Jump to content

Սուռու դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուռու դաստակերտ (էստ․՝ Suru mõis, գերմ.՝ Surro), ազնվականական նախկին կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Կուուսալու շրջանում։

Սուռու դաստակերտը Կիհլվեռե դաստակերտից առանձնացվել ու որպես առանձին կալվածք ձևավորվել է 1780 թ.։ Սուռու դաստակերտի գոյության առաջին 60 տարիների ընթացքում նրա սեփականատերերը հաճախ փոխվել են։ Տարբերի տարիների դաստակերտը պատկանել է ֆեն Հելվիգների (von Helwig), ֆոն Բրեմենրի (von Bremen), Ստենբոկների, ֆոն Նիեռոտների (von Nieroth), ֆոն Տոլլերի (von Toll), ֆոն Բռեվեռնների (von Brevern) և այլ ընտանիքների։

1840 թ. Սուռու դաստակերտը գնել է Ադոլֆ ֆոն Կլյուգենը։

1879-1919 թթ. Սուռու դաստակերտը պատկանել է Շտակելբերգների ազնվականական ընտանիքին։

Սուռու դաստակերտից ներկայումս Վալգե գետի ափին պահպանվում են միայն փոքրիկ այգին ու քարե պատերի մի քանի հատվածներ։ Շրջակա տարածքների հետ միասին Սուռու դաստակերտը 1952 թ. անցել է Աէդվիյդու ռազմական պոլիգոնին, որից հետո դաստակերտի շինություները ոչնչացվել են կամ իրենք են ավերվել։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]