Jump to content

Ստանիսլավ Ժուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Ժուկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Станислав Алексеевич Жук
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 25, 1935(1935-01-25)[1]
Ծննդավայր՝Ուլյանովսկ, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահվան ամսաթիվ՝նոյեմբերի 1, 1998(1998-11-01) (63 տարեկան)
Մահվան վայր՝Մոսկվա, Ռուսաստան

Ստանիսլավ Ժուկ (ռուս.՝ Станислав Алексеевич Жук, հունվարի 25, 1935(1935-01-25)[1], Ուլյանովսկ, Միջինվոլգյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 1, 1998(1998-11-01), Մոսկվա, Ռուսաստան), սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի գեղասահքի առաջնությունների բազմակի մրցանակակիր, գեղասահքի խորհրդային մարզիչ։ ԽՄԿԿ անդամ է եղել 1966 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժուկի ընտանիքը Լենինգրադ է տեղափոխվել Ուլյանովսկից։ Լենինգրադում Ստանիսլավը սովորել է ֆիզկուլտուրայի տեխնիկումում և սկսել է զբաղվել գեղասահքով։ 1957 թվականին նա դարձել է սպորտի վարպետ։

Ստանիսլավ Ժուկը հանդես է եկել զուգասահքում։ Նրա զուգընկերուհին էր Նինա Բակուշևան, ով էլ հետագայում դարձավ նրա կինը։ Ստանիսլավը և Նինա Ժուկը զուգասահքում եղել են Խորհրդային Միության 1957, 1958, 1959, 1961 թվականների քառակի չեմպիոններ։ Ստանիսլավ և Նինա Ժուկերը 1958-1960 թվականներին Եվրոպայի առաջնությունների արծաթե մրցանակակիրներ են։ 1958 թվականին զույգն առաջին անգամ կատարեց մեկ ձեռքով պահում։ Այդ ժամանակ այն համարվում էր վտանգավոր, հետևաբար որոշ դատավորներ հրաժարվեցին նման պահումը համարել օրինական էլեմենտ գեղասահքի համար, սակայն արդեն հաջորդ առաջնություններում այն արդեն թույլատրվեց։

1960 թվականին Սկվո-Վելլիում կայացած Օլիմպիական խաղերում Ստանիսլավ և Նինա Ժուկերը զբաղեցրին 69-րդ հորիզոնականը։

1960-ականների սկզբներին Ստանիսլավ Ժուկը անցավ մարզչական գործունեության ԲԿՄԱ-ում։ Ստանիսլավ Ժուկը որպես մարզիչ աշխատել է գեղասահքի բոլոր ձևերում և հասել է բացառիկ նվաճումների։

1965 թվականին Ստանիսլավ Ժուկին շնորհվել է ԽՍՀՄ վաստակավոր մարզչի կոչում։

Ստանիսլավ Ժուկի սաներից են եղել Տատյանա Ժուկը (Ստանիսլավ Ժուկի քույրը) և Ալեքսանդր Գորելիկը, Ալեքսեյ Ուլանովը և Ալեքսանդր Զայցևը, Մարինա Չերկասովան և Սերգեյ Շախրայը, Եկատերինա Գորդեևան և Սերգեյ Գրինկովը, Մարինա Պեստովան և Ստանիսլավ Լեոնովիչը, Վերոնիկա Պերշինան և Մարատ Ակբարովը, Սերգեյ Չետվերուխինը, Ելենա Վոդորեզովան, Աննա Կոնդրաշովան, Ալեքսանդր Ֆադեևը։ Մարզչական գործունեության քսան տարվա ընթացքում Ժուկի սաները Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և Օլիմպիական խաղերին նվաճել են 67 ոսկե, 34 արծաթե և 35 բրոնզե մեդալներ։

1983 թվականի ապրիլի 27-ին «վարքագծի բարոյական չափանիշների սիստեմատիկ խախտման, մարզիկների նախապատրաստման մակարդակի իջեցման պատճառով ԽՍՀՄ սպորտկոմիտեն նպատակահարմար չհամարեց ներգրավվել Ս. Ա. Ժուկին որպես գեղասահքի ազգային հավաքականի մարզիչ»[2]։

1980-ականների կեսերին Ստանիսլավ Ժուկը որոշ ժամանակ որպես գեղասահքի մարզիչ աշխատել է Ճապոնիայում։

Օլիպիադա-1972-ում Ռոդնինա/Ուլանով զույգի հաղթանակի համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանով Ստանիսլավ Ժուկը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (03.03.1972):

1986 թվականին քարոզարշավ սկսվեց՝ վարկաբեկելու համար Ստանիսլավ Ժուկին։ ԽՄԿԿ ԿԿ նամակ էր ստացել Աննա Կոնդրաշովայի և Մարինա Զուևայի ստորագրությամբ, որտեղ նրանք մեղադրում էին մարզչին «անբարո վարքի» համար։ Ոչ մի ապացույց նրանք չկարողացան ներկայացնել, սակայն, վերջնական արդյունքում, նրան հեռացրին մարզչական աշխատանքից։ Ելենա Վոդորեզովան գրեց իր նամակը, որտեղ ամբողջովին հերքում էր իր մարզչին ներկայացված մեղադրանքը։ 1990-ականների սկզբներին Ժուկը բացակայում էր ռուսական գեղասահքի աշխատանքներում։ Ապրում էր Մոսկվայում փոխգնդապետի թոշակով։

Ստանիսլավ Ալեքսեևիչ Ժուկը հանկարծամահ է եղել 1998 թվականի նոյեմբերի 1-ին՝ 64 տարեկան հասակում՝ սրտի սուր անբավարարվածության պատճառով՝ «Օդանավակայան» մետրոյի կայարանում։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը՝ Մոսկվայի 24 հասցեում։

Սպորտային ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցումներ/մրցաշրջան 1956—1957 1957—1958 1958—1959 1959—1960 1960—1961
Ձմեռային օլիմպիական խաղեր] 6
Գեղասահքի աշխարհի առաջնություն 8
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 6 2 2 2
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 1 1 1 1
  • 2008 թվականի նոյեմբերի 19-ին Մոսկվայում Փառքի արահետում ԲԿՄԱ-ն հանդիսավոր կերպով բացեց հայտնի մարզչի կիսանդրին[3]։
  • 2015 թվականից ԲԿՄԱ-ի գեղասահքի օլիմպիական ռեզերվի սպորտային դպրոցը կրում է Ստանիսլավ Ժուկի անունը։
  • Փոքր տարիքի տղաների և աղջիկների միջև անցկացվում է գեղասահքի Ռուսաստանի առաջնություն՝ «Ս. Ա. Ժուկի հուշամրցաշար»[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Жук Станислав Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «Известия» 28 апреля 1983 г.
  3. Станислав Жук вернулся в бронзе
  4. ««Мемориал С.А.Жука»».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Ժուկ» հոդվածին։