Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շոշ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Արցախ |
Տեղագրություն | Շոշ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արցախի թեմ |
Սուրբ Աստվածածին, 19-րդ դարում կառուցված հայ առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղի հյուսիս-արևմտյան եզրամասում։ Եկեղեցու շուրջը տարածվում է հին ու նոր գերեզմանոցը[1]։
Հորինվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածինը հորինվածքով ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է։ Այն կառուցված է փոքր ու միջին չափերի սպիտակավուն, անմշակ ու կիսամշակ կրաքարով։ Սրբատաշ են միայն մուտքի, լուսամուտների եզրաքարերը և պատերի անկյունաքարերը։ Մուտքը հարավային կողմից է։ Եկեղեցին ունի ցածրիկ բեմ և երկու ավանդատուն։ Պատերին ագուցված են փոքրիկ խաչքարեր և տապանաքարեր, որոնք թվագրվում են 17-18-րդ դարերին։
Շքամուտքի վերնամասի արձանագրությունը.
Յիշատակ կառուցեց ս[ու]րբ/ եկեղեցիս շուշվեցի Բաղ/դասար ս[ա]ր[կաւա]գն Աբարեանց/ ու իր ընկեր Առուսդամ Գափ/իեան Խառադեա[ն]ց. 1918 թ./, որ (է) ցորնի փո[ւ]թ էր 20 ր[ուբլի]։ |
Ավագ խորանի աջակողմյան արձանագրությունը.
Յիշատակ կառու/ցեց եկեղեցիս շուշ/վեցի Բաղտասարը, հոգւ[ո]ցն փրկութեան/՝ իր և իր կին Մարգա/րիտի Աբարեանց, 1915 թ. |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են։
Վիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային տարիներին օտագործվել է տնտեսական նպատակներով։ Արցախյան պատերազմների ժամանակ եկեղեցին չի տուժել։ Վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2022 թվականին[2]։ Վերանորոգման ժամանակ, նախկին, չպահպանաած զանգակատան փոխարեն հավելվել է նորը։
2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումներից հետո Շոշ գյուղը հայաթափվել է և հայտնի չէ եկեղեցու ներկայիս վիճակի մասին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Շոշի սբ․ Աստվածածին եկեղեցին». Monument Watch. 2022 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Ասկերանի շրջանի Շոշ համայնքում վերանորոգվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին». oragir.news. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 2-ին.