Վալերի Բորչին
Վալերի Բորչին | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Валерий Борчин |
Մասնագիտացում՝ | racewalker և թեթևատլետ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 11, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Povodimovo, Դուբենսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ակումբ՝ | CSKA Moscow? |
Հասակ՝ | 178 սանտիմետր |
Քաշ՝ | 63 կիլոգրամ |
Վալերի Վիկտորովիչ Բորչին (ռուս.՝ Вале́рий Ви́кторович Бо́рчин, սեպտեմբերի 11, 1986[1], Povodimovo, Դուբենսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի մարզիկ, մարզական քայլքի) մորդովական դպրոցի ներկայացուցիչ։ Ազգությամ էրզյա է[2]։ Ռուսաստանի եռակի չեմպիոն (2006, 2008, 2009), 2008 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն 20 կմ մրցատարածությունում[3]։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալերի Բորչինը ծնվել է Սարանսկի մոտ գտնվող Պովադիմովո գյուղում, որը ներկայում գտնվում է Մորդովիայի Հանրապետությունում։ Վաղ տարիքում փորձելով իր ուժերը ծանրամարտում և երկար տարածությունների վազքում՝ 17 տարեկանում սկսել է զբաղվել մարզական քայլքով ծնկի վնասվածքի պատճառով։ Նա ծանոթացել է Վիկտոր Չոգինի հետ, որը տարածաշրջանում հայտնի օլիմպիական մակարդակի մարզիչ է, և 2004 թվականից սկսել է մարզվել նրա խմբում։ Մեկ տարի հետո նա զբաղեցրել է երկրորդ տեղը երկրի պատանեկան առաջնության 10 կմ մրցատարածությունում[4]։ Մրցաշարից հետո նա ստացել է մեկ տարով որակազրկում, որը տևել է 2005 թվականի հուլիսից մինչև 2006 թվականը․ պատճառը եղել է խթանիչների թեստի դրական արդյունքը էֆեդրինի համար[5]։
Վերսկսելով մասնակցությունը մրցումներին՝ Վալերի Բորչինն արժանացել է երկրի չեմպիոնի կոչման և 2006 թվականի Եվրոպայի առաջնությունում նվաճել արծաթե մեդալ 20 կմ մրցատարածությունում։ Ռուսաստանի հավաքականի կազմում Բորչինը 2007 թվականի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ և մասնակցել աշխարհի առաջնությանը նույն թվականին, սակայն չի կարողացել ավարտել մրցավազքը[6]։ Նա զբաղեցրել է 2-րդ տեղը Ֆրանսիսկո Խավիեր Ֆերնանդեսից հետո 2008 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում, որն անցկացվել է Չեբոքսարիում մայիսին և օգնել է հաղթել Ռուսաստանի թիմին[7]։
2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերից առաջ Վիտալի Բորչինի մարզիչ Վիկտոր Չեգինը հայտարարել է, որ Բորչինը և ռուս մարզիկ Վլադիմիր Կանայկինը տապալել են նույն թվականի ապրիլին կատարված թեստը, որը դրական արդյունք է ունեցել արյան մեջ էրիթրոպոետին նյութի առկայության համար[8]։ Սակայն Բորչինը հերքել է լուրերը՝ ասելով, որ իր թեստը դրական չի եղել, և ինքը չի մարզվել կամ չի խոսել մարզական քայլքի մրցումներին մասնակցող այլ ռուս մարզիկների հետ։ Բորչինը թույլտվություն է ստացել մասնակցել Օլիմպիական խաղերին և նվաճել ոսկե մեդալ 20 կմ քայլքում[9][10]։ Չի բացատրվել, թե ինչու է Բորչինին թուլատրվել մասնակցել մրցմանը՝ հակառակ թեստի դրական արդյուքին, նա չի որակազրկվել, չի կորցրել մեդալը և շարունակել է մասնակցել մրցումներին[11]։
Վիտալի Բորչինն առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է հաջորդ տարի՝ հաղթելով 2009 թվականի աշխարհի առաջնությունում։ Բորչինը բաց է թողել 2010 թվականի մրցաշրջանը, երբ խոշոր մրցաշարեր տեղի չեն անցկացվել, և վերադարձել հաջորդ տարի։ Նա 2011 թվականի մրցաշրջանն սկսել է 20 կմ տարածությունում տարած հաղթանակով Մարզական քայլքի միջազգային գրան պրիում, որն անցակցվել է Ռիու Մայորում ապրիլին[12]։
2012 թվականի Օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Լոնդոնում անցկացված Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Բորչինը 20 կմ մրցատարածությունում ուժասպառ է եղել, երբ եզրագծին մնում էր 2 կմ։ Արդյուքում հաղթել է Չինաստանը ներկայացնող Չեն Դինը[13]։
Որակազրկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունվարի 20-ին Բորչինը որակազրկվել է 8 տարով սկսած 2012 թվականի հոկտեմբերի 15-ից և չեղարկվել են նրա բոլոր արդյունքները 2009 թվականի հուլիսի 14-ից մինչև 2009 թվականի սեպտեմբերի 15-ը, 2011 թվականի հունիսի 16-ից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 27-ը, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 11-ից մինչև 2012 թվականի սեպտեմբերի 3-ը (ներառյալ աշխարհի առաջնություններում նվաճված 2 ոսկե մեդալները)[14]։ 2015 թվականի մարտի 25-ին Ատլետիկայի միջազգային ֆեդերացիան հայց է ներկայացրել Լոզանի (Շվեյցարիա) արբիտրաժային դատարան 6 ատլետների, այդ թվում նաև Բորչինին որոշակի ժամկետներով որակազրկման հարցը[15]։ 2015 թվականի մարտի 24-ին դատարանի որոշմամբ 2009 թվականի օգոստոսի 14-ից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 15-ը նրա ցուցաբերած արդյունքները նույպես չեղարկվել էին[16]։
2013 թվականի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի թեթև ատլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Վալենտին Մասլակովը հայտարարել է, որ Վալերի Բորչինն ավարտել է իր մարզական կարիերան[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 World Athletics database
- ↑ Российские надежды в Лондоне-2012: Валерий Борчин
- ↑ Valeriy Borchin Արխիվացված 2020-04-17 Wayback Machine. Sports-Reference. Retrieved 2011-04-10.
- ↑ Maryanchik, Natalia (2009-07-19). Focus on Athletes - Valeriy Borchin Արխիվացված 2012-10-23 Wayback Machine. IAAF. Retrieved 2011-04-10.
- ↑ Athletes Sanctioned for a Doping Offence Committed During 2005 Արխիվացված 2012-07-07 Wayback Machine. IAAF (2005). Retrieved 2011-04-10.
- ↑ 2007 World Championships - Men's 20km Walk results Արխիվացված 2007-09-13 Wayback Machine. IAAF. Retrieved 2011-04-10.
- ↑ 2008 RW Cup Official Team Results 20 Kilometres Race Walk - M. IAAF (2008-05-10). Retrieved 2011-04-10.
- ↑ Russia athletes banned over drugs. BBC Sport (2008-08-07). Retrieved 2011-04-10.
- ↑ Pye, John (2008-07-16). Olympics – Men’s 20km walk: Borchin wins, then walks into inquisition Արխիվացված 2012-03-15 Wayback Machine. AP/Malta Independent. Retrieved 2011-04-10.
- ↑ Koranyi, Balazs (2008-08-16). Champ Borchin brushes off drug links Արխիվացված 2013-02-01 archive.today. Reuters. Retrieved 2011-04-10.
- ↑ Borchin's tainted gold makes mockery of long march. Irish Independent (2008-08-17). Retrieved 2011-04-10.
- ↑ Fernandes, António Manuel (2011-04-09).Borchin and Kaniskina on cruise control in Rio Maior – IAAF Race Walking Challenge. IAAF. Retrieved 2011-04-10.
- ↑ Spits, Scott (2012 թ․ օգոստոսի 5). «Olympic champion collapses during walk». Brisbane Times. AFP. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Информация о дисквалификации: легкая атлетика» (Russian). Russian Anti-Doping Agency. 2015 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ http://www.iaaf.org/news/iaaf-news/russian-doping-appeal-rusada
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Ольга Каниськина, Валерий Борчин и Денис Нижегородов завершили спортивную карьеру
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վալերի Բորչինի էջը IAAF կայքում (անգլ.)
- Օլիմպիական վիճակագրությունը sports-reference.com կայքում Արխիվացված 2009-01-06 Wayback Machine
- Վալերի Բորչինի էջը RusAthletics կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Բորչին» հոդվածին։ |
|