Սուրբ Աննայի տաճար
Սորբ Աննայի կաթոլիկ տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Նյու Յորք, Նյու Յորք |
Հասցե | 110 E. 12th St., Manhattan 167 N. 6th St., Brooklyn |
Դավանանք | Հայ կաթողիկե եկեղեցի |
Թեմ | ԱՄՆ Արևելյան հայոց թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1983 |
Ներկա վիճակ | անկանգ |
Անվանված | Սուրբ Աննա |
Ճարտարապետական ոճ | Գեորգիական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1983 |
Փակված է | 2011 |
St. Ann's Church / NYU Founders Hall Վիքիպահեստում |
Սուրբ Աննայի տաճար (անգլ.՝ St. Ann's Armenian Catholic Cathedral), Նյու Յորքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու Միացյալ նահանգների և Կանադայի թեմին, գտնվում է ԱՄՆ Նյու Յորք նահանգի Նյու Յորք քաղաքում։ Համակարգում է դրանում բնակվող կաթողիկե ամերիկահայության հոգևոր կյանքը։
Տաճարը գործել է որպես հայ կաթոլիկ եկեղեցի մինչ 1995 թվականը։ Այն եղել է Գլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածնի Նարեկ թեմի նստավայրը։ Եկեղեցին երկու հասցե ուներ՝ Արևելյան 12-րդ փողոցում Մանհեթենի ստորին արևելյան տարածքում նախկին, որը գտնվում էր Սուրբ Աննա հռոմեական կաթոլիկ եկեղեցում, և Ուիլյամսբուրգում՝ Բրուքլին, նախկին Սուրբ Վինսենթ դը Պոլ եկեղեցում։ Բրուքլինի եկեղեցում այժմ շարունակում է գործել Սուրբ Աննայի հայ կաթոլիկ ծխական համայնքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայր Մարտիրոս Մեգերյանը նշանակվել է որպես Նյու Յորքի հայ կաթոլիկ եկեղեցու սպասարկող առաջին քահանան։ Նրան ուղարկել է պատրիարք Ստեփան Պետրոս Ժ Ազարյանը 1896 թվականին։ Մեգերյանը 1911 թվականին կոչվել է ԱՄՆ հայ կաթոլիկների ընդհանուր փոխանորդ[1]։ Նրան հաջորդեց հայր Հարություն Մալճյանը, ում ծառայությունը Նյու Յորքում տևեց 50 տարի՝ 1921-ից մինչ 1971 թվական։ 1982 թվականին նրան հաջորդեց հայր Գրիգոր Գերգերյանը, ում աշխատանքի անցնելու ընթացքում Նյու Յորք ուղարկվեց եպիսկոպոս Միքաիլ Ներսես Սեթյանին Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի հայության նորաստեղծ Առաքելական էքսարխատը գլխավորելու համար։ Մինչ այդ, Սուրբ Պատարագը մատուցվում էր Բրուքլինի և Քուինսի հռոմեական կաթոլիկ եկեղեցիներում[1]։
Հետագա պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյու Յորքի հռոմեական կաթոլիկ արքեպիսկոպոսության կարդինալը՝ Թերենս Քուքը, առաջարկել էր Մանհեթենի Ստորին Արևելյան մասում գտնվող Սուրբ Աննա եկեղեցին ձևափոխել հայ կաթոլիկ տաճարի։ Առաջարկն ընդունվեց, և 1983 թվականին հիմնադրվեց Սուրբ Աննայի տաճարը։ 2002 թվականինին կարդինալ Էդվարդ Էգանը հանձնարարեց, որ էկզարխատը հանձնի Սուրբ Աննայի տաճարը հանձնի իր բոլոր շենքերը։ Տաճարը փրկելու փորձեր կատարվեցին, բայց վերջիվերջո էկզարխատն այլընտրանք չունեցավ[2]։ Եպիսկոպոս Թոմաս Դեյլին և Բրուքլինի հռոմեական կաթոլիկ թեմի նրա իրավահաջորդ եպիսկոպոսը՝ Նիկոլաս Դիմարցիոնը, առաջարկել էր Բրուքլինի Ուիլյամսբուրգ հատվածում գտնվող Սուրբ Վինսենթ դը Պոլ եկեղեցին որպես նոր վայր ինչպես էկզարխատի, այնպես էլ տաճարի ծխի համար։ Այս առաջարկը ընդունվեց, և Սուրբ Աննայի տաճարի անունը պահպանվեց[3]։
Սուրբ Վինսենթ դը Պոլ եկեղեցու գործունեությունը կարճ տևեց։ 2011 թվականին Հռոմի կաթոլիկ թեմի կողմից եկեղեցին վաճառվել է կառուցապատողին ։ Սուրբ Աննայի ծխական համայնքը հետագայում տեղափոխվեց Սուրբ Ընտանիքի հռոմեական կաթոլիկ եկեղեցի, որը սլովակների կողմից ժառանգ թողնված ծուխ է Բրուքլինի Գրինփոյնթ թաղամասում։ Շինությունը , սակայն, տաճարի կարգավիճակի չհամապատասխանեց[4]։ Հետագայում տաճարը տեղափոխվեց Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «St. Ann's Cathedral History». Eparchy of Our Lady of Nareg. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Eparchy of the United States and Canada». Armenian Catholic Church. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «St. Anns Armenian Rite Cathedral & Shrine - New York City». www.nycago.org. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Former Armenian Cathedral of St. Ann, National Shrine of the Motherhood of St. Ann». Giga Catholic. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.