Սննդային թափոններ
Սննդային թափոններ, կենսաբանական կոշտ թափոններ, (կենսաբանական ԿԹ), սննդամթերքներ, որոնք ամբողջությամբ կամ մասամբ կորցրել են իրենց նախնական սպառողական հատկությունները դրանց արտադրության, վերամշակման, օգտագործման կամ պահպանման ընթացքում։ Խոհանոցային թափոնները համապատասխան մանրէազերծումից և վարակիչ նյութերը չեզոքացնելուց հետո, համակցված կերերի հետ միասին կարող են օգտագործվել խոզերի բտման նպատակով ։ Թափոնները հիմնականում պարունակում են պրոտեինի միջին և ճարպի մեծ քանակություն։
Սննդային թափոնները կենցաղային թափոնների մի մասն են, սպառողական հասարակության բնապահպանական խնդիրներից մեկը։
«Սննդային թափոններ» հասկացություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Թափոններ» հասկացությունը ներառում է մարդու սննդի մնացորդները, ինչպես նաև խոհանոցային, հացաբուլկեղենի և սննդի արդյունաբերության ձեռնարկությունների թափոնները։ Դրանց կազմը տատանվում է ՝ կախված ստացման աղբյուրից։
ԱՄՆ-ում շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը (EPA) սննդային թափոնները դիտարկում է որպես «սննդամթերքի և սննդի թափոնների առաջացումը սննդի պատրաստման այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են մթերային խանութները, ռեստորանները, սրճարանները, խոհանոցները և հասարակական ճաշարանները»[1]։ Չնայած EPA-ն ազգային գործակալություն է, յուրաքանչյուր նահանգ կարող է առաջարկել սննդի թափոնների իր սեփական սահմանումը համաձայն ազգային քաղաքականության, և դա չի հակասում մյուս սահմանումներին։
Շատ պետություններ չեն կիրառում այն։ Սննդամթերքի թափոնների սահմանումը կարող է տարբեր լինել՝ կախված որոշակի չափանիշներից ինչ տեսակի թափոն է արտադրվում, ինչպես է այն արտադրվում, որտեղ և ինչպես է առաջանում և ինչ սկզբնաղբյուրից։ Պետք է նշել նաև, որ որոշ սահմանումներ հիմնված են այլ տեսակի թափոնների համար, ինչպիսիք են գյուղատնտեսական թափոնները։
- Միավորված ազգերի կազմակերպություն
ՄԱԿ-ի «Պահպանել սնունդը» նախաձեռնության շրջանակներում FAO- ն, UNEP- ը և շահագրգիռ մյուս կողմերը համաձայնության եկան սննդամթերքի կորստի և թափոնների հետևյալ սահմանումների վերաբերյալ
- Սննդամթերքի կորուստը դա սննդամթերքի քանակի կամ որակի նվազումն է։ Սննդամթերքի արտադրության, մատակարարման և բաշխման շղթայում սննդամթերքի կորուստը մեծապես կախված է սննդամթերքի արտադրության և մատակարարման համակարգից կամ դրա ինստիտուցիոնալ և իրավական դաշտից։
- Սննդամթերքի թափոնները (որոնք համարվում են սննդամթերքի կորստի բաղադրիչ մաս) դրանք սննդամթերքի մատակարարման շղթայում սննդամթերքի ցանկացած կորուստ է, որը ինչ-որ պահի համապատասխանում էր կամ ինչ-որ պահի պիտանի է մարդու սպառման համար, կամ որը փչացել կամ ժամկետանց է դարձել հիմնականում տնտեսական գործելակերպի, պաշարների վատ կառավարման կամ արտադրանքի պահպանման կանոնների անտեսման պատճառով։
Այս սահմանման կարևոր բաղադրիչներն են`
- Սննդամթերքի թափոնները, որոնք սննդամթերքի թափոնների մի մասն են, սակայն դրանց միջև տարբերությունը հստակ սահմանված չէ։
- Սննդամթերքի վերաառաքումը ոչ պարենային շղթաներին (ներառյալ կենդանիների կերը, կոմպոստը կամ բիոէներգիայի վերածված թափոնը) համարվում է սննդամթերքի կորուստ կամ թափոն։
- Սննդամթերքի պատրաստման համար արտադրված բույսերն ու կենդանիները պարունակում են «ոչ պարենային մասեր», որոնք ընդգրկված չեն «սննդի կորուստների և թափոնների մեջ» (այս ուտելու համար ոչ պիտանի մասերը երբեմն անվանում են «սննդամթերքի անխուսափելի կորուստներ»)։
Սննդամթերքի գլոբալ կորուստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի միջին եվրոպացին մոտ 250 կիլոգրամ կենցաղային թափոն է նետում աղբարկղ։ Դրանցից կեսը սննդի թափոններ են։ (Գումարած թուղթ, ստվարաթուղթ և համանման այլ նյութեր։ Միջին հաշվով, քաղաքային թափոնների մոտ 75%-ը կենսաքայքայվող օրգանական նյութեր են)։ Վերմոնտի ամերիկյան համալսարանի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն, ԱՄՆ բնակիչները 2007-2014 թվականներին միջին հաշվով օրական թափում են 422 գրամ սնունդ կամ տարեկան ավելի քան 150 կգ[2]։
Ամերիկացիները դեն են նետում իրենց ամբողջ սննդի կեսը[3], ինչը տարեկան կազմում է 160 միլիարդ դոլար։
Սննդամթերքի թափոնների կամ կորստի պատճառները բազմաթիվ են և առաջանում են արտադրության, վերամշակման, մանրածախ առևտրի և սպառման փուլերում։ Սննդամթերքի և թափոնների գլոբալ կորուստները կազմում են արտադրված սննդամթերքի մեկ երրորդից մինչև կեսը։ Կորուստները տեղի են ունենում սննդամթերքի մատակարարման շղթայի կամ արժեքային ավելացման շղթայի բոլոր փուլերում։ Եկամուտների ցածր մակարդակ ունեցող երկրներում կորուստների մեծ մասը տեղի է ունենում արտադրության ընթացքում, մինչդեռ զարգացած երկրներում սննդամթերքի զգալի մասը մեկ անձի հաշվով տարեկան մոտ 100 կգ , ծախսվում է սպառման փուլում։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գնահատմամբ, Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում բնակվող մեկ մարդու հաշվով միջինը տարեկան թափոնները կազմում են (սպառման փուլում)` 95-115 կգ, մինչդեռ Սահարայից վերևի աֆրիկյան երկրներում, տարեկան կազմում են մոտ 6-11 կգ։
Ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալների համաձայն՝ սննդային թափոններին բաժին են ընկնում ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների 8% -ը։ FAO-ն գտնում է, որ աշխարհի գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե 30% -ը` 1,4 միլիարդ հեկտար, օգտագործվում է կերակրի մնացորդներից սնունդ արտադրելու համար։ Սննդամթերքի թափոնների գլոբալ «կապույտ ջրի հետքը» կազմում է 250 խորանարդ կիլոմետր, այսինքն ՝ ջրի քանակ, որն ամեն տարի հոսում է Վոլգայով, կամ 3 անգամ գերազանցում է Ժնևի լճի քանակը։ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի նման երկրներում սննդի թափոնները կազմում են աղբանոցներում թափվող թափոնների մոտ 19% -ը, որտեղ դրանք ի վերջո քայքայվում են և առաջացնում մեթան, ջերմոցային գազ։
Մեթանը կամ CH4-ը մթնոլորտ արտանետվող ամենատարածված ջերմոցային գազն է, որը նույնպես արտադրվում է Միացյալ Նահանգների աղբանոցներում։ Չնայած մեթանը մթնոլորտում ավելի քիչ ժամանակ է մնում (12 տարի), քան CO2-ը, այն ավելի արդյունավետ է ճառագայթումը չեզոքացնելու համար։ Մեթանի ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա 25 անգամ գերազանցում է CO2-ին 100 տարվա ընթացքում։ Մարդկանց բաժին է ընկնում ամբողջ աշխարհում մեթանի արտանետումների ավելի քան 60%-ը։
Սննդամթերքի թափոնների դեմ պայքարի միջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սննդամթերքի թափոնների դեմ պայքարի միջոցներից մեկը սննդամթերքի թափոնների կրճատումն է։ Սպառողները կարող են նվազեցնել սննդամթերքի փչացումը՝ պլանավորելով իրենց մթերային գնումները, խուսափելով պոտենցիալ անօգուտ ինքնաբուխ գնումներից և պատշաճ կերպով պահպանելով սնունդը։ Մեկ այլ հավանական լուծում է «խելացի փաթեթավորման» տարածումը, որի վրա նշվում է սննդի պիտանիության ժամկետը, երբ սնունդը ավելի շուտ է փչանում, քան պիտանելիության ժամկետը, այն կարելի է նկատել ջերմազգայուն թանաքի և պլաստմասսայի, թթվածնի ազդեցության արդյունքում գունափոխման արդյունքում։ Լայն տարածում են ստացել կրթական դասընթացները, որոնք արդյունավետ միջոց են սննդի թափոնները նվազեցնելու համար։ «Love Food, Hate Waste» բրիտանական արշավը, իրազեկում է սպառողներին սննդամթերքի թափոնների դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների մասին։ Գովազդի, Սննդի պահպանման և պատրաստման վերաբերյալ տեղեկատվության, գովազդի և խանութներում վերապատրաստման շնորհիվ Մեծ Բրիտանիան 5 տարվա ընթացքում 21%-ով կրճատել է կենցաղային սննդի թափոնները, որին կարելի էր հասնել 5 տարվա ընթացքում։
Սննդամթերքի պահպանման ընթացակարգերի օպտիմալացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սննդամթերքի կենսաքայքայման դեմ պայքարի ամենահայտնի սարքը կենցաղային սառնարանն ու սառցարանն է։ Պաղեցումը / սառեցումը խանգարում կամ դադարեցնում է օրգանիզմների մեծ մասի կենսագործունեությունը։ Դա հնարավորություն է տալիս սնունդը երկար ժամանակ պահել։ Սառեցման ամենատարածված աստիճաններն են` մոտ 5 °C - սովորական սառնարաններ; մոտ −15 ° С - կենցաղային սառնարաններ, -80 ° С-ից մինչև -135 ° С–խորը սառեցման սառցարաններ։ Կենցաղային սառնարանները հաճախ աշխատում են ավելի ցածր ջերմաստիճանի պայմաններում, որը իդեալական է սառեցված սնունդը պահելու համար, մի քանի ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այն կազմում է միջինը մոտ 7 °C: Ջերմաստիճանը իջեցնելը, օրինակ, 4 °C-ը կարող է էապես երկարացնել պահպանման ժամկետը հնարավոր դարձնելով արտադրանքի ավելի երկար օգտագործման տարբերակները։
Հիմնվելով սառնարանում պահվող սննդամթերքի պահպանման ժամկետների և Մեծ Բրիտանիայի թափոնների վիճակագրության վրա, 7 °C-ից 4 °C ջերմաստիճանի իջեցումը կարող է տարեկան խնայել 162,9 միլիոն ֆունտ ստեռլինգ, որը համապատասխանում է 270,000 տոննա CO2-ի արտանետումներին։ Հաշվի առնելով, որ որոշ ապրանքների սառնարանում պահելը նպատակահարմար չէ, դրանց փոխարեն սառնարանում այլ ապրանքներ պահելու արդյունքում սառնարանային տնտեսությունից, հաշվարկված խնայողություններն աճել են՝ կազմելով 283,8 մլն. ֆունտ ստեռլիգ, որը համապատասխանում է 578,383 տոննա CO2-ի արտանետումներին[4]։
Սակայն, շատ սառնարաններում ջերմաստիճանի կարգավորիչները ցույց չեն տալիս ստույգ ջերմաստիճանը, այլ ցույց են տալիս ասենք, 1-ից 5-ը, որտեղ 1-ը ամենացածր ջերմաստիճանն է, իսկ 5-ը` ամենաբարձրը։ Նույնիսկ այն դեպքում, երբ սառնարաններն ունեն ջերմաստիճանային կարգավորման այնպիսի միջոցներ, որոնք թույլ են տալիս սահմանել սառնարանային որոշակի ջերմաստիճան, փորձերը ցույց են տվել, որ պարամետրերը միշտ չէ, որ ճշգրիտ են[5]։
Չորացումը հաճախ կարող է զգալիորեն նվազեցնել կենսաքայքայման արագացությունը, քանի որ օրգանիզմները կենսագործունեության համար ջրի կարիք ունեն։ Օրինակ՝ 5 °C ջերմաստիճանում սովորական միսը փչանում է մի քանի օր անց, մինչդեռ չորացրած միսը տարիներով պահվում է սենյակային ջերմաստիճանում (և ցածր խոնավության պայմաններում)։ Ջրի մեջ լուծված տրիպտոֆան ամինաթթուն կենսաքայքայվում է շաբաթների, ավելի հաճախ՝ օրերի ընթացքում, մինչդեռ չոր նյութը պահվում է ամիսներով՝ առանց էական փոփոխությունների։ Մառանում խոնավությունը կարող է բերել բորբոսման կամ նեխման և կարող է հանգեցնել բաց պահվող սննդի որոշ տեսակների, ինչպիսիք են հացահատիկային մշակաբույսերը, խոնավացման և փչացման։ Հետևաբար, պետք է լուրջ գործողություններ ձեռնարկվեն` խոնավությունը չեզոքացնելու և օդափոխությունը բարելավելու համար։ Որպես առաջին քայլ մառանի դուռը կամ պատուհանը (եթե առկա է) պետք է բաց պահել։ Հնարավոր է օգտագործել օդափոխիչ, որը խոնավ օդը ուղղում է դեպի մառանի մնացած մասը, որտեղ այն ավելի հեշտությամբ ցրվում է։ Այնուամենայնիվ, եթե պարզապես մառանն օդափոխելը չի գործում, ապա պետք է տեղադրվի օդը չորացնող սարք։ Սովորաբար չորացնող սարքերը կարգավորվում են այնպես, որ թույլ տան հեռացնել որոշ կամ ամբողջ խոնավությունը, որն էլ մառանի օդի որակի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ամենահուսալի միջոցն է[6]։
Ջերմային մշակումը հիմնականում կիրառվում է սննդի համար։ Ջերմային մշակումը թույլ է տալիս ոչնչացնել բակտերիաները և հաճախ դրանց սպորները՝ դրանով հետաձգելով կենսաքայքայման գործընթացները։ Գոյություն ունեն ջերմային մշակման տարբեր աստիճաններ և դրա իրականացման տարբեր եղանակներ, օրինակ ՝ պաստերիզացումը և եռացումը։
Պիտանելիության ժամկետի դրոշմավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիտակը ցույց է տալիս, թե մինչև որ ժամկետը կարելի է օգտագործել տվյալ ապրանքը։ Բնական ռեսուրսների պաշտպանության խորհրդի (Natural Resources Defense Council (NRDC)) և Հարվարդի իրավաբանական դպրոցի Իրավական և քաղաքական կլինիկայի զեկույցում ասվում է, որ ամերիկացիները ժամկետից շուտ դեն են նետում սնունդը, հիմնականում պիտանելիության ժամկետը շփոթելու պատճառով։
ԱՄՆ-ում սպառողների մեծ մասը սխալմամբ կարծում է, որ սննդամթերքի պահպանման ժամկետները ցույց են տալիս, թե մինչև որ ժամկետն է անվտանգ սննդամթերքը սպառման համար, այդ ամսաթվերը իրականում կապված չեն սննդային թունավորման կամ սննդային հիվանդության ռիսկի հետ։ Ժամկետները ցույց են տալիս միայն սննդամթերքի թարմությունը և արտադրողներն օգտագործում են արտադրանքի օգտագործման վերջնաժամկետը նշելու համար։ Սա նշանակում է, որ սնունդը չի կորցնում իր պիտանելիությունը` ուտելու համար ոչ պիտանի դառնալու իմաստով։ Չսառեցվող սննդի համի և որակի որևէ տարբերություն չի կարող լինել, իսկ ժամկետանց սնունդն անպայման վնասակար չէ առողջության համար։
Բայց, ըստ նոր վերլուծության, «օգտագործել մինչև» և «վաճառել մինչև» բառերն օգտագործվում են անտրամաբանական, նպաստում են տարածված սխալ մեկնաբանությանը և սպառողների միջոցների կորստին։ Ամերիկացիների ավելի քան 90%-ը ժամանակից շուտ է դեն նետում սնունդը, իսկ սննդի մոտ 40%–ը դեն է նետվում առանց ամեն տարի օգտագործման։
«Ժամկետի որակի կամ թարմության առումով ամեն ինչ կարգին է, եթե դրանց իմաստը հստակորեն հաղորդվում է սպառողներին և նրանք տեղյակ են, թե ինչ է դա նշանակում», - ասում է հետազոտության համահեղինակ, Հարվարդի պարենային իրավաբանական և քաղաքական կլինիկայի տնօրեն Էմիլի Բրոդ Լեյբը։ «Պետք է լինի ստանդարտ ամսաթիվ և ձևակերպում, որը վաճառողներն օգտագործում են բացատրելու համար, որ դա վերաբերում է սննդի որակին և ոչ թե դրանց օգտագործման անվտանգությանը։ Դուք կարող եք ինքներդ որոշում կայացնել այն մասին, թե սնունդը ձեր համար ընդունելի՞ է որակական առումով»[7]։
Ապրանքի արտադրության տեղայնացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թափոնների քանակի նվազեցման ուղիներից մեկը կարող է լինել բնակչության սննդով մատակարարման համար լոգիստիկ շղթայի երկարության կրճատումը։ Մինչև վերջերս տնամերձ այգիներում սնունդ աճեցնելը տարածված էր շատ զարգացած երկրներում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ԱՄՆ կառավարությունը խրախուսեց և մասսայականացրեց պատերազմական ժամանակներում ծաղկաթմբերի փոխարեն այսպես կոչված «Հաղթանակի այգիներ»-ի («Victory gardens») հիմնումը։ Այս պրակտիկան, իհարկե, միշտ չէ, որ կիրառական է ժամանակակից քաղաքներում, վերջերս ժողովրդականություն է վայելում այսպես կոչված «հասարակական այգիների» հիմնումը, որտեղ ցանկացողները կարող են զբաղվել այգեգործությամբ։ Այգիները երբեմն հիմնվում էին զբոսայգիներում կամ չօգտագործվող հողերում (օրինակ՝ օտարման գոտիներում)։ Պետք է նշել նաև քաղաքների կանաչապատման նպատակով պտղատու ծառերի օգտագործման հնարավորությունը։ Սակայն, արդեն տնկված պտղատու ծառերը հաճախ չեն օգտագործվում, քանի որ բնակիչները կամ չգիտեն այդ ծառերի պտուղներն օգտագործելու հնարավորության մասին, կամ էլ վախենում են թունավորելուց։ Ապագայում հնարավոր են նաև բնակչության առևտրային գյուղատնտեսությունից կախվածությունը նվազեցնելու այլ տարբերակներ։ Անհրաժեշտ է նշել եռաչափ տպագրության տեխնոլոգիայի զարգացումը, հավելանյութերի միջոցով սննդամթերքի արտադրությունը, որը աստիճանաբար արտածվում է եռաչափ օբյեկտներում։ Դրանց շարքին են դասվում այնպիսի սննդատեսակներ, ինչպիսիք են շոկոլադը և կոնֆետը, կրեկերները, մակարոնեղենը[8] և պիցցան։
NASA-ն հաշվի առնելով հայեցակարգի բազմակողմանիությունը` պայմանագիր կնքեց համակարգերի և նյութերի խորհրդատվական կենտրոնի հետ` ուսումնասիրելու տիեզերքում սննդամթերքի արտադրման հնարավորությունը[9]։ NASA-ն ուսումնասիրում է նաև սննդամթերքի ստեղծման եռաչափ տեխնոլոգիան` թափոնները սահմանափակելու, տիեզերագնացների սննդակարգը մշակելու և նրանց համար կերակուր արտադրելու համար[10]։ Սակայն ներկայումս այդ տեխնոլոգիան դեռևս կատարյալ չէ։ Սննդամթերքի արտադրության խնդիրներից մեկը դրա նյութակազմվածքի բնույթն է։ Օրինակ, այն ապրանքները, որոնք այնքան էլ հարմար չեն մատուցման համար, նպատակահարմար չէ դրանց եռաչափ տպագրությունը։
Թափոնների հավաքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն տարածքներում, որտեղ թափոնների հավաքումը հանրային գործառույթ է, սննդի թափոնները սովորաբար կառավարվում են նույն կազմակերպության կողմից, ինչ մյուս թափոնները։ Սննդամթերքի թափոնների մեծ մասը հանձնողների կողմից խառնվում է ընդհանուր թափոնների հետ։ Օրգանական թափոնների հավաքման առանձին գործողությունները, որոնք հայտնի են նաև որպես «ըստ գոյացման աղբյուրի բաշխվող օրգանական նյութեր» հավաքում, ունեն առավելություն, որ սննդամթերքի թափոնները կարելի է վերամշակման ենթարկել առանձին, որը կիրառելի չէ մյուս թափոնների համար։
Միացյալ Նահանգներում թափոններ վերամշակող ընկերությունները լայն տարածում են գտել և համարվում է համեմատաբար շահավետ գործունեություն սննդի և ըմպելիքների խոշոր արտադրողների թափոնների վերամշակման բնագավառում։
19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսերը շատ քաղաքապետարաններ սննդի թափոնները հավաքում էին առանձին։ Սովորաբար դրանք գոլորշու միջոցով ախտահանում և կերակրում էին խոզերին մասնավոր ֆերմերային տնտեսություններում, կամ քաղաքային խոզաբուծական տնտեսություններում։
Որոշ շրջաններում վերականգնվեց սննդի թափոնների առանձին հավաքման պրակտիկան։ Հավաքման ծախսերը նվազեցնելու և սննդամթերքի թափոնների տարանջատումը մեծացնելու համար, հատկապես Եվրոպայում, որոշ տեղական ինքնակառավարման մարմիններ ներդրեցին կենսաքայքայվող թափոնների «շաբաթական այլընտրանքային հավաքման» պրակտիկան (ներառյալ այգիների թափոնները), ինչը թույլ տվեց ողջամիտ գնով հավաքել վերամշակվող թափոնների ավելի լայն տեսականի և բարելավել հավաքագրման ցուցանիշները։ Սակայն, փոփոխությունների արդյունքում թափոնների հավաքումը տևում էր երկու շաբաթ։ Քննադատության առարկա դարձավ այն հանգամանքը, որ հատկապես շոգ եղանակին սննդամթերքի թափոնները կարող էին փչանալ, հոտել և մակաբույծներ առաջանալ։ Հետևաբար, թափոնների բեռնարկղի ձևավորումը կարևոր նշանակություն ունի այդպիսի գործողությունները իրագործելի դարձնելու համար։ ԱՄՆ-ում ճամփեզրի սննդի թափոնների հավաքումը որոշ դեպքերում կատարվում է այգու թափոնների հետ համատեղ։ ԱՄՆ-ի մի քանի նահանգներ արգելել են աղբահանության ընթացքում տերևների, տաշեղների, կտորտանքների և այլ թափոնների միասին աղբավայր տեղափոխումը։ Միասին հավաքված սննդամթերքի և այգիների թափոնները վերամշակվում և օգտագործվում են որպես պարարտանյութ։ Բրազիլիայի Կուրիտիբա քաղաքում ձևավորված Cambio Verde կոչվող նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ֆերմերներին մատակարարել ապրանքների ավելցուկը (ինչը նրանք ստիպված էին թափել շատ ցածր գների պատճառով) այն մարդկանց, ովքեր ապակի և մետաղ են հանձնում վերամշակման կայաններ (թափոնների հետագա կրճատմանը նպաստելու համար)։ Եվրոպայում Սննդամթերքի ավելցուկների ձեռնարկատերի ցանցը (FSE Network) համակարգում է սոցիալական և ոչ առևտրային ձեռնարկությունների նախաձեռնությունների ցանցը` ավելցուկային սննդամթերքի օգտագործումը մեծացնելու, սննդամթերքի թափոնները նվազեցնելու և լավագույն փորձը տարածելու նպատակով։ Ինդոնեզիայում սկիզբ առած այսպես կոչված աղբի բանկերը իրենցից ներկայացնում են աղբի հավաքման և տեսակավորման բիզնեսի մոդել, որոնք իրականացնում են օրգանական թափոնների ընդունում, դրանց վերամշակում և որպես պարարտանյութ վաճառում գյուղացիական տնտեսություններին։
Թափոնների օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաղապար:Տե՛ս նաև Որպես աղբավայրում թափոնների թաղման այլընտրանք, սննդամթերքի թափոնները կարող են վերամշակվել և օգտագործվել պարարտանյութեր արտադրելու, կենդանիների կերակրման, էներգիա կամ վառելիք արտադրելու համար։
Կեր կենդանիների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ քանակությամբ ձուկ, միս, կաթնամթերք և հացահատիկային արտադրանքներ ամեն տարի ամբողջ աշխարհում թափվում են, երբ դրանք կարող են օգտագործվել այլ նպատակներով, բացի մարդու կողմից սպառումը։ Պատմականորեն ձևավորվել է այնպես, որ ընտանի կենդանիներին կերակրել են սննդի թափոններով, որը եղել է կենցաղային սննդի թափոնները վերամշակելու ամենատարածված ձևը։ Կենդանիները իրենց սննդի շուրջ երկու երրորդը վերածում են թափոնների, իսկ վերջին երրորդը մարսվում է դառնալով միս կամ կաթնամթերք։ Գոյություն ունեն նաև անասուններ կերակրելու տարբեր եղանակներ, որոնք ի վերջո կարող են նվազեցնել թափոնները։
Գյուղատնտեսության և անասնապահության մեջ տարեկան արտադրվում են միլիոնավոր տոննա կենդանական ենթամթերքներ։ Եթե այդ թափոնները չվերամշակվեն կամ վերաօգտագործվեն, դրանք պետք է աղբավայրերում ուտիլիզացվեն, ինչը կհանգեցնի անասնապահության արտադրության համար հսկայական տնտեսական վնասների, ինչպես նաև բնապահպանական խնդիրների։ Մսի, ոսկորի և արյան ալյուրը արժեքավոր ապրանքներ են, որոնք կարող են վաճառվել որպես ընտանի կենդանիների սնունդ և օգտագործվել կերերի և այլ արտադրություններում։ Վերամշակման գործընթացում ստացված ճարպերը կարող են օգտագործվել նաև դեղագործական, քիմիական և նավթային արդյունաբերություններում, ինչպես նաև շատ այլ արտադրություններում։ Վերամշակման գործընթացը հնարավորություն է տալիս վերամշակել կենդանիների սպանդի թափոնները, որոնք հաճախ թաղվում էին աղբանոցներում։ Այդ վերամշակված մթերքները այնուհետև կարող են օգտագործվել որպես կենդանիների կեր կամ օրգանական պարարտանյութ։ Այդ թափոնների վերամշակումը ոչ միայն օգտակար է շրջակա միջավայրի համար, այն նաև կանխում է անասնաբուծությամբ զբաղվողների համար միջոցների զգալի կորուստը։ Թափոններից ալյուր պատրաստելը տնտեսապես շահավետ գործընթաց է, որի ընթացքում արտադրում են արժեքավոր ապրանքներ գյուղատնտեսական արդյունաբերության համար[11]։
Հացը և այլ հացահատիկային մթերքները, որոնք թափվում են մարդու սննդային շղթայի ընթացքում, կարող են օգտագործվել հավերին կերակրելու համար։ Ճտերը ավանդաբար կերակրվում են թռչունների կերով՝ հացահատիկի թափոնների և աղացած ենթամթերքների խառնուրդով։ Որոճող կենդանիներն ու խոզերը նույնպես երկար ժամանակ սնվում էին հացաբուլկեղենի թափոններով։
Սննդային որոշ թափոններ (օրինակ՝ միսը) կարող են նաև օգտագործվել որպես կերեր թրթուրներ աճեցնելիս։ Այնուհետև թրթուրներով կարելի է կերակրել մյուս կենդանիներին։ Էկոնոմ կարգի շների սնունդը պատրաստվում է ամենաէժան բաղադրիչներից, ուստի այն ամենաէժանն է։ Դրանց մեջ հիմնականում պարունակում են ենթամթերքներ (ցածրորակ հացահատիկային և սոյայի հավելումով)։ Հաճախ դրանց բաղադրության մեջ ընդգրկված են սննդային թափոններ` 4D կարգի մսամթերք (սպանդանոց ընդունված սատկած, հիվանդ կամ ծեր կենդանիներ)։ Ճարպային հավելումները մասամբ պատրաստվում են նաև ռեստորանային թափոններից, որոնց առևտրային անվանումը ԱՄՆ-ում «դեղին յուղ» է (yellow grease), այսինքն՝ թափոններից բուսական յուղ (WVO)[12], որը ստացվում է ռեստորաններից, որոնք յուղը օգտագործում են սնունդ պատրաստելու համար։
Կենցաղային և ռեստորանային սննդի թափոնների օգտագործումը որպես երկրորդական հումք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես պլաստմասսայի և թափոնների վերամշակման դեպքում, սննդամթերքի թափոնների վերամշակումը կարող է ունենալ շրջակա միջավայրը մաքուր պահելու հիմնավորում` շրջակա միջավայրի ճգնաժամային իրավիճակի, անտառահատումների, գլոբալ տաքացման և այլնի վերաբերյալ բնակչության պատասխանատվության գիտակցում և տեղեկացվածության աճ։ Մասնավորապես, քաղաքները կարող են խնդիրներ ունենալ կոշտ թափոնների թաղման նոր աղբավայրերի համար անհրաժեշտ հողեր հատկացնելու հարցում, ինչը հաճախ ունի նաև քաղաքական պատճառներ, այսինքն՝ աղբավայրի մոտակայքում բնակիչների ապրել չցանկանալը և «կանաչների» բողոքները, ովքեր կարծում են, որ նման ձեռնարկությունները վնասակար են շրջակա միջավայրին։ Այդ պատճառով էլ շատ քաղաքներում կազմակերպում են կենսաքայքայվող թափոնների հավաքում և վերամշակում` հետագայում պարարտանյութերի ստացման համար։ Կիրառվում են նաև թափոնների վերամշակման այլ տարբերակներ, դրանք հատուկ գործարաններում օգտագործելով մեթան ստանալու համար, որտեղ թափոններն ավելի արագ են վերամշակվում կենսագազի, քան աղբանոցներում, որտեղ գործընթացը կարող է տևել տարիներ։ Կիրառվում է նաև Ֆիշեր-Տրոպշի տեխնոլոգիայով թափոնները սինթետիկ վառելիքի արտադրության համար որպես հումք օգտագործելու տարբերակը։ Արևմտյան երկրներում կենցաղային և ռեստորանային թափոնների վերամշակումը որպես կենդանիների կեր կարող է սահմանափակվել խորը տապակների թափոնների (յուղ) հավաքմամբ, որոնք ապօրինի կերպով թափվում են կոյուղի։ Ավելի աղքատ երկրներում, ինչպիսիք են Եգիպտոսը, վերամշակողները օգտագործում են սննդի թափոններ իրենց կենդանիներին կերակրելու համար։
ԲԵՀԲ-ն նկարագրում է սննդի թափոնների վերամշակման մեկ այլ տարբերակ[13]։
Ամերիկացի Առնոլդը առաջարկում է աղբը գոլորշով մաքրելու եղանակ, որը գործնական կիրառություն է գտել Ֆիլադելֆիայում։ Սակայն, այստեղ վերամշակման ենթակա են միայն խոհանոցային թափոնները, մինչդեռ վառարանի մոխիրը և փողոցային աղբը խստորեն բացառվում են։ Թափոններով աղտոտվում և վարակվում են Պապինի մեծ կաթսաները, որոնք պողպատե պատերով են և կոնաձև հատակով, յուրաքանչյուրը 7,5 տոննա տարողությամբ։ Այդ կաթսաներում թափոնները եռում են գոլորշու հետ 60-80 ֆունտ ճնշման տակ 6-7 ժամ տևողությամբ։ Եփած զանգվածը հատուկ փականների միջոցով կաթսաներից իջնում է նրանց տակ գտնվող մեծ ընդունիչ, որի մեջ հալված ճարպը և մնացած հեղուկը առանձնանում են խիտ զանգվածից և խողովակների միջոցով լցվում է այլ տարողությունների մեջ, որտեղ էլ ճարպը բաժանվում է մնացած հեղուկից։ Խիտ մնացուկները հեռացվում են ընդունիչից, փաթեթավորվում կոկոսի տոպրակների մեջ և սեղմվում, իսկ դրանից քամված հեղուկը հոսում է տարողությունների մեջ, որոնք օգտագործվում են ճարպն առանձնացնելու համար։ Այստեղ մակերեսին հավաքված ճարպը դուրս է հանվում և պոմպերի օգնությամբ լցվում է հատուկ տարողության մեջ, որտեղից մնացած ջուրը թափվում է և ստացվում է միայն ճարպ, որը վաճառքի է հանվում և ծառայում է քսայուղերի, շրթներկերի, օճառների և այլ նյութերի պատրաստման համար։ Խիտ մնացորդը չորացնում են գոլորշու միջոցով, աղում են և օգտագործում որպես պարարտանյութ։ Կեղտաջրերը, առանց հետագա մաքրման, թափվում են գետը։ Ֆիլադելֆիայի վարչակազմի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ այդ գործընթացը բնակչության կողմից էական բողոքների առիթ չի տալիս։ Բայց նրանից եկող գարշահոտության վերաբերյալ բողոքներ, այնուամենայնիվ, կան, և դրանց արժանահավատությունը հաստատում է Քաղաքային սանիտարական հանձնաժողովը, որը եկել է այն եզրահանգման, որ Նյու Յորքի քաղաքապետարանի կողմից այս համակարգի ընդունումը աններելի սխալ է ինչպես սանիտարական, այնպես էլ տեխնիկական տեսանկյունից։ Ինչ վերաբերում է Առնոլդ համակարգի բարեփոխումներին, որոնք վերջին շրջանում Փարիզում առաջարկել է ինժեներ Դեբրոշը, դրանց արժանիքները գործնականում բավարար չափով չեն պարզաբանվել։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Terms of Environment: Glossary, Abbreviations and Acronyms (Glossary F)» (անգլերեն). United States Environmental Protection Agency. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «18 Millionen Tonnen für die Tonne» (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Manning-Schaffel, Vivian. «Eat It or Toss It: A Guide to Leftovers.» NBCNews.com, NBCUniversal News Group, www.nbcnews.com/better/pop-culture/guide-leftovers-how-store-them-safely-when-toss-them-ncna868316,
- ↑ https://www.sciencedirect.com/science/article/pii/S0140700713003629
- ↑ Best Refrigerator Temperature to Keep Food Fresh
- ↑ How to Neutralize Humidity in the Pantry
- ↑ Is Your Food Expired? Don’t Be So Quick to Toss It
- ↑ A Guide to All the Food That’s Fit to 3D Print (So Far)
- ↑ «3D Printing: Food in Space». NASA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «3D Printed Food System for Long Duration Space Missions». sbir.gsfc.nasa.gov. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ https://wasteadvantagemag.com/processing-meat-bone-meal-feed/
- ↑ «High-energy Animal Fats and Oils for Rapid Conversion». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Эрисман Ф. Ф.]] (1890–1907). «Сожигание мусора». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Porpino, Gustavo (2016). «Household Food Waste Behavior: Avenues for Future Research». Journal of the Association for Consumer Research. 1 (1): 41–51. doi:10.1086/684528.
- Baylen J. Linnekin (2016). Biting the Hands that Feed Us: How Fewer, Smarter Laws Would Make Our Food System More Sustainable. Island Press. ISBN 978-1610916752.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- NRDC page on food waste (advocacy site with suggestions)
- Reduced Food Waste - Solution Summary Project Drawdown, 2020.
- Food Waste and Rescue Report in Israel
- low down food waste Արխիվացված 2023-03-30 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սննդային թափոններ» հոդվածին։ |
|