Ստանիսլավ Դրոբիշևսկի
Ստանիսլավ Դրոբիշևսկի Станислав Владимирович Дробышевский | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1978 (46 տարեկան) Չիտա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | կենսաբան, մարդաբան, գիտության մասսայականացնող, համալսարանի դասախոս և scientific editor |
Հաստատություն(ներ) | ՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ և antropogenez.ru? |
Գործունեության ոլորտ | մարդաբանություն |
Ալմա մատեր | ՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ (2000) |
Կոչում | դոցենտ[1] |
Գիտական աստիճան | Կենսաբանական գիտությունների թեկնածու[1] (2004) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Khrisanfova Elena Nikolaevna? |
Պարգևներ | |
Կայք | antropogenez.ru/author/3/ |
Stanislav Drobyshevsky Վիքիպահեստում |
Ստանիսլավ Դրոբիշևսկի (ռուս.՝ Станислав Дробышевский , հուլիսի 2, 1978, Չիտա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի գիտնական, կենսաբանական գիտությունների թեկնածու, կենսաբանության ֆակուլտետի մարդաբանության բաժնի դոցենտ Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, գիտա-լուսավորական շարժման ակտիվ մասնակից, Անտրոպոգենեզ.ռու (ռուս.՝ Антропогенез.ру) կայքի գիտական խմբագիր[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանիսլավ Դրոբիշևսկին ծնվել և մանկությունն անցկացրել է Ռուսաստանի Չիտա քաղաքում։
1985–1995 թթ. սովորել է Չիտայի թիվ 12 դպրոցում[4]։
2000 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը՝ մարդաբանություն մասնագիտությամբ։ 2013 թվականի դեկտեմբերի 1-ից ստանձնել է մարդաբանության ամբիոնի դոցենտի պաշտոնը։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանիսլավը 31 գրքերի և 28 գիտական հոդվածների հեղինակ է։ Կարդացել է 6 թեզային զեկույցներ և մասնակցել է 2 գիտահետազոտական աշխատանքների։ Մշակել է 35֊ից ավել ուսումնական դասընթացներ։ Հանդիսացել է մարդաբանության և հնէաբանության ոլոտրներում 4 ատենախոսությունների ղեկավար։ Հաճախակի հանդես է գալիս ԶԼՄ֊ներով։
Գիտա-լուսավորական գործունեություն (Անտրոպոգենեզ.ռու)
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հոկետմբերի 1-ից Ստանիսլավ Դրոբիշևսկին, Ալեկսանդր Սոկոլովի հետ համատեղ, հանդիսանում է Անտրոպոգենեզ.ռու (ռուս.՝ Антропогенез.ру) կայքի համահիմնադիրը և գիտական խմբագիրը։ Կայքը ստեղծվել է մարդաբանության և հնէաբանության ոլորտներում հաճախակի առաջացող հարցերն ավելի սիրողական և պարզ մակարդակով պարզաբանելու համար։ Կայքի այցելուները հարցերը ուղղում են անմիջապես նախագծի հեղինակներին և այլ մասնագետներին, որից հետո պատասխանները հրապարակվում են կայքի էջերում[5]։ Նախագիծը կոմերցիոն գովազդ չի տեղադրում և շահույթ չի հետապնդում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ Վլադիմիր(9 տարկեան), Մարիա(6 տարկեան)։