյթեդ պրեսը հետագայում փոխել է լուսանկարը և նշել, որ ոչ մի վատ դիտավորություն չի եղել՝ առանց իր ներողությունները ներկայացնելու[21]։ 2020 թվականի հունվարի 27-ին գործակալության գործադիր խմբագիր Սալի Բուզբին թվիթերի իր անձնական հաշվում ներողություն է խնդրել գործակալության անունից[22]։ Նակատեն պատասխանել է, որ չի հավատում այդ հայտարարությանը կամ նրանց ներողությանը, պատասխանելով․ «Ինչքան էլ որ այս միջադեպն ինձ անձնական ցավ է պատճառել, ես այնուամենայնիվ ուրախ եմ, որ այն ավելի շատ ուշադրություն է հրավիրել Աֆրիկայի ակտիվիստների վրա։ Միգուցե լրատվամիջոցները սկսեն մեզ վրա ուշադրություն դարձնել ոչ միայն այն ժամանակ, երբ մենք կլինենք կլիմայական ողբերգությունների զոհ»[23]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է 2020 թվականի նոյեմբերի 23-ին հայտարարված BBC-ի 100 կանանց ցուցակում[24]։
Նա նաև եղել է Time100 Next ցուցակում, որը հրապարակվել է «Թայմ» շաբաթաթերթի կողմից 2021 թվականի փետրվարի 17-ին[25]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.bbc.com/news/world-55042935
- ↑ Schreck J. Sanna Marinân lii mieđettum Helmut Schmidt -puátteevuotâpalhâšume // Anarâš aavis — Internet: 2023. — ISSN 2954-2065
- ↑ Urra, Susana; Kitson, Melissa (2019 թ․ դեկտեմբերի 6). «'Greta Thunberg in Madrid: "I hope world leaders grasp the urgency of the climate crisis"». El País. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Hanson, James (2019 թ․ հոկտեմբերի 28). «3 young black climate activists in Africa trying to save the world». Greenpeace UK. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 5,0 5,1 Kisakye, Frank (2019 թ․ մայիսի 30). «22-year-old Nakate takes on lone climate fight». The Observer. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Feder, J. Lester; Hirji, Zahra; Müller, Pascale (2019 թ․ փետրվարի 7). «A Huge Climate Change Movement Led By Teenage Girls Is Sweeping Europe. And It's Coming To The US Next». BuzzFeed News. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Jenkins, Carla (2019 թ․ նոյեմբերի 25). «Glasgow student follows Greta Thunberg with 30 day climate crisis strike». Glasgow Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Bort, Ryan (2020 թ․ հունվարի 23). «A Rolling Stone Roundtable With the Youth Climate Activists Fighting for Change in Davos». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Climate change: What's Greta been saying at the COP25 conference in Madrid?». BBC. 2019 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Thunberg, Greta (2020 թ․ հունվարի 10). «At Davos we will tell world leaders to abandon the fossil fuel economy». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Sengupta, Somini (2020 թ․ հունվարի 24). «Greta Thunberg Joins Climate March on Her Last Day in Davos». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «'Wake up': Climate activist Nakate challenges world leaders». The Independent. 2019 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «The Green Schools Project: Vanessa Nakate is on a mission to power schools in Uganda with solar energy». CleanTech News. 2019 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ @vanessa_vash (October 14, 2020). «I wanted to drive a transition to renewable energy and provide energy saving cooking stoves for schools in the rural communities. As of now, we have carried out installations in six schools and we look forward to carrying out two more installations» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ @RFI. «Africa African youth activists in French National Assembly over Total's oil pipeline in East Africa» (Թվիթ) – via Թվիթթեր.
{{cite web}}
: line feed character in|title=
at position 7 (օգնություն); {{Cite tweet}}: Invalid |number= (help) - ↑ Nakate, Vanessa (2019 թ․ դեկտեմբերի 12). «Uganda's First Fridays for Future Climate Striker, Vanessa Nakate, Joins COP25 Protests in Madrid». Democracy Now! (Interview). Interviewed by Amy Goodman. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Կաղապար:Cite instagram
- ↑ Evelyn, Kenya (2020 թ․ հունվարի 25). «Outrage at whites-only image as Uganda climate activist cropped from photo». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 20,0 20,1 «Vanessa Nakate: Climate activist hits out at 'racist' photo crop». BBC News. 2020 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Easton, Lauren (2020 թ․ հունվարի 24). «AP statement on cropped photo». AP Definitive Source. Associated Press. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Buzbee, Sally [@SallyBuzbee] (January 26, 2020). «Vanessa, on behalf of the AP, I want to say how sorry I am that we cropped that photo and removed you from it. It was a mistake that we realize silenced your voice, and we apologize. We will all work hard to learn from this. @vanessa_vash» (Թվիթ). Վերցված է 10 February 2020-ին – via Թվիթթեր.
- ↑ Evelyn, Kenya (2020 թ․ հունվարի 29). «'Like I wasn't there': climate activist Vanessa Nakate on being erased from a movement». The Guardian.
- ↑ «BBC 100 Women 2020: Who is on the list this year?». BBC News (բրիտանական անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «2021 TIME100 Next: Vanessa Nakate». Time. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանեսա Նակատե» հոդվածին։ |
|