Jump to content

Սև դելֆին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև դելֆին
Чёрный дельфин
Բանտի շենքը
ՏեսակՈւղղիչ գաղութ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍոլ-Իլեցկ, Օրենբուրգի մարզ
Ընթացիկ կարգավիճակգործում է
Անվտանգության ռեժիմհատուկ
Ընդունակություն1600
Պատկանում էՊԻՖԾ Ռուսաստան
Բացված1773 թվական
Սև դելֆինը գտնվում է Ռուսաստանում
Սև դելֆին

«Սև դելֆին»(ռուս.՝ Чёрный дельфин), պաշտոնական անվանում՝ Օրենբուրգի մարզի դաշնային քրեակատարողական ծառայության գրասենյակի №6 ուղղիչ գաղութ (ռուս.՝ Исправительная колония № 6 Управления Федеральной службы исполнения наказаний по Оренбургской области), ցմահ բանտարկվածների համար նախատեսված հատուկ ռեժիմով ուղղիչ գաղութ։ Գտնվում է Ռազվալ լճի (Օրենբուրգի մարզ) մոտակայքում գտնվող Սոլ-Իլեցկ քաղաքում։ Ռուսաստանում այս տեսակի գաղութներից ամենամեծն է (տարողությունը՝ 1600 մարդ)։ Ներկա պահին գաղութում բանտարկված է շուրջ 863 մարդ։ Աշխատանքային անձնակազմը՝ շուրջ 900 հոգի։

Բանտի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենբուրգի մարզում առաջին ցմահ բանտարկության համար նախատեսված բանտերը հայտնի են եղել դեռևս եկատերինյան ժամանակներից սկսած.

Սև դելֆինի պատմությունը իր սկիզբն է առնում եկատերինյան ժամանակաշրջաններից։ Պուգաչովյան ապստամբության ճնշման գործընթացներից հետո 1773 թվականին այս շրջաններում աքսորյալ հանցագործների համար բանտ կառուցելու կարիք կար։ Ացնում էին դարեր, սակայն այս կառույցի նպատակը չէր փոխվում։ Օրենբուրգյան հարթավայրերի պինդ պատերը հավատարմորեն երկար տարիներ ծառայում են Ռուս Տերերին։ Այստեղ եղել են տարբեր շենքեր, սակայն բանտը բանտ է մնացել[1]:

Ն. Բոգոուտդինովա, 2005

Այս բանտում 1942 թվականին մահացել է գերմանացի դերասանուհի Կառոլա Նեերը[2]։

Ցմահ բանտարկվածների համար նախատեսված բանտի կարգավիճակը ստացել է 2000-ական թվականներին, առաջ այստեղ գործում էր բանտարկյալներին հատկացվող հատուկ հիվանդանոց։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղութը ստացել է իր ոչ պաշտոնական անվանումը բակում առկա շատրվանի պատճառով, որի վրա սև դելֆինի արձան կա։

Գաղութում բանտարկված են ոչ միայն ցմահ այլ նաև ընդհանուր կարգով բանտարկյալներ։

Այստեղ պահպանվում է բանտարկյալների խիստ մեկուսացում ցանկացած տեսակի շփումներից։ Յուրաքանչյուր խուցում բանտարկված են երկուսից չորս մարդ, սակայն կան բանտարկյալներ, որոնք փակված են մի հոգանոց խուցերում (օրինակ՝ մարդակեր Վլադիմիր Նիկոլաևը)։ Ընդհարումներից խուսափելու նպատակով սենյակակիցները հաճախ զրույցներ են ունենում հոգեբանների հետ։

Բանտարկյալները գտնվում են պարբերական տեսանկարահանման տակ, քնում են վառված լույսի ներքո։ Խուցից դուրս գալուց հետո բանտարկյալին հետախուզում է կինոլոգը շան հետ։ Վերկացը ժամը 6-ին է, դրանից հետո եկող 16 ժամերի ընթացքում արգելված է պարկել կամ նստել։ Սև Դելֆին բանտի բնութագրիչ հատկություններից մեկն այն է, որ ուրիշ խուց տեղափոխելիս բանտարկյալների աչքերը փակվում են ժապավեններով, որպեսզի նրանք չկարողանան հիշել բանտի պլանը։ Բանտարկյալներին վերահսկող աշխատակիցների նվազագույն քանակը երեքն է, ինչպես նաև կինոլոգը շան հետ։ Ամեն 15 րոպեն մեկ անգամ հերթապահները գալիս են ստուգման։ Խուցերի չափը կազմում է ընդամենը 4,5 մետր²[3], ընդ որում բանտարկյալները հեռու են գտնվում պողպատե վանդակներից․ այս օրինակով խուցը իրենից ներկայացնում է վանդակ վանդակի մեջ։ Խուցերում գտնվող լուսամուտից երևում է միայն երկինքի մի նեղ շերտ։ Ամենօրյա մեկ ու կես ժամ տևող զբոսանքները (լավ վարքի դեպքում այն կարող է ձգվել նաև մինչև 2 ժամ) բանտարկյալները անցկացնում են փակ խցերում։

  • 6:00 - Վերկաց, մահճակալների կարգի բերում, լվացվել, խցի մաքրություն։
  • 6:30 - Նախաճաշ, ռադիոյի ունկնդրում։
  • 7:15 - Վարդակների միացում։ Բանտարկյալները կարող են օգտվել էլեկտրական սափրիչներից։ Կարելի ջուր եռացնել, թեյ խմել, եթե կա թեյնիկ։
  • 8:00 - Առավոտյան ստուգման մեկնարկ, անջատվում է ռադիոն։
  • 9:00 - Բանտարկյալների առողջական վիճակի ստուգում։
  • 10:00 - Առավոտյան զբոսանք հատուկ խցում, որի երկարությունը մի քանի մետր է։ Նույն ժամանակահատվածում ոչ առողջներին ուղեկցում են հիվանդասենյակ։
  • 13:00 - Ճաշ։
  • 13:50 - Խուցերի մաքրում։
  • 14:00-17:00 - Կրկին միացվում է ռադիոն։
  • 18:00 - Ընթրիք (40 րոպե)։
  • 20:00 - Երեկոյան ստուգում։
  • 20:30 - Բանտարկյալների տրամադրության տակ են կրկին վարդակները և ռադիոն։
  • 22:00 - Քուն։

Մասնավոր մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փաստագրական ֆիլմ «Ճանապարհորդություն դեպի նմուշային բանտ» Վախթանգ Միկելաձեի «Ցմահ դատապարտվածներ» շարքից։
  • Գաղութի պատկերը հայտնվում է «Խաղ։ Ռեանշ» սերիալի շրջանակներում։ Ըստ սյուժեի Սմոլինի ընկեր Վիտալի Կրուգլովը հանցագործ է, եղել է Սև Դելֆինի բանտարկյալներից։ Բելով և Սմոլինը օգնում են նրան փախչել գաղութից, սակայն հետագայում նա այնուամենայնիվ մահանում է։
  • Ռուսական շանսոն ժանրի կատարող Գիո Պիկան այս գաղութին նվիրել է նույնանուն երգը։
  • Անդրեյ Էրմակովը այս գաղութին նվիրել է նույնանուն երգը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Богоутдинова Н.Черный дельфин // Вестник Отрадного. — 2005. — 19 мая.
  2. Вера Васильева. Между двух диктатур // Радио «Свобода», 18 декабря 2017.
  3. Взгляд изнутри. Самая страшная тюрьма России Արխիվացված 2012-09-22 Wayback Machine // National Geographic

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պիկոլայ Սևերին։ Սև Դելֆին(չաշխատող հղում) // Тюремный портал России, 11 марта 2013.
  • Անդրեյ Սկրոբոտ։ Մարդասպանների քաղաք // Независимая газета, 02.04.2002.
  • Կուզմա Բեսոկիրնի Սև Դելֆին(չաշխատող հղում) // Проза.ру, 2012.