Jump to content

Սևծովյան նեղուցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
     Բոսֆորի նեղուց      Դարդանելի նեղուց

Սևծովյան (կամ թուրքական) նեղուցներ (թուրքերեն՝ Türk Boğazları, հունարեն՝ τα Στενά του Βοσπόρου или το Στενό[1]), Նեղուցների զոնա կամ ուղղակի Նեղուցներ (հաճախ մեծատառերով), ծովային նեղուցների հավաքական անվանում, որը տրվում է Բոսֆորին և Դարդանելի նեղուցին, որոնք տեղակայված են Թուրքիայի տարածքում՝ Մարմարածովյան տարածաշրջանի հյուսիսարևմտյան մասում։ Այս հավաքական անվանման տակ նկատի է առնվում նաև Մարմարա ծովը` իր շրջակայքով։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևծովյան նեղուցները միացնում են Սև ծովը Մարմարա ծովի հետ, իսկ Մարմարա ծովը` Էգեյան ծովի հետ, որը հանդիսանում է[2] Միջերկրական ծովի մի մասը։ Նեղուցները բաժանում են նաև Եվրոպան (Թրակիա) Փոքր Ասիայից (Անատոլիա)։ Նեղուցները ապահովում են կապը Միջերկրական ծովի հետ և ապահովում է մուտքը դեպի համաշխարհային օվկիանոս Ռուսաստանի, Ուկրաինայի, Կովկասի և Եվրոպայի հարավարևելյան երկրների համար։

Բոսֆոր (թուրքերեն՝ İstanbul Boğazı, հուն․՝ Βόσπορος) — նեղուց, որը իրար է միացնում Սև և Մարմարա ծովերը։ Երկարությունը մոտ 30 կմ է։ Մաքսիմալ լայնությունը 3700 մ՝ հյուսիսում, իսկ մինիմալ լայնությունը՝ 700 մ։ Բոսֆորի երկու ափերին էլ տեղակայված է Ստամբուլը։

Բոսֆորի ափերը իրար կապում են՝ Բոսֆորի կամուրջը, որի երկարությունը 1074 մետր է (կառուցումը ավարտվել է 1973 թվականին) և Սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կամուրջը, որի երկարությունը 1090 մետր է (կառուցումը ավարտվել է 1988 թվականին)` գտնվում է նախորդից 5 կմ դեպի հյուսիս։ Ծրագրվում է կառուցել երրորդ ավտոմոբիլային կամուրջը, սակայն Թուրքիայի կառավարությունը կառուցման վայրը դեռևս գաղտնի է պահում, որպեսզի խուսափի հողի համար նախատեսված գների բարձրացումից։ 2013 թվականին բացվել է Մարմարայ երկաթուղային թունելը, որը միավորեց Ստամբուլի տրանսպորտային համակարգերը, որոնք գտնվում էին քաղաքի եվրոպական և ասիական հատվածներում։

Դարդանելի (թուրքերեն՝ Çanakkale Boğazı, հունարեն՝ Δαρδανέλλια), հին հունական անվանումը — Հելլեսպոնտ։ Նեղուց է Եվրոպայի կազմում գտնվող Գալիպոլիի և Փոքր Ասիայի հյուսիսարևմտյան մասերի միջև։ Այն միացնում է Մարմարա ծովը Էգեյան ծովի հետ։ Դարդանելի նեղուցի կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40°15' և արևելյան երկայնության 26°31': Նեղուցի երկարությունը կազմում է 61 կմ, իսկ լայնությունը՝ 1,2 կմ-ից մինչ 6 կմ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Τουρκική Πολιτική για τα Στενά Արխիվացված 2008-12-09 Wayback Machine на сайте министерства иностранных дел Греции.(հուն.) [1](հուն.)
  2. Эгейское море, статья из Большого энциклопедического словаря. — 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևծովյան նեղուցներ» հոդվածին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]