Սուրբ Պետրոսի և Պողոսի եկեղեցի (Կահիրե)
Սուրբ Պետրոսի և Պողոսի եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Եգիպտոս |
Տեղագրություն | Abbassia? |
Դավանանք | Ղպտի ուղղափառ եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1911 |
Անվանված | Feast of Saints Peter and Paul? |
Ճարտարապետ | Antonio Lasciac?[1] |
Հիմնադրված | 1911 |
Church of SS. Peter and Paul in Cairo Վիքիպահեստում |
Սուրբ Պետրոսի և Պողոսի եկեղեցի (ղպտ.՝ ϯⲉⲕⲕⲗⲏⲥⲓⲁ `ⲛⲧⲉ ⲛⲓⲁⲅⲓⲟⲥ ⲡⲉⲧⲣⲟⲥ ⲛⲉⲙ ⲡⲁⲩⲗⲟⲥ, նաև հայտնի է որպես Էլ Բոտրոսեյա և Պետրոսյան եկեղեցի[2]), փոքր ղպտիական եկեղեցի, որը գտնվում է Կահիրեի Աբասիա թաղամասում՝ Սուրբ Մարկոսի տաճարի անմիջական հարևանությամբ, Ալեքսանդրիայի Ղպտի ուղղափառ եկեղեցու պապի նստավայրը։ Կառուցվել է 1911 թվականին Եգիպտոսի վարչապետ Բուտրոս Ղալիի գերեզմանի վրա[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցվել է 1911 թվականին Բուտրոս Ղալիի գերեզմանի վրա, որը եղել է Եգիպտոսի վարչապետը 1908-1910 թվականներին։ Շինարարությունն իրականացվել է Գալիի ընտանիքի հսկողության ներքո[4][5]։ Նրա թոռ Բուտրոս Բուտրոս-Ղալին՝ ՄԱԿ-ի վեցերորդ գլխավոր քարտուղարը և Եգիպտոսի նախկին արտգործնախարարը, նույնպես հուղարկավորվել է զոհասեղանի տակ գտնվող դամբարանում 2016 թվականի փետրվարին[2][6]։ Սկզբնապես Սուրբ Պետրոսի և Պողոսի պատվին անվանված եկեղեցին ժամանակի ընթացքում հայտնի է դարձել Բոտրոսեյա անունով (Պետրոսյան, Բուտրոս (Պետրոս) Ղալիի անունով)՝ դառնալով քաղաքական գործիչների դինաստիայի պատվին կոչված առաջին եկեղեցին։ 2016 թվականի դեկտեմբերի 11-ին մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է եկեղեցում՝ սպանելով 25 մարդու՝ հիմնականում կանանց և երեխաների[7]։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ եկեղեցին ունի կրոնական և գեղարվեստական բարձր արժեք։ Նախագիծը մշակվել է բազիլիկի ոճով իտալա-սլովենացի ճարտարապետ Անտոնիո Լասկիակի կողմից, որը եղել է խդիվ Իսմայիլ փաշայի գլխավոր ճարտարապետը։ Շենքի երկարությունը 28 մետր է, լայնությունը՝ 17 մետր։ Կենտրոնական նավն առանձնացված է կողասրահներից մարմարե սյուների շարքերով, որոնցից վեր գտնվում են իտալական նկարներ, որոնք պատկերում են Հիսուսի, նրա առաքյալների և մի շարք սրբերի կյանքը։ Կենտրոնական սրահի վերջում սև մարմարից պատրաստված երկաստիճան սալ է, որի վրա գրված են Բուտրոս Ղալիի ենթադրյալ վերջին խոսքերը։ Պատերը զարդարված են վենետիկյան խճանկարով, որը պատկերում է նաև Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում, ինչպես նաև Հիսուսին տաճարի գմբեթին, որի աջ կողմում Կույս Մարիամն է, ձախ կողմում՝ Ավետարանիչ Մարկոսը[8][9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 The Italian Architects’ Creations in Egypt — 2021. — P. 62.
- ↑ 2,0 2,1 «Boutros-Ghali to be buried at family's Italian-style church». Egypt Independent. 2016 թ․ փետրվարի 17. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ El-Mahdawy, Hadeer (2016 թ․ դեկտեմբերի 11). «23 killed in explosion inside church attached to Cairo's Coptic cathedral». Ahram Online. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ «Botroseya Church, first church named after political family». Egypt Independent. 2016 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «حقائق عن الكنيسة البطرسية والكاتدرائية المرقسية في القاهرة». BBC Arabic. 2016 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Egypt holds massive military funeral for former UN chief Boutros-Ghali». Xinhua. 2016 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Chappell, BIll (2016 թ․ դեկտեմբերի 11). «Bomb Hits Coptic Christian Church In Cairo, Killing At Least 25». NPR. NPR. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Boutros-Ghali, Youssef (2015). A Coptic Narrative in Egypt: A Biography of the Boutros-Ghali Family (book description). I.B. Tauris. ISBN 9781780769394.
{{cite book}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ El-Zoghby, Salwa (2016 թ․ դեկտեմբերի 11). «الكنيسة البطرسية.. تاريخ 105 أعوام يناله «غدر الإرهاب»». El Watan. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն)