Ծնվել է Կ. Պոլսում։ Գրական ասպարեզ է մտել 1906 թ., «Արևելյան մամուլ» պարբերականում և Արամ Անտոնյանի «Լույս»-ում տպագրելով ոտանավորներ։ Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո աշխատակցել է մի շարք պարբերականների, տարեցույցների, գեղարվեստական ժողովածուների, գրելով գերազանցապես քնարական բանաստեղծություններ[5][6]։
Կյանքի վերջին տարիներին ապրել է Ֆրանսիայում, որտեղ հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Հին ու նոր տաղեր» (Փարիզ, 1940) և «Ամենայն զգուշությամբ» (Փարիզ, 1941), առաջինը՝ գրականագետ Արշակ Չոպանյանի առաջաբանով։ Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի»-ից ներշնչված՝ գրել է համանուն խորագրով պիես (հրատարակվել է 1948 թ., Փարիզ)։ Սփյուռքահայ երեխաների համար կազմել է «Այբբենարան» և «Ընթերցարան»[7][8]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 120)։