Jump to content

Սրնգահավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրնգահավեր
Սրնգահավեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Թռչուններ
Լատիներեն անվանում
Bombycillidae



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սրնգահավեր (լատին․՝ Bombycillidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 3, Հայաստանում՝ 1 տեսակ՝ սրնգահավը (Bombycilla garrulus). պատահական չվահյուր է։

Հայաստանում առաջին անգամ գրանցվել է 1982 թվականին Երևանում՝ չուի ճանապարհին։ Մարմնի երկարությունը 18 սմ է, թևերի բացվածքը՝ 32-35,5 սմ, կենդանի զանգվածը՝ 60 գ։ Փետրածածկը վարդադարչնագույն ու մոխրագույն է, գլխին կա երկար փետուրների փունջ (փուփուլ)։ Կզակն ու ակնաշերտը սև են։ Ներքնապոչը շիկակարմրադարչնագույն է, թևի ներքին թափահարող փետուրների ծայրերը՝ փոքր կարմիր շերտով։ Պոչի ծայրը դեղին է։ Հասուն անհատների արտաքին թևի թափահարող փետուրների ծայրերը վառ դեղին ու սպիտակ են։ Էգի պոչի ծայրի դեղինն ավելի նեղ է։ Երիտասարդի մարմինն ավելի խամրած է, ներքևից՝ խայտավոր, արտաքին թևի թափահարող փետուրների միայն ծայրերը բաց գույնի խայտերով են։ Ձմռանը կերակրվում է երամներով։ Բնակվում է հատապտղատու թփերով հարուստ տարածքներում, քաղաքների պուրակներում։ Սնվում է հատապտուղներով, անողնաշարավորներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրնգահավեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրնգահավեր» հոդվածին։