Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սիլիստրա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Բուլղարիա |
Տեղագրություն | Սիլիստրա |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Բուլղարիայի հայոց թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1620 |
Ժառանգության կարգավիճակ | Բուլղարիայի մշակութային ժառագության հուշարձան |
Հիմնադրված | 1620 |
Armenian Church in Silistra, Bulgaria Վիքիպահեստում | |
armenianchurch-bg.com/story.php?id=628&news_tip=6&title= |
Սուրբ Աստվածածին եկեղեցի (բուլղար․՝ Арменската църква „Света Богородица“), հայ առաքելական եկեղեցի Բուլղարիայի Սիլիստրա քաղաքում։ Հիմնադրվել է 1620 թվականին։ Բուլղարիայի տարածքում պահպանված ամենահին հայկական եկեղեցին է[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլիստրայի Սուրբ Աստվածածին եկեղեցին Բուլղարիայի ամենահին հայկական եկեղեցին է։ Այդ մասին արձանագրությունը հայտնաբերվել է շինության հարկերից մեկում հայտնաբերված քարի վրա։ Քարն այժմ ցուցադրվում է եկեղեցու սենյակներից մեկում։ Ըստ այդ արձանագրության եկեղեցին թվագրվում է 1069 թվականին ըստ հայկական օրացույցի, որը համարժեք է Գրիգորյան թվագրության 1620 թվականին[3]։ Ի սկզբանե եկեղեցին կոչվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Եկեղեցու պատերը զարդարված են յուղաներկով արված որմնանկարներով, ունի յուրօրինակ նկարված գմբեթ, հայկական և անտիկ գրքերի արժեքավոր հավաքածու։
Եկեղեցու բակում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարը, որի վրա մակագրված է.
Ի ՅԻՇԱՏԱԿ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ |
ՏԷՐ ՈՂՈՐՄԵԱ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՒՒՆ ՏՈՒՐ ԱՇԽԱՐՀԻՍ ԽԱՂԱՂՈՒԹԻԻՆ |
2010 թվականին տեղի են ունեցել եկեղեցու 390-րդ տարելիցին նվիրված հանդիսությունները։ Քաղաքի պատկերասրահում տեղի է ունեցել արևելագետ, լրագրող, լուսանկարիչ Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան և տոները» խորագրով ֆոտոցուցահանդեսը[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար
-
«1620» մակագրությամբ քարը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Арменска апостолическа църква "Сурп Аствадзадзин" (Град Силистра)». Guide Bulgaria (բուլղարերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Арменската епархия». www.armenianchurch-bg.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ Սուրբ Աստվածածին եկեղեցի(չաշխատող հղում)
- ↑ Բուլղարիայում նշել են Սիլիստրայի հայկական «Սուրբ Աստվածածին» եկեղեցու 390-րդ տարելիցը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Занов, Иван. Арменците в Силистра – минало и съвременност.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սիլիստրա) կատեգորիայում։ |