Jump to content

Սուրբ Երրորդություն եկեղեցի (Ֆրեզնո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Երրորդության եկեղեցի
Սուրբ Երրորդության եկեղեցին 2009 թվականին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՏեղագրությունԿալիֆոռնիա, Ֆրեզնո
Հասցե2226 Ventura Ave, Fresno, CA 93721
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմՀյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմ
Օծման թվականհոկտեմբերի 1 1900 թ․
Հիմնական ամսաթվերըդեկտեմբերի 13, 1914
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյան
ԱնվանվածՍուրբ Երրորդություն
ՃարտարապետՊողոս Կոնդրաջյան
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն, ռևիվալիզմ
Կառուցման ավարտապրիլի 1 1900 թ.
Հիմնադրվածդեկտեմբերի 13, 1914
Կառուցման արժեք$25.000
31մ
Երկարություն31մ
Լայնություն22մ
Բարձրություն21մ
Գմբեթ2
Մակերես1,138 մ² մ²
Քարտեզ
Քարտեզ
36°43′54″ հս․. լ. 119°46′58″ ամ. ե.HGЯO
 Holy Trinity Armenian Apostolic Church (Fresno, California) Վիքիպահեստում
holytrinityfresno.org

Սուրբ Երրորդություն եկեղեցի[1] (արևմտ․հայ․՝ Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն եկեղեցի, անգլ․՝ Holy Trinity Church)[2], գործող Հայ առաքելական եկեղեցի ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում։ Հիմնադրվել է 1914 թվականին։ Եկեղեցին համարվում է Ամերիկայի ամենահին հայկական եկեղեցիներից մեկը, և Ամերկիայի առաջին հայ եկեղեցին, որը ներառում է իր մւ հայկական ավանդական ճարտարապետություն։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը Ֆրեզնոյում հաստատվել են 1870-ականների սկզբին։ Հայ առաքելական և ավետարանական եկեղեցիեների առաջին համատեղ պատարագը տեղի է ունեցել 1883 թվականին՝ Ֆրեզնոյի Առաջին միաբանության եկեղեցում։ Այնուհետև Հայր Ահարոն Մելքոնյանի կողմից վարձակալած եկեղեցում տեղի ունեցան համատեղ հայկական ծիսական արարողություններ։ 1899 թվականին ծխականների թիվը հասավ 150-ի, և ընդհանուր ժողովը որոշեց կառուցել առանձին եկեղեցի։ 1900 թվականի ապրիլի 1-ին Ֆ և Մոնթերեյ փողոցների անկյունում հիմնվեց Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Եկեղեցու փայտե կառույցի կառուցապատումը ավարտվեց վեց ամսում, իսկ օծումը տեղի ունեցավ 1900 թվականի հոկտեմբերի 1-ին եպիսկոպոս Հովսեփ Սարաճյանի կողմից։ Եկեղեցին ԱՄՆ-ում կառուցված երկրորդ հայկական եկեղեցին էր Մասաչուսեթս նահանգի Ուսթըր քաքղաքի Սուրբ Փրկիչ եկեղեցուց հետո։ Եկեղեցուն հարակից մասնաշենքում գործել է հայկական դպրոց, որտեղ սովորել է 85 աշակերտ։ 1910 թվականին Ֆրեզնոյում ապրում էր մոտ 4000 հայ։

Ներկայիս եկեղեցին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին 1914 թ․

1911 թվականին եկեղեցու հոգաբարձուները որոշեցին հող գնել, որ ավելի մեծ եկեղեցու կառուցման համար։ 1912 թվականին Մ փողոցի և Վենտուրա պողոտայի անկյունում 3000 ԱՄՆ դոլարով հողատարածք է գնվել։ Եկեղեցին ավերվել է 1913 թվականի հուլիսի 9-ին հրդեհի պատճառով և նոր եկեղեցու հիմնումը տեղի ունեցավ 1913 թվականի նոյեմբերի 1-ին, իսկ հիմնաքարը դրվեց 1914 թվականի հունվարի 4-ին։ Առաջին Սուրբ Պատարագը (արևմտ․հայ․՝ Բադարակ) տեղի ունեցավ նկուղում, Ծաղկազարդի օրը, 1914 թվականի ապրիլի 12-ին։ Շինարարության արժեքը կազմել է ԱՄՆ $22,863.84 ԱՄՆ դոլար։ Օծումը տեղի է ունեցել 1914 թվականի դեկտեմբերի 13-ին Բոստոնի եպիսկոպոս՝ Մուշեղ Սերոբյանի մատուցմամբ[3]։ Նոր եկեղեցու ճարտարապետն էր Լորենս Գարեգին Կոնը (Կոնդրաջյան), որը հայտնի է նաև որպես Լ.Կ. Կոն[3]։ Այն դարձավ ԱՄՆ-ում կառուցված առաջին հայկական եկեղեցին, որն իր մեջ ներառում էր հայկական ավանդական եկեղեցական ճարտարապետությունը[3]։ Այն տարածքը, որտեղ գտնվում է եկեղեցին, իր պատմական հայ բնակչությամբ հայտնի է որպես «Հայկական քաղաք»։ Մինչ 1950-ականների կեսը այն հայաբնակ էր։

Հետագա պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին ստեղծվել է Հյուսիսային Ամերիկայի Հայոց եկեղեցու Արևմտյան թեմը, իսկ Սուրբ Երրորդություն եկեղեցին նշանակվել է որպես թեմի գլխավոր տաճար, եպիսկոպոս Գարեգին Խաչդուրյանը, ով մինչև 1933 թվականը եղել է պաստոր, նշանակվեց որպես եկեղեցուառաջնորդ։

Նյու Յորքում 1933 թվականին հայոց թեմի առաջնորդի՝ Լեոն Թուրյանի, սպանությունից հետո սովետամետ մի խումբ դաշնակցականներ առանձնացան Սուրբ Երրորդության եկեղեցուց և ձևավորեցին Սուրբ Պողոս եկեղեցին, որը կառուցվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համաձայնությամբ 1939 թ․[4]։

1956 թվականին եկեղեցուն կից կառուցվել է նոր շենք, որը պարունակում է սրահ, խոհանոց և դասասենյակ։

1986 թվականի հուլիսի 31-ին գրանցվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[5]։

Ներկայումս Սուրբ Երրորդության եկեղեցին Ֆրեզնոյի տարածքում գտնվող վեց հայկական եկեղեցիներից մեկն է։ Եկեղեցում գործում է կիրակնօրյա դպրոց[6]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու ճարտարապետն է Լոուրենս Գարեգին Կոնը (Կոնդրաջյան), որը հայտնի է նաև որպես Լ.Կ. Կոն։ Այն համատեղում է ամերիկյան ռևիվալիզմը և հայկական ավանդական ճարտարապետությունը։ Մուտքը կառուցված է բոզար ոճով, եկեղեցու արտաքին մասը հիմնականում աղյուսապատ է, իսկ երկու գմբեթները՝ ցինկապատ թիթեղից։ Մուտքը բոզար ոճով է կառոըցված։ Արտաքին մասը հիմնականում աղյուսավորված է, իսկ երկու գմբեթները ՝ ցինկապատ թիթեղից[3]։

Եկեղեցին լայնությունը 22 մետր է, երկարությունը 31 մետր և բարձրությունը 21 մետր։ Եկեղեցին ունի 660 նստատեղ[3]։

Եկեղեցին զբաղեցնում է ընդհանուր 1,138 մ² տարածք, ունի նկուղ, գլխավոր հարկ և պատկերասրահ, իսկ ինտերյերը ամբողջությամբ ներկված է բեժ գույնով։ 1982 թվականին Քերո Անտոյանը որմնանկարներ է նկարել չորս առագաստների վրա։ Եկեղեցին կան Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի, Սուրբ Սահակ Պարթևի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի սրբապատկերները[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Holy Trinity Armenian Apostolic Church | Listed on the National Register of Historic Places» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 29-ին.
  2. «Ֆրեզնոյի Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ Խաղողօրհնէքը՝ Օգոստոս 9ին». Asbarez. 2015 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Holy Trinity Armenian Apostolic Church (Fresno, California)». web.archive.org. 2016 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 29-ին.
  4. Arax, Mark (1997). In My Father's Name. Simon and Schuster. էջ 32. ISBN 9780671010027.
  5. «"Holy Trinity Armenian Apostolic Church". National Park Service, U.S. Department of the Interior. (PDF, archived)».
  6. «Sunday School | Holy Trinity Armenian Apostolic Church» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]