Սև կայման
Սև կայման | |
Սև կայման | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Կոկորդիլոսներ (Crocodilia) |
Ընտանիք | Alligatoridae |
Ցեղ | 'Melanosuchus' |
Տեսակ | Սև կայման (M. niger) |
Միջազգային անվանում | |
Melanosuchus niger | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Սև կայման[1] (լատ. Melanosuchus niger), հարավամերիկյան խոշոր կոկորդիլոս, պատկանում է ալիգատորների ընտանիքին։ Այն պատկանում է Melanosuchus ցեղին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս սև կայմանը հանդիպում է Բոլիվիայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Էկվադորում, Ֆրանսիական Գվիանայում, Գայանայում, Պերուում և, երբեմն՝ Վենեսուելայում։ Նախկինում ավելի լայն տարածում է ունեցել[2]։
Էվոլյուցիա և դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սև կայմանը ֆիլոգենետիկորեն ավելի մոտ է լայնաերախ կայմանին, քան կոկորդիլոսային կամ խարսխային կայմանին, և նրա հետ ունի ձևաբանական նմանություն։ Մոլեկուլային տվյալների համաձայն ՝ Melanosuchus-ի առանձնացումը Caiman ցեղի ժամանակակից ներկայացուցիչներին տանող գծից տեղի է ունեցել մոտ 12-20 մլն տարի առաջ[3]։
Պալեոնտոլոգիական ապացույցները հաստատում են, որ Melanosuchus-ը հնագույն ցեղ է։ Երիտասարդ Սև Կայմանի գանգը (MCNC 243) հայտնի Է Վենեսուելայում ուշ միոցենից (11,6—5,3 միլիոն տարի առաջ) և ի սկզբանե դասակարգվել է որպես melanosuchus fisheri տեսակի ներկայացուցիչ[4]։ Այնուամենայնիվ, 2017 թվականին կատարված մորֆոլոգիական վերլուծությունը ցույց տվեց, որ այն չունի որևէ հուսալի տարբերություն ժամանակակից Սև կայմանից։ Հետևաբար, պետք է համարվի Melanosuchus cf Niger` չնայած իր հնությանը[4]։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սև կայմանն ունի թեփուկավոր, մուգ գույնի մաշկ։ Այս գունավորումն օգնում է քողարկվել գիշերային որսի ժամանակ և կարող է նաև օգնել կլանել ջերմությունը սուզվելու ժամանակ։ Ստորին ծնոտը ունի մոխրագույն շերտեր, որոնք շագանակագույն են դառնում ծեր կենդանիների մոտ։ Կողքերում կան գունատ դեղին կամ սպիտակ շերտեր, որոնք ավելի ցայտուն են երիտասարդ կենդանիների մոտ և անհետանում են աճին զուգընթաց։ Ինչպես մյուս կայմաններ, ունեն ոսկրային գագաթ, որը գտնվում է աչքերի միջև և անցնում է թևի երկայնքով մի փոքր ներքև։ Սև կայմանի աչքերը մեծ են հիմնականում գիշերային ապրելակերպի պատճառով, և հիմնականում շագանակագույն։ Էգերը, որոնք պահպանում են իրենց բները, աչքի տակ ունեն բնորոշ գծանշումներ, որոնք թողնում են արյուն ծծող ճանճերը[2]։
Սև կայմանը ձևաբանորեն զգալիորեն տարբերվում է մյուս կայմաններից։ Այն ունի համեմատաբար մեծ աչքեր, նեղ և բարձր գանգ և թեթև իրան։ Սև կայմանն ունի շատ ճկուն պոչ, որը փոքր-ինչ գերազանցում է կենդանու երկարությունը մռութի ծայրից մինչև կլոակա[2][5]։ Պոչը ակտիվորեն օգտագործվում է Կայմանի կողմից որսի ժամանակ, և ըստ Medem-ի գրառման՝ սև կայմանի պոչի ծայրով հարվածելը «միսը կտրում է ոչ ավելի վատ, քան լավ դանակը»[5]։ Գլուխը, որպես կանոն, համեմատաբար փոքր է, իսկ երիտասարդ առանձնյակնորի մոտ այն զբաղեցնում է կենդանու ամբողջ երկարության մոտավորապես 1/7,7մասը[6]։ Սեռահասուն սև կայմանները կարող են ունենալ նույնիսկ ավելի կարճ, բայց համեմատաբար ավելի զանգվածային գանգեր[5][7]։ Դեպքերիցմեկում Վենեսուելայից 3,9 մետրանոց Սև Կայմանի գանգն ավելի երկար ու ծանր է եղել, քան 4,8-մետրանոց նեղոսյան կոկորդիլոսի գանգը։ Ատամների ընդհանուր քանակը 72-76 է[2]։ Ինչպես մյուս կոկորդիլոսների, այնպես էլ սև կայմանի գանգի ձևաբանությունը տատանվում է՝ կախված կենդանու սեռից, տարիքից և չափից:Սեռահասուն արական սեռի առանձնյակները սովորաբար ունենում են համեմատաբար ավելի զանգվածեղ գանգեր, քան նույն տարիքի էգերը։ Գանգերի կառուցվածքի տարբերությունների պատճառով արուները, հավանաբար, նախընտրում են ավելի մեծ որս, քան էգերը[8]։
Չափերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սև կայմանը ժամանակակից ամենամեծ սողուններից մեկն է։ Միսիսիպիի ալիգատորի հետ միասին սա ամենամեծ տեսակն է, որը ալիգատորների ընտանիքի մի մասն է, չնայած որոշ աղբյուրների համաձայն, այն նույնիսկ գերազանցում է Միսիսիպիի ալիգատորին չափերով։ Սև կայմանը նաև Ամազոնի ավազանի ամենամեծ գիշատիչն է և Հարավային Ամերիկայի երրորդ ամենամեծ կենդանին՝ իսկական կոկորդիլոսից և սրածայր կոկորդիլոսից հետո[9]։
Այս տեսակի քիչ ուսումնասիրված լինելու պատճառով բավականին դժվար է խոսել սև կայմանների չափերի մասին։ Կենտրոնական Ամազոնում իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հարավային Ամերիկայի այս հատվածում Սև կայմանների աճի ընդհանուր տեմպերը մոտ են Լուիզիանայի և Հարավային Կարոլինայի միսիսիպյան ալիգատորների համար նշված արժեքներին։ Արու Սև կայմանների աճի տեմպերը փոքր-ինչ դանդաղ են, ի տարբերություն Հարավային Կարոլինայի և Լուիզիանայի առափնյա ճահիճներից արու ալիգատորների, բայց նման են Լուիզիանայի քաղցրահամ ջրերի ճահիճներից արու ալիգատորներին։ Իգական Սև կայմանների աճի տեմպերն ընդհանուր առմամբ ավելի դանդաղ են, քան իգական միսիսիպյան ալիգատորների աճի տեմպերը։
Կենտրոնական Ամազոնում սև կայմանների էգերը սկսում են բնադրել, երբ հասնում են մոտ 120 սմ երկարության՝ առանց պոչը հաշվի առնելու (ընդհանուր երկարությունը ՝ մոտ 246 սմ) մոտ 19-20 տարի տարեկանում, բայց փոքր առանձնյակի մոտ հետազոտությունները ցույց են տալիս, որ իրականում էգերը հասնում են սեռահասունության, երբ հասնում են 100 սմ երկարության՝ առանց պոչը հաշվի առնելու (ընդհանուր երկարությունը՝ մոտ 205 սմ), սև կայմանների ամենամեծ արուները, որոնք հանդիպել են այս տարածաշրջանում, ունեցել են մինչև 205 սմ երկարություն, բացառությամբ պոչի (ընդհանուր երկարությունը մոտ 418 սմ է) և եղել են առնվազն 28 տարեկան։ Կենտրոնական Ամազոնում սև կայմանների աճի տեմպերը նման են Էկվադորի կայմաններին[10]։ Երբ աճի տեմպը հասնում է զրոի, առանձնյակը համարվում է լիովին հասուն։ Բայց Գվիանայում էգերը աճի ավարտի պահին սովորաբար հասնում են 140,1-143,4 սմ երկարության՝ առանց պոչի (ընդհանուր երկարությունը՝ 286-293 սմ), իսկ արուները՝ 178,2 — 189 սմ (ընդհանուր երկարությունը՝ 363-385 սմ)[10]։
Մադեյրա գետի վրա սպանված սև կայմանների 52% - ը ունեցել է ավելի քան 4 մ երկարություն։ Ենթադրվում է, որ ամենամեծ արու Սև կայմանները կարող են հասնել ավելի քան 5մ երկարության և կշռել ավելի քան 400 կգ[11][12]։ Երբեմն նշված առավելագույն չափին՝ 6մ չեն հասնում։ Ամենամեծ սև կայմանը 4,7 մ երկարություն ուներ[13]։ Սև կայմանի ամենամեծ հայտնի գանգը ունի 58,8 սմ միջին գծի երկարություն և կարող էր պատկանել մոտ 4,84 մ երկարությամբ կենդանու[7]։ Համեմատության համար նշենք, որ Միսիսիպիի ալիգատորի ամենամեծ հայտնի գանգը ունի 64 սմ միջին գծի երկարություն և պատկանել է մոտ 454 սմ երկարությամբ կենդանու[14]։
Սև կայմաններն ունեն երկարավուն մարմին, փոքր գլուխ և երկար պոչ[6]։ Ի տարբերություն մյուս կոկորդիլոսների։ Միսիսիպիի ալիգատորից ավելի երկար Սև կայմանները կարող են կշռել նույնքան կամ նույնիսկ ավելի քիչ։ Մի դեպքում, օրինակ, Սև Կայմանի 3,35 մետրանոց արուն (167 սմ՝ առանց պոչը հաշվի առնելու) կշռում էր ընդամենը 98 կգ։ 4 տարի 7 ամիս անց նա սպանվեց որսորդների կողմից, և ուներ 186,5 սմ (ընդհանուր երկարությունը մոտ 380 սմ), իսկ զանգված՝ ընդամենը 117 կգ էր[15]։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սև կայմանները հանդիպում են քաղցրահամ ջրերում, դանդաղ հոսող գետերում, լճերում, ճահիճներում,խոշոր ջրամբարներում[16]։ Ի տարբերություն կոկորդիլոսային կայմանների սև կայմանները առավել շատ վարում են ջրային կենսակերպ։ Համատեղ ապրելով ջրային կայմանների հետ ժամանակի ընթացքում նրանց դուրս են մղել ավելի փոքր ջրամբարներ։
.Սև կայմանի հասուն առանձնյակները հասնելով մեծ չափերի, որպես կանոն, մնում են նույն վայրերում, որտեղ ապրել են ավելի վաղ։ Սոցիալական վարքագիծը վատ է ուսումնասիրված, և դրա վերաբերյալ տարբեր հեղինակների կարծիքները բավականին հակասական են[17][18]։ Հայտնի է, որ սև կայմանները վարում են միայնակ կենսակերպ և հազվադեպ են հանդիպում խմբերով՝ բացառությամբ չորային սեզոնի, երբ մեծ թվով կայմաններ (հիմնականում երիտասարդ) հավաքվում են մեկուսացված ջրամբարներում[19]։ Սև կայմանները կարող են ապրել մինչև 100 տարի։ Ի տարբերություն շատ այլ կոկորդիլոսների, Սև կայմանների միջև հազվադեպ է լինում ներտեսակային գոյության կռիվ տարածքի համար։ Ըստ Մեդեմի (1983) նկարագրության այս տեսակին պատկանող առանձնայակների ներտեսակային գոյության կռիվն առավել ագրեսիվ է։ Ի տարբերություն մյուս կայմանների Սև կայմանների պոպուլյացիայում հազվադեպ են հանդիպում առանձյակներ՝ բացակայող պոչով, այլանդակված վերջույթներով, գլխի վրայի սպիներով[18]։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար կոկորդիլոսների կարգի բոլոր ներկայացուցիչները համարվում էին գիշատիչներ, բայց մարսողական ֆերմենտների գործունեության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ալիգատորները, ի տարբերություն իսկական կոկորդիլոսների, կարող են արդյունավետորեն մարսել բուսական սպիտակուցներն ու ճարպերը, և հիմնականում ամենակեր կենդանիներ են[20]։ Բնության մեջ քիչ բան է հայտնի սև կայմանի սննդառության մասին, հիմնականում ուսումնասիրվել են երիտասարդ առանձնյակների սննդառությոնը, հասուն ձևերի խոշոր չափերի պատճառով սննդառության ուսումնասիրությունը գրեթե անհնար է[21][22][23]։ Երկու մետր երկարությամբ Սև կայմանների սննդակարգն ընդհանուր առմամբ նման է կոկորդիլոսային կայմանի սննդակարգին՝ դրանում գերակշռում են բուսականությունը, ձուկը, միջատները և խեցգետնակերպերը[23]։ Պերուի Ամազոնի Ման ազգային պարկում բնակվող սև կայմանների ստամոքսի պարունակության մեջ հայտնաբերվել է որսի 15 հիմնական տեսակ։ Ջրային անողնաշարավորները, հատկապես խխունջները (Pomatia spp.), երիտասարդ Սև կայմանների սննդի հիմնական աղբյուրն էին[23]։ Բրազիլիայում՝ Ամազոնում կատարված դիտարկումները ցույց են տվել, որ Սև կայմանի սննդային վարքագիծը, ընդհանուր առմամբ, նման է կոկորդիլոսային կայմանի վարքագծին։ Կայմանները կարող են ուղղահայաց շարժվել ափին և գլխի կողային շարժումներով որսալ զոհին, սուզվել ջրի տակ և ակտիվորեն փնտրել զոհին բենթոսում, կամ մասամբ ցատկել ջրի վրայով՝ բռնելով ձուկ կամ ջրային անողնաշարավորներ։ Երբ ջերմաստիճանը նվազում է, սնունդ հայթայթելու ակտիվությունը նվազում է[24]։ Հասուն առանձնյակները նախընտրում են մեծ քանակությամբ որս, և նրանց սննդակարգը կարող է ներառել տարբեր կենդանիներ՝ կախված միջավայրում դրանց առկայությունից։ Բնության մեջ հասուն Սև կայմանների սննդառությունը դեռևս վատ է ուսումնասիրված։ Ենթադրվում է, որ նրանք նախընտրում են այնպիսի որս, ինչպիսիք են, ջրային թռչունները, անակոնդաները, կապիկները, pimelodidae ընտանիքի լոքոները և պիրանաները։ Պերուի Ամազոնի Ման ազգային պարկում հասուն առանձնյակների սննդակարգում գերակշռում էին ձկներ, գորտեր, թռչուններ և կաթնասուններ[22]։ Սև կայմանները կարողանում են նաև իրենց հզոր ծնոտներով մանրացնել ջրային կրիաների պատյանները։ Մեդեմը (1981թ) նկարագրում է հասուն Սև կայմանների ստամոքսի պարունակության մեջ երկարապոչ ջրասամույրների և երկու տեսակի ջրային կրիաների մնացորդները (Podocnemis expansa և Podocnemis unifilis): Խոշոր առանձնյակները բարձրակարգ գիշատիչներն են, որոնք ունակ են սպանել և ուտել իրենց շրջակա միջավայրի գրեթե ցանկացած կենդանու։ Հայտնի է, որ Սև կայմանները երբեմն ուտում են կոկորդիլոսային կայմաններին։ Ամազոնյան դելֆինների մարմինների սպիները ցույց են տալիս, որ նրանք երբեմն կարող են ենթարկվել Սև կայմանների հարձակումներին։ Կայմանները հարձակվում են նաև ընտանի կենդանիների վրա՝ շներ, ձիեր և խոշոր եղջերավոր անասուններ[25]:2019թ ֆրանսիական Գվիանա նահանգի Ագամի լճակում բնակվող Սև կայմանների սննդակարգի իզոտոպային ուսումնասիրություններ են իրականացվել։ Այս ջրամբարի շրջակայքում բացակայում էին այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են անակոնդաները, կապիկները, որոնք այլ վայրերում Սև կայմանների նախընտրելի որսն են։ Երիտասարդ կայմանների թիվը լճակի բաց ջրերում նույնն էր՝ անկախ տարվա եղանակից, և նրանց սննդակարգում սեզոնային փոփոխություններ չեն նկատվել։ Չորային սեզոնի ընթացքում լճի ջրի մակարդակը ցածր էր, և Սև կայմաններն առավել հեշտ են որսում ձկներ, բայց հասուն կայմանները այս ժամանակահատվածում լքում էն ջրամբարը։ Այլ հեղինակներ Սև կայմանների ստամոքսի պարունակության մեջ ամենամեծ քանակությամբ ձուկ են հայտնաբերել հենց այն ժամանակահատվածներում, երբ ջրամբարներում ջրի մակարդակը ցածր էր[19]։ Երբ Ագամի լճակի ջրի մակարդակը բարձր էր, և որսի մատչելիությունը նվազել էր, սեռահասուն կայմանները հանդիպում էին հիմնականում անտառում, որտեղ նրանք որսում էին խոշոր մերձարևադարձային թռչուններ (օրինակ ՝ ագամի)։ Լճակների պայմանների սեզոնայնությունը, ըստ երևույթին, առանցքային դեր է խաղում Սև կայմանների սննդային վարքագծի վրա։ Երբեմն Սև կայմանները զոհին որսում են ցամաքում, չնայած նրան, որ ի տարբերություն այլ կայմանների վարում են առավելապես ջրային կենսակերպ։ Գայանայի Ռուպունունի քաղաքում գտնվող ագարակում 2 ժամ դիտարկում էին 2,5 մ երկարությամբ Սև Կայմանին, որը գտնվում էր ջրից 15 մ հեռավորության վրա գտնվող արահետի եզրին,մի վայրում, որը հաճախ օգտագործվում էր տնային և վայրի կենդանիների՝ գետին մոտենալու համար[26]։
Հարձակումներ մարդկանց վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ մարդկանց վրա հարձակվել են սև կայմաններ[27][28][29], թեպետ ավելի սակավ, քան կոկորդիլոսների խոշոր ներայացուցիչներ[29]։ Սև կայմանների մոտ մահացու հարձակումների հարաբերական թիվն ավելի մեծ է, քան Միսիսիպիի ալիգատորներինը[30]։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձվերը դնում է չոր սեզոնին (սեպտեմբեր-դեկտեմբեր), որի համար առափնյա շրջանում մոտ 1,5 մ տրամագծով բույն է կառուցում։ Ձվերի քանակը 30-ից 65 է[9], որոնցից յուրաքանչյուրը միջինում կշռում է 144 գրամ[12]։ Էգը ինկուբացիոն ժամանակահատվածում (42-90 օր) մնում է բույնի մոտ, այնուհետև բացում է բույնը և օգնում ձագերին դուրս գալ։ Սկզբում նոր դուրս եկած կայմանները պահվում են ծանծաղ ջրի մեջ։ Հաճախ են ձագերը միավորվում մեծ խմբի մեջ։ Սեռական հասունության հասնում են ծնված ձագերի շատ փոքր մասը։
Բնական թշնամիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սև կայմանների մեծ թվով բներ ավերվում են գիշատիչների կողմից, (կրծողները, կապուչինները, տեգուները և յագուարները)[11][31]։ Շատ գիշատիչ ձկներ, կաթնասուններ, թռչուններ և սողուններ կարող են ուտել նոր դուրս եկած սև կայմանի ձագերին[31]։ Աճմանը զուգընթաց երիտաս արդ կայմանների բնական թշնամիների քանակը նվազում են։ Հսկա ջրասամույրները ունակ են սպանել և ուտել 1,5մ երկարությամբ երիտասարդ սև կայմաններին[32]։ Հասուն սև կայմանները համարվում են բարձրակարգ գիշատիչներ և, որպես կանոն, չունեն բնական թշնամիներ, բացառությամբ իրենցից ավելի մեծ ռաանձնյակների և մարդկանց։ Նեղոսը (1971թ) հայտարարել է, որ «գոյություն ունի անակոնդայի գիշատչության ապացուցված դեպք հասուն Սև Կայմանի նկատմամբ», սակայն որևէ այլ լրացուցիչ տեղեկություն չի տվել։ Հսկա ջրասամույրների Մեծ պոպուլյացիաները պաշտպանական նպատակներով կարող են հետապնդել և նույնիսկ վնասել մեծահասակ կայմաններին[33]։ Մեկ այլ գիշատիչը, որը սպառնալիք է հասուն Սև Կայմանի համար, յագուարն է, որը պարբերաբար որսում է հարավամերիկյան ալիգատորներին։ Մեդեմը (1981թ) հայտնում է, որ ըստ տեղացիների, Յագուարները բավականին հաճախ որսում են Սև կայմաններին, հատկապես երիտասարդ առանձնյակներին, որոնք հասուն առանձնյակներից հեռու են մնում՝ ճահիճներում և ծովածոցների ափերին։ Բրազիլիայի Կենտրոնական Ամազոնում անցկացված մեկ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է երկու Սև կայմանների նկատմամբ յագուարի գիշատության դեպք։
Սպանված կայմաններից մեկը արիտասարդ, մյուսը՝ հասուն առանձնյակներ էին՝ համապատասխանաբար 1,5մ և 3մ երկարությամբ։ Նրանք սպանվել են էգ յագուարի և նրա երկու ձագերի, որի ապացույցներն էին տրորված բուսականությոնը և գոյության կռվի նշանները[34]։ Մեկ այլ ուսումնասիրության ընթացքում գրանցվել է Սև կայմանների նկատմամբ յագուարների գիշատության առնվազն 3 դեպք։ Դրանցից մեկում 3,8 մետրանոց արու Սև կայմանի վրա հարձակվել և սպանել է յագուարը, երբ նա գտնվում էր լողացող բուսականությունից կազմված կղզու վրա։ Նույն ուսումնասիրության ընթացքում հեղինակները մեջբերում են յագուարների գիշատության 38 դեպք խարսխային կայմանների նկատմամբ և կոկորդիլոսային կայմանների նկատմամբ գիշատության 27 դեպք, ինչը ցույց է տալիս, որ այս տեսակները զգալիորեն ավելի մեծ խոցելիություն ունեն յագուարների կողմից։ Յագուարների սննդի էկոլոգիայի վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Յագուարները հակված չեն որսալու Սև կայմաններին և նախընտրում են ավելի թեթեւ որս[35]։ Յագուարների սննդակարգում Սև Կայմանի համեմատական հազվադեպությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանց մեծ չափերով և առավել ջրային կենսակերպով՝ համեմատած կայմանների այլ տեսակների հետ։
Պոպուլյացիայի կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սև կայմանների մեծ, մուգ մաշկը, որը լավ է մշակվում, որսագողերի շրջանում միշտ գնահատվել է ավելի շատ, քան մյուս կայմանների մաշկը։ Հենց 1940-1950-ական թվականներին անվերահսկելի որսագողության պատճառով այն գրեթե ամբողջությամբ անհետացավ Ամազոնի ավազանի տարածքում։ Որոշ տարածքներում անվերահսկելի որսը և ձվի հավաքումը շարունակվեցին մինչև 1970-ական թվականները։ Ավելի ուշ իրավիճակի վատթարացմանը նպաստում են ինտենսիվ անտառահատումները և ճահիճների չորացումը Ֆրանսիական Գվիանայում։ Չնայած ներկայումս Սև Կայմանը բնակվում է իր պատմական տիրույթի բոլոր տարածքներում, յոթ երկրներից չորսում նրա թվաքանակը կտրուկ նվազել է։ «Կոկորդիլոսի բումի» ժամանակ ոչնչացվել է առանձնյակների 99%-ը
1990 թվականից Բոլիվիայում մեկնարկեց բնական պայմաններում Սև կայմանների բուծման արդյունավետ ծրագիր։ Ծրագրի արդյունքների մասին դեռ վաղ է խոսել, քանի որ բաց է թողնվել ընդամենը 25 սեռահասուն կենդանի։ Այլ երկրներում նույնպես իրականացվում են տեսակների պահպանման տարբեր ծրագրեր։
Տեսակը Գրանցված է ԻՈՒԿՆ Կարմիր գրքում։ Բնակչության թիվը գնահատվում է 25 000 — 50 000 անհատներ. Տեսակը լայնորեն տարածված է ամբողջ տարածքում և վերջերս արդյունավետ պաշտպանիչ միջոցառումների շնորհիվ ապահով կերպով վերականգնում է իր քանակը։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սև կայմաններ հիշատակվում է Մեթյու Ռեյլիի կողմից իր ամենավաճառվող «Տաճար» գրքում, որտեղ նրանք անընդհատ ուտում են ջրի մեջ հահտնված մարդկանց։ Սև Կայմանը նկարագրվել է նաև Ջեյմս Ռոլինսի «Ամազոնում», երբ նա շրջել է նավը և կերել հատուկ նշանակության ջոկատայիններին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ а). Жизнь животных. Том 5. Земноводные. Пресмыкающиеся / под ред. А. Г. Банникова, гл. ред. В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1985. — С. 360. — 399 с. б).
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Crocodilian Species - Black Caiman (Melanosucus niger)». crocodilian.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Gordon Grigg, David Kirshner Biology and Evolution of Crocodylians(անգլ.) // CSIRO Publishing. — 2015. —
- ↑ 4,0 4,1 Medina, C.J. 1976. Crocodilian from the Late Tertiary of Northwestern Venezuela: Melanosuchus fisheri sp. nov. Breviora 438: 1–14.
- ↑ 5,0 5,1 5,2 Medem, F. (1981), «Los crocodylia de Sur America, Volume 1, Los Crocodylia de Colombia. Colciencias, Colombia».
- ↑ 6,0 6,1 Se realizó un estudio bio-ecológico en la población de caimán Negro (Melanosuchus niger) en la laguna de Limoncocha (Sucumbíos, Ecuador) Արխիվացված 2019-09-09 Wayback Machine.
- ↑ 7,0 7,1 Thorbjarnarson, J.B.;McIntosh, P.E. 1987. Notes on a large Melanosuchus niger skull from Bolivia. Herpetological Review 18 (3): 49, 52.
- ↑ Foth, C., Bona, P., & Desojo, J. B. (2015). Intraspecific variation in the skull morphology of the black caiman Melanosuchus niger (Alligatoridae, Caimaninae).
- ↑ 9,0 9,1 Crocodilian Species — Black Caiman (Melanosucus niger) Արխիվացված 2017-10-31 Wayback Machine. Crocodilian.com.
- ↑ 10,0 10,1 Thorbjarnarson, John, Silveira, Ronis Da, Campos, Zilca, Magnusson, William E. Growth rates of black caiman (Melanosuchus niger) and spectacled caiman (Caiman crocodilus) from two different Amazonian flooded habitats(անգլ.) // Amphibia-Reptilia. — В. 4. — Т. 34. — ISSN 0173-5373.
- ↑ 11,0 11,1 Da Silveira, Ronis; Ramalho, Emiliano E.; Thorbjarnarson, John B.; Magnusson, William E. (2010). «Depredation by Jaguars on Caimans and Importance of Reptiles in the Diet of Jaguar».
- ↑ 12,0 12,1 Thorbjarnarson, J.B. (2010). Black Caiman Melanosuchus niger. pp. 29-39 in Crocodiles. Status Survey and Conservation Action Plan. 3rd ed., S.C. Manolis and C. Stevenson (eds). Crocodile Specialist Group: Darwin. iucncsg.org
- ↑ Wood, Gerald (1982). The Guinness Book of Animal Facts and Feats
- ↑ Allan R. Woodward, John H. White, Stephen B. Linda Maximum Size of the Alligator (Alligator mississippiensis) // Journal of Herpetology. — 1995. — В. 4. — Т. 29. — С. 507–513. — ISSN 0022-1511. —
- ↑ «MELANOSUCHUS NIGER (Black Caiman). LONG DISTANCE». www.academia.edu. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Martin, A. R., & Da Silva, V. M. F. (2006). Sexual dimorphism and body scarring in the boto (Amazon river dolphin) Inia geoffrensis.
- ↑ Jeffrey Lang Crocodilian Behaviour: Implications for Management, in G.W.J. Webb, S.C. Manolis, and P.J. Whitehead (eds.), Wildlife Management: Crocodiles and Alligators, pp. 273-294. Surrey Beatty and Sons, Sydney, Australia.(անգլ.).
- ↑ 18,0 18,1 de la Ossa, J., Vogt, R. C., & Ferrara, C. R. (2010). Melanosuchus niger (Crocodylia: Alligatoridae) as opportunistic turtle consumer in its natural environment.
- ↑ 19,0 19,1 Stephane Caut, Vincent Francois, Matthieu Bacques, Daniel Guiral, Jérémy Lemaire The dark side of the black caiman: Shedding light on species dietary ecology and movement in Agami Pond, French Guiana(անգլ.) // PLOS ONE. — 2019-06-24. — В. 6. — Т. 14. — С. e0217239. — ISSN 1932-6203. —
- ↑ Christopher R. Tracy, Todd J. McWhorter, C. M. Gienger, J. Matthias Starck, Peter Medley Alligators and Crocodiles Have High Paracellular Absorption of Nutrients, But Differ in Digestive Morphology and Physiology // Integrative and Comparative Biology. — 2015-12. — В. 6. — Т. 55. — С. 986–1004. — ISSN 1557-7023. —
- ↑ Horna, J. V., Cintra, R. and Ruesta, P. V. (2001). «Feeding ecology of black caiman Melanosuchus niger in a western Amazonian forest: The effects of ontogeny and seasonality on diet composition».
- ↑ 22,0 22,1 Horna, V., Zimmermann, R., Cintra, R., Vásquez, P., & Horna, J. (2003). «Feeding ecology of the black caiman (Melanosuchus niger) in Manu National Park, Peru».
- ↑ 23,0 23,1 23,2 Reynolds, N., & Conservation, B. W. (2008). Dietary competition between the black caiman (Melanosuchus niger) and the spectacled caiman (Caiman crocodilus) within the Lago Preto Reserve, Peru.
- ↑ Marioni, B., Da Silveira, R., Magnusson, W. E., & Thorbjarnarson, J. (2008). «Feeding behavior of two sympatric caiman species, Melanosuchus niger and Caiman crocodilus, in the Brazilian Amazon».
- ↑ C. A. W. Guggisberg Crocodiles: Their Natural History, Folklore and Conservation. — 1st ed edition. — David & Charles, 1972-03-16. — 200 с. — ISBN 9780715352724
- ↑ Vladimir Dinets (2010) On terrestrial hunting by crocodilians.
- ↑ «Bióloga atacada por jacaré na Amazônia luta pela preservação da espécie» (պորտուգալերեն). Jornal Hoje. 2010 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Haddad Jr, V; Fonseca, W. C. (2011). «A fatal attack on a child by a black caiman (Melanosuchus niger)». Wilderness & Environmental Medicine 22 (1): 62-4. doi:10.1016/j.wem.2010.11.010.PMID 21377122.
- ↑ 29,0 29,1 «Welcome To The Official Mark O'shea Website». www.markoshea.tv. Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Sideleau, B., & Britton, A. R. C. (2012). «A preliminary analysis of worldwide crocodilian attacks», pp. 111—114 in Crocodiles. Proceedings of the 21st Working Meeting of the Crocodile Specialist Group, Manila, Philippines. IUCN. Gland, Switzerland, Manila, Philippines.
- ↑ 31,0 31,1 Ruchira Somaweera,Matthewbrien, Andrichard Shine The role of predation in shaping crocodilian natural history. — Dec 25, 2013.
- ↑ S. K. Carter, F. C. W. Rosas Biology and conservation of the Giant Otter Pteronura brasiliensis(անգլ.) // Mammal Review. — 1997. — В. 1. — Т. 27. — С. 1–26. — ISSN 1365-2907. —
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Yumpu.com. «uso-do-habitat-e-dieta-da-onaa-pintada-panthera-onca». yumpu.com (պորտուգալերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Matt W. Hayward, Jan F. Kamler, Robert A. Montgomery, Anna Newlove, Susana Rostro-García Prey Preferences of the Jaguar Panthera onca Reflect the Post-Pleistocene Demise of Large Prey (English) // Frontiers in Ecology and Evolution. — 2016. — Т. 3. — ISSN 2296-701X. —
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև կայման» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև կայման» հոդվածին։ |
|