Սպիտակ Դրին
Սպիտակ Դրին | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 175 կմ |
Ավազանի մակերես | 4964 կմ² |
Ջրի ծախս | 56 ± 0,001 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | White Drin Waterfall? |
Գետաբերանի տեղակայում | Դրին |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Lumbardhi Pejës?, Lumbardhi i Prizrenit?, Erenik?, Dečanska Bistrica? և Klina? |
Երկրամաս | Կոսովո[1] |
Սպիտակ Դրին կամ Սպիտակ Դրիմ (ալբ․՝ Drini i Bardhë, սերբ.՝ Бели Дрим / Beli Drim), գետ Կոսովոյում և Ալբանիայի հյուսիսային մասում։ Դրին գետի գլխավոր հոսքն է, ունի մոտավորապես 140 կիլոմետր ընդհանուր երկարություն։ Ընդ որում՝ 122 կիլոմետր հոսում է Կոսովոյի տարածքով[2], 16 կիլոմետր՝ Ալբանիայով[3]։
Սկիզբ է առնում Պեչ քաղաքից հյուսիս ընկած Ժլեբ սարի աղբյուրներից և Կոսովոյի Դուկաջան շրջանի տարածքով հոսում դեպի Ալբանիա[4]։ Ակունքի աղբյուրները Ռադավաչկա բազմամակարդակ քարանձավի մոտ են կամ ներսում (քարանձավում լիճ էլ կա)։ Պեչի գարեջրի գործարանը հենց այդ աղբյուրների ջուրն է օգտագործում։ Սկզբնամասում գետը որոշ տարածություն անցնում է գետնի տակով, ապա Պեչից 8 կիլոմետր ներքև՝ Ռադովաց գյուղի մերձակայքում բուռն հորձանքով դուրս է ոստնում և գահավիժում մոտ 25 մետր բարձրությունից՝ առաջացնելով գեղատեսիլ մի ջրվեժ։ 1934 թվականին ռուս վտարանդի ինժեներ Դմիտրի Տյապկինը նախագծել ու ջրվեժի մոտ կառուցել է հիդրոէլեկտրակայան, որն այսօր էլ էլեկտրաէներգիա է մատակարարում շրջակա բնակավայրերին[5][6]։ Կոսովոյի տարածքում (Զրզե գյուղի մոտ) է գտնվում նաև Սպիտակ Դրինի կիրճը, որը պետության կողմից պաշտպանվում է որպես բնության հուշարձան։ Գետի ափին կան մի քանի մեծ գյուղ և Կլինա փոքր քաղաքը։ Շրջակայքի խոշոր քաղաքները՝ Պեչը, Ջյակովիցան, Պրիզրենը, մի քանի կիլոմետր հեռու են ընկած գետից։
Կոսովոյում Սպիտակ Դրինի ջրահավաք ավազանի զբաղեցրած տարածքը մոտավորապես 4360 քառակուսի կիլոմետր է։ Նրա համեմատաբար խոշոր վտակներն են՝ Պեչկա Բիստրիցան, Դեչանսկա Բիստրիցան, Պրյու պոտոկը և Էրենիկը՝ աջից, Իստոչկան, Կլինա գետը, Միրուսան, Ռիմնիկը, Տոպլուգան և Լումի ի Պրիզրենիտը՝ ձախից։ Գետի ու նրա վտակների ջրերն օգտագործում են էլեկտրաէներգիա ստանալու, գետահովտի բերրի հողերը ոռոգելու, ձկնորսության նպատակով։
Սպիտակ Դրինը Վրբնիցա-Շալկինի մոտ հատում է Ալբանիայի հետ Կոսովոյի ունեցած սահմանը։ Ալբանական Կուկես քաղաքի մոտ միախառնվում է Սև Դրինին։ Այդպես՝ կազմվում է Դրին գետը, որը թափվում է Ադրիատիկ ծովը։
Սպիտակ Դրինը նավարկելի չէ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Drin/Drim River Sub-basin
- ↑ Klement Tockner; Urs Uehlinger; Christopher T. Robinson (2009 թ․ հունվարի 31). Rivers of Europe. Academic Press. էջ 1156. ISBN 978-0-08-091908-9. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Dr Branislav Nikolić, «Vodopad na izvoru Belog Drima», Politika (Serbian)
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Dr Branislav Nikolić, «Vodopad na izvoru Belog Drima», Politika (սերբա-խորվաթերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ Դրին» հոդվածին։ |
|