Վալտեր Ռունեբերգ
Վալտեր Ռունեբերգ շվեդ.՝ Walter Magnus Runeberg | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1838[1][2][3][…] |
Ծննդավայր | Պորվոո, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | դեկտեմբերի 23, 1920[1][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայրը | Հելսինկի, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Մայրենի լեզու | շվեդերեն |
Կրթություն | Հելսինկիի համալսարան և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ և վիզուալ արտիստ |
Ծնողներ | հայր՝ Յոհան Լյուդվիգ Ռունեբերգ, մայր՝ Ֆրեդրիկա Ռունեբերգ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Նինո Վալտեր Ռունեբերգ և Vasthi Runeberg? |
Walter Runeberg Վիքիպահեստում |
Վալտեր Մագնուս Ռունեբերգ (ֆիններեն՝ Walter Magnus Runeberg, դեկտեմբերի 29, 1838[1][2][3][…], Պորվոո, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[3] - դեկտեմբերի 23, 1920[1][2][3][…], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն քանդակագործ[5]։
Բանաստեղծ Յուհան Լյուդվիգ Ռունեբերգի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալտեր Ռունեբերգը ծնվել է 1838 թվականի դեկտեմբերի 29-ին Հելսինկիից հիսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող ֆիննական Պորվո փոքր քաղաքում։ Սովորել է Հելսինգֆորսի համալսարանում, սակայն արվեստի հանդեպ ունեցած հակումների պատճառով, դադարել է հաճախել համալսարանի դասախոսություններին և ընդունվել Սանկտ Պետերբուրգի արվեստի կայսերական ակադեմիա, որտեղ որոշ ժամանակ եղել է քանդակագործության պրոֆեսոր, բարոն Պյոտր Կառլովիչ Կլոդտի աշակերտը։ Տուրկուի Աբոյի ակադեմիայում Ռ. Վ. Էմանի մոտ նկարչության դասընթացն ավարտելուց հետո մեկնել է Կոպենհագեն և երեք տարի կատարելագործվել Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, քանդակագործության բնագավառում՝ Հերման Վիլհելմ Բիսենի ղեկավարությամբ։
Այնուհետև, 1862-1863 թվականներին աշխատել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, որտեղ կերտել է Սիլենի քանդակը` արժանանալով ընդհանուր ուշադրության։ Վերադառնալով հայրենիք՝ 1864-1868 թվականներին պատրաստել է «Լուսին կռող Իլմարինեն»-ի արձանի մոդելը և քանդակը մարմարից կերտելու համար երկրորդ անգամ մեկնել Հռոմ։ Այստեղ նա իր արվեստանոցում մարմարից կերտել է «Ապոլոն և Մարսիա» և «Զեֆիրները տանում են Պսիքեային» (տեղակայված է Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում), «Պսիքեան կանթեղով», «Պսիքեան Յուպիտերի արծիվների հետ» և այլ արձաններ[6]։
1967 թվականին ամուսնացել է Լինա Էլֆվինգի հետ։ Ունեցել են վեց երեխա[5]։
1877 թվականից Վալտեր Ռունեբերգը բնակություն է հաստատել Փարիզում և սկսել զբաղվել հիմնականում դիմապատկերային արձաններ և կիսանդրիներ կերտելու գործով։ Նրա կարևոր ստեղծագործություններից են Հելսինգֆորսի Էսպլանդա պուրակում գտնվող իր հոր՝ Յոհան Ռունեբերգի (1885) և Ալեքսանդր Երկրորդ կայսեր (1894) հուշարձանը կանգնեցված Սենատի հրապարակում։ Կերտել է նաև Պերու Բրագա Կրտսերի հուշարձանը Տուրկուում (1888)։
Մահացել է 1920 թվականի դեկտեմբերի 23-ին Հելսինկի քաղաքում` ութսուներկու տարեկան հասակում[7]։ Թաղված է Հելսինկիի Հիետանիեմի գերեզմասնատուն[8]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եղբայրը` Յոհան Վիլհելմ Ռունեբերգ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Register of the Artists' Association of Finland (фин.)
- ↑ 4,0 4,1 Kansallisbiografia (фин.) / M. Klinge — Suomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
- ↑ 5,0 5,1 Lindgren, Liisa (2006 թ․ հոկտեմբերի 9). «Runeberg, Walter (1838 - 1920)». Kansallisbiografia. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Рунеберг, Вальтер
- ↑ История Выборга — Люди, повлиявшие на историю Выборга
- ↑ «Hietaniemen hautausmaa – merkittäviä vainajia» (PDF). Helsingin seurakuntayhtymä. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Ռունեբերգ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 29 ծնունդներ
- 1838 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 23 մահեր
- 1920 մահեր
- Հելսինկի քաղաքում մահացածներ
- Հելսինկիի համալսարանի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Ֆինն քանդակագործներ
- Ֆինն ճարտարապետներ