Jump to content

Սղոց 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սղոց 3
անգլ.՝ Saw III
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3][…] և քրեական ֆիլմ
Թվական2006, հոկտեմբերի 27, 2006[2][4], փետրվարի 1, 2007[5] և հունվարի 12, 2007
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴարեն Լինն Բոուսման[2][3][6][…]
ՊրոդյուսերՋեյմս Վան, Լի Ուոննել, Մարկ Բուրգ, Գրեգ Հոֆման և Օրեն Կաուլզ
Սցենարի հեղինակՋեյմս Վան և Լի Ուոննել
ԴերակատարներՏոբին Բել[3][6][7][…], Շոունի Սմիթ[7][8][4], Անգուս Մակֆադյեն[3][7][8][…], Բահար Սումեխ[7][8], Դինա Մեյեր[3][7], Դոննի Ուոլբերգ[7], Լի Ուոննել[7], Կոստաս Մենդիլոր[7], Betsy Russell?[7], Kelly Jones?[7], Քերի Էլվես, Մայքլ Էմերսոն, Դենի Գլովեր, Քեն Լյուն, Էմանուել Վոժիե, Բևերլի Միտչել, Noam Jenkins?, Գլեն Պլամմեր, Էրիկ Կնուդսեն, Ալան վան Սփրենգ[7], Debra Lynne McCabe?, Ջեյ Լարոուզ[7], Քիմ Ռոբերթս[7], Լայրիք Բենտ[7], Նիամ Ուիլսոն[7], Timothy Burd?[9] և Mpho Koaho?[9]
ՕպերատորDavid A. Armstrong?
ԵրաժշտությունՉարլի Կլոուզեր
ՄոնտաժՔևին Գրոտերգ
Նկարահանման վայրՏորոնտո
ԿինոընկերությունTwisted Pictures
Տևողություն107 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Սղոց 3» (անգլ.՝ Saw III), ռեժիսոր Դարեն Բոուսմանի ամերիկյան սարսափ ֆիլմը։ Նկարահանվել է 2006 թվականին, «Սղոց» ֆիլմաշարի երրորդ մասն է։ ԱՄՆ-ում հավաքել է $ 80 238 724, իսկ ամբողջ աշխարհում՝ $ 84 635 551, ընդհանուր առմամբ՝ $ 164 874 275: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2006 թվականի հոկտեմբերի 26-ին[10][11]։ Ֆիլմը նվիրված է Գրեգ Հոֆմանի հիշատակին, որը մահացել է 2005 թվականին և ֆիլմի առաջին երկու մասի պրոդյուսերն էր։

Ֆիլմը սկսվում է այն տեսարանով, որով ավարտվել էր «Սղոց 2»-ը։ Խուզարկու Էրիկ Մեթյուզը փորձում է ազատվել ոտքին կապված շղթայից։ Նա գտնում է իր լապտերը և տեսնում բժիշկ Գորդոնի կտրված ոտքը։ Հասկանալով, որ դա միակ ելքն է, նա նորից չի կարողանում անել դա։ Հետո զուգարանակոնքի բաքի օգնությամբ կոտրում է իր ոտքը և ազատվում շղթայից։

Սպա Ռիգը կանչում է Քերիին հերթական հանցագործության վայրը, որտեղ առաջին անգամ հանդիպում են Մարկ Հոֆմանին։ Քերին կարծում է, որ մահացած կտեսնի Էրիկին, բայց նրա փոխարեն տեսնում է Տրոյին, որը, ինչպես ասում էր Կոնստուկտորը, չի գնահատել ծննդյան ժամանակ իրեն տրված արտոնությունները և կրկին հայտնվել է անազատության մեջ։ Կոնստրուկտորը կարծում է, որ Տրոյի համար անազատությունը թանկ է ազատությունից և նրան շանս է տալիս վերջնականապես ազատվել շղթաներից։ Տրոյը կապված է բազմաթիվ շղթաներով (ձեռքերիн, ոտքերիн, շրթունքին և այլն)։ Նա պետք է ազատվի այդ շղթաներից մինչև ռումբի ժամանակաչափի ավարտը, սակայն չի հասցնում։

Քերին Ռիգին ասում է, որ Մեթյուզը մինչև հիմա հայտնվում է իր մղձավանջներում։ Քերին իրեն մեղադրում է նրա մահվան մեջ, բայց Ռիգը փորձում է նրան հավատացնել, որ նա մեղավոր չէ։

Քերին նկատում է մարդասպանի ձեռագրի անհամապատասխանությունը Սղոցի ձեռագրին․ նա միշտ իր զոհերին ապրելու հնարավորություն է տվել, բայց Տրոյը փրկվելու հնարավորություն չուներ․ դուռը փակ էր, և եթե անգամ նա հաղթահարեր փորձությունը, չէր կարող դուրս գալ։

Քերին իր տանը հայելու մեջ նայելիս հանկարծ հետևում նկատում է Էրիկ Մեթյուզին, սակայն արագ հասկանում է, որ դա տեսիլք է։ Նա կրկին ու կրկին նայում է Տրոյի մասին կինոժապավենը, երբ հեռուստացույցի էկրանը խափանվում է, և հայտնվում է պահարանում գտնվող տեսախցիկից հեռարձակվող իր պատկերը։ Կայծակնային արագությամբ վերցնում է հրացանը և կրակում դռան վրա, հետո փորձում է վերցնել տեսախցիկը, սակայն ինչ-որ մեկը խոզի դիմակով հարձակվում ու քնաբեր է ներարկում։

Արթնանալով՝ նա հասկանում է, որ շղթայակապ է, իսկ կողերին կցված է ինչ-որ սարք («Հրեշտակ» թակարդ)։ Սենյակում դրված հեռուստացույցը միանում է, և Սղոցը նրան ասում է, որ գոյատևելու համար նա պետք է ձեռքը իջեցնի թթվով անոթի մեջ և հանի սարքի բանալին։ Երկրորդ փորձից նա հանում է այն, բայց սարքը չի բացվում։ Մի քանի վայրկյան անց Քերին մահանում է։

Հետո հայտնվում է վիրաբույժ Լին Դենլոնի կերպարը։ Նա շատ բարդ վիճակում է․ ամուսնությունը փլուզման եզրին է, ինչն ազդում է նրա աշխատանքի վրա։ Ջեֆնը նույնպես կյանքի բարդ շրջանում էր. նա ապրում էր հանուն վրեժի. նրա մանկահասակ որդուն վրաերթի են ենթարկել, իսկ վարորդին ընդամենը կես տարով են ազատազրկել։ Տարիներ շարունակ Ջեֆը պատկերացնում է, թե ինչպես է հանդիպելու իր որդուն սպանողին, և նրան այլևս ոչինչ չի հետաքրքրում։ Սղոցի նպատակն է Ջեֆին հասկացնել, որ վրեժի համար ապրելը ինքնակործանում է, և նա պետք է իր խաղի մեջ մտնի՝ խոստանալով, որ վերջում կհանդիպի իր որդուն սպանողին։ Նրան տարբեր փորձություններ են առաջարկվում։

Լինն ամեն ինչ անում է, որպեսզի Ջոնը չմահանա։ Նա ուղեղի վիրահատություն է կատարում, և Ջոնն արագ ապաքինվում է։ Զառանցելիս նա կնոջ մասին տեսիլքներ է տեսնում։ Կարծելով, թե խոսում է իր կնոջ հետ, բռնում է Լինի ձեռքը և ասում, որ սիրում է նրան։ Սա Ամանդային ստիպում է խանդել Ջոնին և Լինի դեմ տրամադրվել։ Նա արկղից հանում է ինքնավնասման գործիքներ և վնասում իրեն։

Ջեֆի հաջորդ խաղը իր որդու մահվան մեջ մեղավոր վարորդ Տիմատիի հետ հանդիպումն էր։ Նա կապված էր մի սարքի, և եթե Ջեֆը չհասցնի վերցնել թափանցիկ արկղի մեջ գտնվող բանալին, որը կախված է որսորդական հրացանի ձգանից, սարքը կսկսի պտտել Տիմատիի ձեռքերը, ոտքերը և գլուխը։ Սակայն Ջեֆը չի հասցնում փրկել Տիմատիին, և նա մահանում է։

Ջեֆն անցնում է բոլոր փորձությունները, և Ջոնը ասում է Ամանդային, որպեսզի նա Լինի պարանոցից հանի սարքը։ Ամանդան հրաժարվում է։ Ջոնը ասում է, որ նրանք անդունդի եզրին են և, քանի դեռ ուշ չէ, ավելի լավ է Լինին բաց թողնեն։ Ջոնը հիշեցնում է նրան, որ նրա խաղերն անարդար են, որ զոհերը փրկվելու շանս չունեն։ Ի պատասխան՝ Ամանդան Ջոնին պատմում է, որ ինքն է խեղդամահ արել Ադամին, իսկ Էրիկ Մեթյուզին նա ստիպված է եղել ծեծել ու թողնել որ մահանա։

Ջոնը նորից խնդրում է Ամանդային, որպեսզի բաց թողնի Լինին, սակայն նա հրաժարվում է։ Այդ ժամանակ Ջեֆը կանչում է Լինին, Լինը հարձակվում է նրա վրա, ու հենց այդ պահին Ամանդան կրակում է Լինի վրա։ Ջեֆը բռնում է Լինի ձեռքը և կրակում Ամանդայի վրա։

Ջոնը վերջապես պատմում է Ամանդային խաղի նպատակը․ խաղը ոչ միայն Ջեֆի և Լինի համար էր, այլ նաև նրա։ Ջոնն ասում է, որ նա ոչինչ չի սովորել ու դեռ տարված է վրեժով։ Նա զգուշացնում է, որ իր կինը շուտով կմահանա, բայց Ջոնը կարող է զանգահարել շտապ օգնություն, եթե Ջեֆը հրաժարվի վրեժի մտքից։ Ջոնն ասում է, որ Ջեֆը չի սպանի իրեն, և առաջարկում է վերջին փորձությունը․ նա կարող էր պատժել Ջոնին բոլոր չարությունների համար կամ կարող է ներել։ Ջեֆը ներում է նրան, բայց անմիջապես կտրում է նրա կոկորդը, և Ջոնը ընկնում է։ Վերջին ուժերով նա միացնում է ձայնագրիչը, և Ջեֆը ահով հասկանում է, թե ինչ է արել։ Պարզվում է, որ միայն Ջոնը գիտեր, թե որտեղ էր գտնվում Ջեֆի աղջիկը։

Ֆիլմն ավարտվում է Ջեֆի հուսահատության մարող ճիչերով։

Ֆիլմի հիմքում ընկած է Ջեյմս Վանի սյուժեն, որը ֆիլմի առաջին մասի սցենարիստներից էր։ Իսկ սցենարը գրվել է մեկ շաբաթում Լի Ուոնելի կողմից։

Ֆիլմում ներկայացվում է յոթ ծուղակ․

  • Լոգասենյակ
  • Պայթուցիկով խցիկ
  • Հրեշտակ
  • Փամփուշտներով վզկապ
  • Սառնարան
  • Խոզի փոս
  • Հրացան
Դերասան Դեր
Թոբին Բելլ Ջոն Կրամեր Ջոն Կրամեր
Կոստաս Մենդիլոր Մարկ Հոֆման խուզարկու Մարկ Հոֆման
Շոունի Սմիթ Ամանդա Յանգ Ամանդա Յանգ
Բահար Սումեհ Լին Դենլոն բժիշկ Լին Դենլոն
Անգուս Մակֆադեն Ջեֆ Դենլոն Ջեֆ Դենլոն
Բեթի Ռասել Ջիլ Տակ Ջիլ Տակ
Դոնի Ուոլբերգ Էրիկ Մեթյուզ խուզարկու Էրիկ Մեթյուզ
Լի Ուոննել Ադամ Ստենհայդ Ադամ Ստենհայդ
Դինա Մեյեր Էլիսոն Քերի խուզարկու Էլիսոն Քերի
Նիվ Վիլսոն Կորբետ Դենլոն Կորբետ Դենլոն
Ջեյ Լարոուզ Տրոյ Լամսկա Տրոյ Լամսկա

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները տևել են 2006 թվականի մայիսի 8-ից մինչև հունիսի 19-ը։

  • 2006 թվականին պետռեգիստրի հանձնաժողովի թիվ 331 եզրակացությամբ ֆիլմը ներառվել Է Բելառուսի Հանրապետությունում տարածման համար արգելվածների ցուցակում[12]։

Ռեժիսորական տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի ֆիլմի ռեժիսորական երկու տարբերակ՝ «Saw III Unrated Edition» և «Saw III Director’s Cut»։

Saw III Unrated Edition

[խմբագրել | խմբագրել կոդը]

Saw III Unrated Edition սովորական տարբերակից երկար է 5 րոպեով։ Տարբերությունները․

  • Տեսարանը, որտեղ Էրիկը կոտրում է ոտքը, ցուցադրվում է մոտիկից։
  • Էրիկի վերաբերյալ Քերիի և Ռիգայի երկխոսությանը մի քանի նախադասություն է ավելացվել (Քերրին ասում է, որ չի կարողանում նորմալ քնել նրա անհետացման պատճառով)։
  • Երբ ակտիվանում է Քերրիի ծուղակը, տեսարանը ցուցադրվում է առջևից (երևում են նրա ներքին օրգանները)։
  • Սառնարանում ավելացվել են տեսարաններ, որոնցում Ջեֆը թակում է դուռը՝ փորձելով դուրս գալ։
  • Երբ «Հրացանը» ակտիվանում է, Տիմոտիի ոտքերն ու ձեռքերն ավելի շատ ժամանակ են ցույց տալիս։ Նաև այս տեսարանի ժամանակ հնչում է երաժշտություն, որը բացակայում էր ֆիլմի սովորական տարբերակում։
  • Մի փոքր փոխվել է Էրիկի և Ամանդայի կռվի տեսարանը (օրինակ ՝ ցույց է տրված, որ Ամանդան լսել է, թե ինչպես է Էրիկը կանչում Դենիելին, ինչը նրան զայրացնում է)։
  • Ֆիլմի վերջում ցուցադրվում է Լինի այլանդակված գլուխը, որից հետո ֆիլմն ավարտվում է։

Saw III Director’s Cut

[խմբագրել | խմբագրել կոդը]

Saw III Director’s Cut սովորական տարբերակից երկար է 13 րոպեով։ Տարբերությունները․

  • Ավելացված են Լինի և Ամանդայի կռվի տեսարաններ։
  • Ավելացվել է մի տեսարան, որում բացահայտվում է, որ Ամանդան տեսել է մղձավանջներ Ադամի մասին։ Դրանից հետո նա որոշում է սպանել նրան, որպեսզի ազատվի տանջալից մահից։ Նաև այս տեսարանից պարզ է դառնում, որ Սղոցը շատ լավ գիտեր, որ Ամանդան արել էր դա։
  • Երբ Կորբեթին ցույց են տալիս փականածակի միջով, նրա դիրքը փոխվում է։
  • Վերջում Ջոնը չի հասցնում անջատել ձայնագրիչը։ Դրա փոխարեն Ջեֆը վերցնում է ձայնագրիչը, նստում Լինի դիակի կողքին և միացնում այն։ Հետո սկսում է գոռալ, և սկսվում են տիտրերը։
  • Վերջին մասը նման է նախորդ տարբերակներին։ Ի տարբերություն մնացածի՝ ավելացված է մի քանի նախադասություն, ինչպես նաև Ջոնի ձայնը ավելի հանգիստ և սպառնալի է։

Անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

MTV ալիքի՝ 2007 թվականի մրցանակ

  • Լավագույն չարագործ (Տոբին Բել)

MTV-Россия ալիքի՝ 2007թվականի մրցանակ

  • Ամենալավ օտարալեզու ֆիլմ

Տեխնիկական տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պատկերի ձևաչափը՝ 1.85 : 1
  • Տեսախցիկ՝ Panavision Cameras and Lenses
  • Պատճենի ձևաչափ՝ 35 մմ
  • Նկարահանումների ձևաչափ՝ 35 մմ (Fuji)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.ew.com/article/2006/11/01/saw-iii
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0489270/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://stopklatka.pl/film/pila-iii
  4. 4,0 4,1 http://www.metacritic.com/movie/saw-iii
  5. Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 http://www.the-numbers.com/movie/Saw-III
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 http://www.imdb.com/title/tt0489270/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=110818.html
  9. 9,0 9,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. «Saw III (2006)». The Numbers (website). Nash Information Services, LLC. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  11. «Saw III (2006) International Box Office Results». Box Office Mojo. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.
  12. Списки фильмов, запрещённых к распространению на территории Республики Беларусь(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]