Jump to content

Վախուշտի Բագրատիոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վախուշտի Բագրատիոնի
վրաց.՝ ვახუშტი ბაგრატიონი
Դիմանկար
Ծնվել է1696
ԾննդավայրԹիֆլիս, Քարթլիի թագավորություն
Մահացել է1757
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Քարթլիի թագավորություն,  Քարթլի-Կախեթի թագավորություն և  Ռուսական կայսրություն
ԿրոնՎրաց ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունաշխարհագրագետ, պատմաբան և քարտեզագիր
Ծնողներհայր՝ Վախթանգ VI
ԵրեխաներIvan Vakhushtovich Bagration? և Iotam Bagration?
 Vakhushti of Kartli Վիքիպահեստում

Վախուշտի Բագրատիոնի (1696, Թիֆլիս, Քարթլիի թագավորություն - 1757, Մոսկվա, Ռուսական կայսրություն), վրաց աշխարհագրագետ, պատմաբան և քարտեզագիր։ Արքայազն, Վախթանգ 4-րդ թագավորի արտաամուսնական որդին։ Տիրապետել է մի շարք լեզուների, ակտիվորեն մասնակցել Քարթլիի թագավորության քաղաքական կյանքին։ 1724 թվականին Վախթանգ 4-րդի հետ գաղթել է Ռուսաստան, բնակություն հաստատել Մոսկվայում, որտեղ և ավարտել է (1745 թվական) իր «Վրաստանի թագավորության նկարագրություն» երկը։ Աշխատությունը Վրաստանի պատմությունն է սկզբից մինչև 18–րդ դարի 1-ին կեսը, որտեղ հատուկ տեղ է գրավում երկրի քաղաքական և էթնիկական միասնության գաղափարը։ Աշխատության 2-րդ մասում տրվում է Վրաստանի պատմության աշխարհագրությունը՝ պատմական մարզերի քարտեզ-ատլասով։ Նրա աշխատություններում պատմա-աշխարհագրական հարուստ տեղեկություններ կան նաև Հայաստանի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 239
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վախուշտի Բագրատիոնի» հոդվածին։