Սրբոց Հռիփսիմյանց վարժարան
Սրբոց Հռիփսիմյանց վարժարան | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1922 |
Տնօրեն | Թեոպիստե-Մարի Պետրոսյան |
Աշակերտներ | 677 |
Երկիր | Լիբանան |
Տեղագրություն | Բեյրութ |
Հասցե | Բեյրութի Խանդակ ալ Ղամիկ թաղամաս |
Սրբոց Հռիփսիմյանց վարժարան, երկրորդական երկսեռ ուսումնական հաստատություն։
Հիմնումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնվել է 1922 թվականին՝ Անարատ հղության հայ կաթոլիկ քույրերի միաբանության կողմից Կոստանդնուպոլսից Բեյրութ գործուղված Թեոպիսաե Ալեքսանյանի, Էլիզ Պոյաճյանի, Բեաարիս Թաշճյանի, Ալեքսանդրա Հեպոյանի և Ագաթա Փարթամյանի ջանքերով։ Սկզբում եղել է բացառապես աղջիկների նախակրթարան։ Առաջին տարեշրջանում ունեցել է 64 աշակերտուհի։ 1929 թվականին հաստաավել է Բեյրութի Խանդակ ալ Ղամիկ թաղամասում, 1963 թվականին տեղափոխվել Ջյունի։ Աստիճանաբար ավելացվել են միջնակարգ և երկրորդական բաժինները։ 1975 թվականին Բեյրութի արվարձաններից Ֆանարի շրջանում օժտվել է նորակառույց, սեփական շենքով։ 1980-ական թվականների կեսից երկսեռ վարժարան է։
Ծրագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետևում է Լիբանանի պետական բակալորիայի ծրագրին։ 2002 թվականին ուներ 677 աշակերտ։ Տնօրենն է Թեոպիստե-Մարի Պետրոսյանը (1992 թվականից)։