Ստրելնա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստրելնա (այլ կիրառումներ)
Ավան | |||||
---|---|---|---|---|---|
Ստրելնա | |||||
Стрельна | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Երկրամաս | Սանկտ Պետերբուրգ | ||||
Շրջան | Պետրոդվորեցի շրջան (Սանկտ Պետերբուրգ) | ||||
Համայնք | Պետրոդվորեցի շրջան[1] | ||||
Առաջին հիշատակում | 1500 | ||||
Այլ անվանումներ | Стрелна | ||||
Կլիմայի տեսակ | բևեռային ծովային | ||||
Պաշտոնական լեզու | Ռուսերեն | ||||
Բնակչություն | 12452[2] մարդ (2010) | ||||
Ազգային կազմ | Ռուսներ | ||||
Կրոնական կազմ | Ռուս Ուղղափառ եկեղեցի | ||||
Ժամային գոտի | UTC 4 | ||||
Հեռախոսային կոդ | 7-812 | ||||
Փոստային ինդեքս | 198515 | ||||
Փոստային դասիչ | 198515 | ||||
Պաշտոնական կայք | mo-strelna.ru | ||||
| |||||
Ստրելնա (ռուս.՝ Стрельна), ավան Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգ քաղաքի արվարձանային բնակավայր՝ Պետրոդվորեցի շրջանում։ Գտնվում է Ֆիննական ծոցի հարավային ափին, Ստրելկա և Կիկենկա գետերի ափին։ 2002 թվականի մարդահամարի արդյունքներով բնակչությունը կազմել է 12 452 մարդ։
Ստրելնայի միջով անցնում է Պետերգոֆի խճուղին, որ միացնում է Սանկտ Պետերբուրգի արևմտյան հատվածը Պետերգոֆ քաղաքի հետ։ Նրա միջով անցնում է երկաթուղին, որը դուրս է գալիս Բալթիկայի կայարանից դեպի արևմտյան հատվածներ՝ կապ հաստատելով Լոմոնոսով և Պետերգոֆ քաղաքների միջև։ Քաղաքին կապված է տրամվայի, ինչպես նաև՝ մի շարք ավտոբուսների ու միկրոավտոբուսների երթուղով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստրելնայի մասին առաջին հիշատակումները 1500 թվականի են, որտեղ այն նշվում է որպես ծովափնայ գյուղ[3]։ Ստոլբովի հաշտությունից հետո այն անցնում է Շվեդիային, և 1630-ական թվականներին այստեղ կառուցվում է շվեդական բարոն Յոհան Շյուտտեի ագարակը։ Այնտեղ կա ջրաղաց, լճակ, փոքր եկեղեցի։ Որպես բնակավայր այն նշվծ էր նաև Ավգուստ Բերհենգեյմի Ինգերմանլանդիա քարտեզում՝ 1676 թվականին[4]։
18-րդ դարի սկզբին Պետրոս Մեծը այստեղ մտադրվել էր կառուցել ռուսական Վերսալը։ 1711—1717 թվականներին նա այստեղ պալատ է կառուցում, որից ոչ հեռու՝ մի քանի տարի անց՝ 1720 թվականին, կառուցվում է Կոնստանտինի պալատը։ 1722 թվականին կայսրը այն նվիրում է իր դստերը՝ Ելիզավետա Պետրովնային, որը 1741 թվականին դառնում է Ռուսաստանի կայսրուհի։ Սակայն ամառային նստավայրը շուտով տեղափոխվում է Պետերգոֆ։
18-րդ դարի վերջին Ռուսաստանի Պավել I կայսրը Ստրելնա քաղաքը նվիրում է իր որդիներից Կոնստանտինին։ Պալատը կոչվում է հենց նրա անունով։ Այն 1750-ական թվականներին այն վերակառուցվում է Բարտոլոմեո Ռոստրելլիի ճարտարապետությամբ, իսկ հրդեհից հետո (1803) վերականգնվում է Անդրեյ Վորոնխինի և Ռուսկա Լուիջիի գլխավորությամբ։ Վերջին կառուցապատումը՝ Քրիստիան Մեյերի, Անդրեյ Բրյուլովի և Անդրեյ Շտակենշնեյդերի ղեկավարությամբ, տեղի է ունենում 1847—1851 թվականներին։ 19-րդ դարի վերջում Ստրելնայում կառուցվում են ամառանոցներ։ 1830-40-ական թվականներին 19 հեկտար տարածքով բացվում է Օռլովի այգին՝ համանուն լճակով և պալատով։
1941—44 թվականներին, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին այն գրավվել էր գերմանացիների կողմից, այստեղ կառուցվել էր պլացդարմ՝ Լենինգրադը ռմբակոծելու համար։ Ամբողջությամբ քանդվում է Օռլովի պալատը։ Ստրելնան և հարևան Պետերգոֆը ազատագրվում են Կարմիր բանակի զորամիավորումների կողմից, 1944 թվականի հունվարի 19-ին։ ԽՍՀՄ տարիներին Կոնստանտինի պալատը վերածվել էր դպրոց-ճամբարի, իսկ վերականգնումից հետո (1950-ականներ) այստեղ գտնվում էր Արկտիկայի ուսումնարանը։ 1990-ական թվականներին այն դատարկվում է։ Այսօր՝ 2003 թվականից սկսած, այն վերականգնված է որպես պետական համալիր՝ «Համագումարների պալատ»։ 2006 թվականին այստեղ տեղի է ունեցել Մեծ ութնյակի, 2013 թվականին՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստրելնայում գտնվում է գերմանական BSH Bosch und Siemens Hausgeräte GmbH լվացքի մեքենաների և սառնարանների պատրաստման գործարան (2013 թվականից)։ Այն կարևոր էր ոչ միայն Ստրելնայի, այլև ամբողջ Պետրոդվորեցի շրջանի համար[5]։ Նրա փողոցներից մեկը վերանվանվում է Բոշ-Սիմենսի փողոց[6]։ Բացի այդ, 2006 թվականին այստեղ սկսվում է Նոյդորֆի տնտեսական շրջանի կառուցումը։ Ստրելնայի, հարևան Պետերգոֆի և Սանկտ Պետերբուրգի հարակից շրջանների համար կարևոր նշանակություն ունի Լենտա հիպերմարկետը, որը գտնվում է Ստրլենա-Պետերբուրգ սահմանին։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսայգիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.gks.ru/free_doc/2016/oktmo/tom2_oktmo.rar
- ↑ Госкомстат РФ. Итоги ВПН 2010. Том 1. Численность и размещение населения Արխիվացված 2013-03-15 Wayback Machine: 11. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, городских и сельских поселений Արխիվացված 2020-07-28 Wayback Machine
- ↑ «Переписная оброчная книга Водской пятины 1500 года» стр. 648
- ↑ «Карта Ингерманландии: Ивангорода, Яма, Копорья, Нотеборга. Составлена в 1827 году по шведским архивам 1676 года». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Пресс-служба губернатора. 6 марта 2007 г.». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Протокол заседания Топонимической комиссии № 18 от 23.04. 2007». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստրելնան ՌԴ քարտեզի վրա
- Պետերբուրգի ուղեկցորդ. Ստրելնա Արխիվացված 2007-12-20 Wayback Machine
- Ստրելնայի տեսարժան վայրեր Արխիվացված 2013-01-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրելնա» հոդվածին։ |
|