Սուրբ Գրիգորիսի եկեղեցի (Ամարաս)
Սուրբ Գրիգորիսի եկեղեցի (Ամարաս)
| |
հայ առաքելական | |
---|---|
Հատակագիծ | |
Տեղադրություն | Արցախի հանրապետություն |
Երկիր | Հայաստան |
Կրոնադավանանք | քրիստոնեություն |
Ճարտարապետություն | |
Ճարտարապ. ոճ | բազիլիկ |
Կառուցման սկիզբ | 1667 |
Կառուցման ավարտ | 1676 |
Առանձնահատկություններ | |
Երկարություն | 19,24 մետր |
Լայնություն | 13,63 մետր |
Բարձրություն | 8 մետր |
Շինանյութ | սրբատաշ քար |
Սուրբ Գրիգորիս, 17-րդ դարում Ամարասի հովտում կառուցված բազիլիկ եկեղեցի[1]։ Որոշ ժամանակ ծառայել է որպես պահեստ։
Եկեղեցում պահպանվել են մասունքներ, խաչքարեր, 17-րդ դարաշրջանի կարևոր դեպքերի ու դեմքերի մասին հավաստի տեղեկություններ պարունակող արձանագրություններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ շինարարական արձանագրությունների՝ եկեղեցին կառուցվել է 1667-1676 թվականներին Հերհեր գյուղի կենտրոնում։ Կառուցվել է Պետրոս կաթողիկոսի հրամանով՝ Բարսեղ արքեպիսկոպոսի ղեկավարությամբ։ Ամարասի հովտի միջնադարյան Հին Հերհեր գյուղատեղին գտնվում է Սոս գյուղի արևելքում՝ մեկ կիլոմետր հեռավորության վրա, Լուսավորիչ սարի փեշին։
Հերհեր եկեղեցու հարավային դռան վրա պահպանված արձանագրությունում պարունակվում են 17-րդ դարում իրականացված վերանորոգումների, պարիսպների և նրա պատերի տակ կառուցված սենյակների, խցերի և ախոռների մասին մանրամասն տեղեկություններ․
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին ունի քառամույթ գմբեթավոր կառուցվածք, բազալիկ է։ Պատերը շարված են սրբատաշ քարերով։ Հուշարձանի երկարություն է 19,24 մետր է, լայնությունը 13,63 մետր, իսկ բարձրությունը՝ 8 մետր։ Եկեղեցին հենված է չորս սյուների վրա։ Խորանը, լուսամուտների և դռների ելուստները ներկայումս լավ պահպանված են, սակայն, եկեղեցին պահեստ դարձնելու նպատակով բեմն ամբողջությամբ քանդել են, ինչի արդյունքում ոչնչացվել են կարևոր արձանագրություններ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Մկրտչյան, Շ․ Մ․ (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձաններ. Երևան: «Հայաստան». էջեր 147–149. ISBN 4902020000.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն)