Jump to content

Սուրբ Հարություն եկեղեցի (Ջունիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հարություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՏեղագրությունՋունիա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԼիբանանի թեմ
Հիմնական ամսաթվերը1956
Ժառանգության կարգավիճակՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն
Հիմնադրված1956
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հարություն եկեղեցի, Ջունիա քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմին։ Կազմակերպում է Լիբանանի Քեսերվան-Ջբեյլ մարզի Ջունիա ծովափնյա քաղաքում բնակվող առաքելական հայության հոգևոր կյանքը, հանդիսանում է լիբանանահայ համայնքի կարևոր հոգևոր կենտրոններից մեկը[1]։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հարություն եկեղեցին գործում է Ջունիա քաղաքին կից գտնվող Սարբա գյուղում։ Բարձրահարկ շենքերի մեջ առանձնանում է հայկական եկեղեցական ճարտարապետությամբ, չափերով փոքր է։

Ջունիա քաղաքի հայ համայնքը կազմավորվել է 1920-1921 թվականներին: 1921֊1923 թվականներին այնտեղ բնակվել է շուրջ 700 հայ ընտանիք, որոնցից շատերն հետագայում տեղափոխվել են Բեյրութ, Բուրջ Համուդ և այլուր: 1920-ական թվականներին Ջունիայում են պատսպարվել նաև Հայ որբախնամ ընկերության Այնթապի ազգային որբանոցից տեղափոխված 180 մանուկ: 1944 թվականին Ջունիայում ապրում էր 44, 1947 թվականին՝ մոտ 90, 1964 թվականին՝ շուրջ 120, 2002 թվականին՝ 150-200 հայ ընտանիք:

Ջունիայի հայերը մեծ մասամբ առաքելականներ են: Սկզբում տեղի հայ առաքելական մատուռը ծառայում էր նաև որպես դպրոց: 1956 թվականին Կյուլլապի Կյուլպենկյանի բարերարությամբ հիմնվել են սուրբ Հարություն եկեղեցին և Ազգային Կյուլպենկյան վարժարանը: Դպրոցը հետագայում դադարել է գործելուց: 1948-1964 թվականներին Ջունիայում գործում էր նաև Զմմառի հայ կաթոլիկ վանքին ենթակա մի ընծայարան: Ջունիայում իրենց մասնաճյուղերն ունեն ՀՄՄ-ն (1932 թվականից), ՀՄԸՄ-ն (1951 թվականից) ու Լիբանանի օգնության խաչը:

Ջունիայի սուրբ Հարություն եկեղեցու շինարարությունը սկսեց 1954 թվականին եւ ավարտվեց երկու տարի անց: Եկեղեցին օծվեց Լիբանանի թեմի առաջնորդ, ապա՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Խորեն եպիսկոպոս Բարոյանի ձեռամբ:

Եկեղեցու առաջին հոգևոր հովիվը եղաւ Տեր Շահե քահանա Ալեմեզյանը, որի մահից հետո եկեղեցին ունեցավ երեք հոգևոր հովիվ՝ Տեր Հմայակ քահանա Մինոյան, Տեր Պարգև քահանա Հովհաննեսյան և Տեր Վահան քահանա Ղազարյան: 1985 թվականին, եկեղեցու հոգևոր հովիվ նշանակվեց Տեր Խաչիկ քահանա Միսիրյանը, ում շնորհիվ կազմվեց եկեղեցու տիկնանց միությունը, ինչպես նաև դպրաց դասը, դպրապետ Աբել Աբելյանի գլխավորությամբ: 1992 թվականին հոգևոր հովվի և թաղականության միացեալ ջանքերով, եկեղեցու ետնամասում գտնվող խոպան հողաշերտը բարեզարդվեց և վերածվեց գեղեցիկ ծաղկազարդ բակի:

1998 թվականին, Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդ Տեր Գեղամ եպիսկոպոս Խաչերյանի և եկեղեցու բարեկամ նվիրատուների ջանքով վերակառուցվեց եկեղեցու գմբեթը և այլ հարակից մասեր։

Եկեղեցու հոգևոր հովիվներն են՝

  • Տեր Շահե քահանա Ալեմեզյան
  • Տեր Հմայեակ քահանա Մինոյան
  • Տեր Պարգեւ քահանա Հովհաննեսյան
  • Տեր Վահան քահանա Ղազարյան
  • Տեր Խաչիկ քահանա Միսիրյան
  • Տեր Վաչե քահանա Թաթոյան
  • Տեր Սիմեոն քահանա Կարապետյան
  • Տեր Սարգիս քահանա Սարգիսյան (այժմ հոգևոր հովիվ)։

Սուրբ Հարություն եկեղեցու այժմյան Թաղական խորհուրդի անդամներն են՝ Հակոբ Մեսրոպյան (ատենապետ), Սարո Թոնդյան, Վարդան Գսաճիքյան, Վիգեն Սապունճյան, Ժան Հովհաննես Կարապետյան, Վարուժ Խանճյան, Գևորգ Գազանճյան, Կարպիս Հովակիմյան և Գևորգ Պերեճիքլյան։

12 Մարտ 2023-ին, տեղի ունեցավ Թաղական խորհուրդի ընտրություն: Նորընտիր Թաղական խորհուրդի անդամներն են՝ Հակոբ Մեսրոպյան (ատենապետ), Սարո Թոնդյան, Վարդան Գսաճիքյան, Վիգեն Սապունճյան, Վարուժ Խանճյան, Գևորգ Գազանճյան, Կարպիս Հովակիմյան, Վահե Աղասարգիսյան և Շանթ Հարությունյան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լիբանանի թեմ. «Ս. Յարություն եկեղեցի (Ճյունի)». www.armprelacylb.org. Առաջնորդարան հայոց Լիբանանի.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։