Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետը (1918)։ 1921-1922 թվականներին եղել է ՀԽՍՀ ժողկոմսովետին կից անգրագիտության վերացման կենտրոնական հանձնաժողովի նախագահ։ 1924 թվականին հրավիրվել է Երևանի համալսարան։ 1938-1952 թվականներին եղել է հին աշխարհի պատմության ամբիոնի վարիչ։ Դասավանդել է Հին Հունաստանի, Հին Հռոմի, միջին դարերի, Ռուսաստանի պատմություն, աղբյուրագիտություն ու պատմագրություն։ ՀԽՍՀ3 գումարման Գերագույն խորհուրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 260)։