Սկոլեցիֆոբիա
Սկոլեցիֆոբիա (հին հունարեն՝ σκώληξ ՝ «որդ» և φόβος՝ «վախ»), վերմիֆոբիա[1][2], ֆոբիայի տեսակի նևրոզիկ սպեկտրի հոգեկան խանգարում, որն արտահայտվում է որդերից և նրանց հարուցած հիվանդություններից վախով[3]։ Ավելի հազվադեպ սկոլեցիֆոբիան դիտարկվում է որպես տարբեր հիվանդությունների ախտանիշ։
Տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկոլիցեֆոբիայի հոմանիշներն են՝ վերմիֆոբիա (լատին․՝ vermis՝ «որդ») և հելմինտոֆոբիա (հին հունարեն՝ ἕλμινθος՝ «մակաբուծային որդ»)։ Վերջին հասկացությունը ավելի նեղ է, կապված է մասնավորապես հելմինտիասի վախի հետ[4]:
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՄԴ-10-ում սկոլեցիֆոբիան առանձնացված չէ, այնուամենայնիվ, կա վերնագիր «հատուկ ֆոբիաներ»։ Այն ներառում է կենդանիներից վախը, որին կարող է վերագրվել տվյալ ֆոբիան։
Համաձայն DSM-IV-TR–ի՝ սկոլեցիֆոբիան պետք է դասակարգվի որպես կենդանիների վախի տեսակի հատուկ ֆոբիա[5]։ Հատուկ ֆոբիաների այդ հատուկ ենթատեսակը սովորաբար սկսվում է մանկությունից և կարող է շարունակվել ավելի մեծ տարիքում[5][6][7]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեկան առողջության ազգային ինստիտուտի հետազոտության համաձայն՝ հատուկ ֆոբիաների դեպքերը կազմում են 5,1-12,5%[6]:
Կլինիկական պատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Որդի տեսքը կամ դրան նման մի բան կարող է ծանր անհանգստություն առաջացնել այցելուի մոտ։ Նրանք սովորաբար տեղյակ են, որ իրենց վախը չափազանցված և անհիմն է[5]։ Սակայն, չնայած դրան, վախը խաթարում է այցելուի ապրելակերպը և առաջացնում աստենիա[5]։ Ինչպես և այլ հատուկ ֆոբիաների դեպքում, անձը շատ ջանք է գործադրում, որպեսզի խուսափի վախ առաջացնող ազդակի, տվյալ դեպքում՝ որդերի հետ հնարավոր շփման հետ կապված գործողություններից[5]։ Վախի միջակայքը կարող է լինել մեղմ՝ իրական որդերի առկայությանն ի պատասխան, մինչև նրանց պատկերով հրահրվող խուճապային դրսևորումներ[5][7]։
Որպես ախտանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ախտանիշ՝ սկոլեցիֆոբիան և դրա տարբերակը՝ հելմինթոֆոբիան, կարող են առկա լինել այլ ռեգիստրի հիվանդություններում՝ հարբոցողություն, փսիխոզ (Մեծ դեպրեսիվ խանգարում և շիզոֆրենիա), նևրոտիկ սպեկտրի տարբեր հիվանդություններ (ներառյալ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը և հիպոքոնդրիալային խանգարումը) և որոշակի դեղամիջոցների ընդունման կողմնակի ազդեցություն (MAO-ի ինհիբիտորներ, մեթիլֆենիդատ)[8]։ Հելմինտոֆոբիան կարող է զարգանալ այն հիվանդների մոտ, ովքեր բուժվել են իսկական հելմինտիասից։ Որոշակի նախահակումի (կասկածելիություն, ենթադրելիություն) առկայության դեպքում հնարավոր է առաջացնել հելմինթոֆոբիա՝ համապատասխան գրականություն կարդալուց հետո (օրինակ՝ բժշկական), ուսումնասիրել լրատվամիջոցների աղբյուրներ (մակաբույծների անարդար գովազդ) կամ հիվանդ անձի համար հեղինակավոր անձի հետ շփվելուց հետո[8]։ Սինդրոմը կարող է ուղեկցվել ընկալման (պատրանքներ և հալյուցինացիաներ) և մտածողության խանգարումներով (մաշկային զառանցանք)[8]։ Սինդրոմը կանանց մոտ 2-2,5 անգամ ավելի հաճախ է հանդիպում[8]։ Համախտանիշի բուժումն իրականացվում է հիմնական հիվանդության հետ համատեղ[8]։
Ժառանգականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատուկ ֆոբիա ունեցող անձի ընտանիքի անդամների շրջանում, ամենայն հավանականությամբ, խանգարման զարգացման ռիսկը մեծ է[5]։ Մասնավորապես՝ առաջին կարգի հարազատները ավելի հաճախ են տառապում կենդանիների վախի տեսակի հատուկ ֆոբիայից, քան ընդհանուր բնակչությունը[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В.М. Блейхер, И.В. Крук. Вермифобия // Словарь психиатрических терминов. — 1995.
- ↑ Жмуров В.А. Вермифобия // Большая энциклопедия по психиатрии. — 2-е. — 2012.
- ↑ В. М. Блейхер, И. В. Крук. «Вермифобия». Толковый словарь психиатрических терминов (ռուսերեն). Национальная психологическая энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.В. М. Блейхер, И. В. Крук.&rft_id=http://vocabulary.ru/dictionary/28/word/vermifobija&rfr_id=info:sid/hy.wikipedia.org:Սկոլեցիֆոբիա" class="Z3988">
- ↑ Жмуров В. А. (2012). «Гельминтофобия». Большая энциклопедия по психиатрии, 2-е изд. (ռուսերեն). Национальная психологическая энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.Жмуров В. А.&rft_id=http://vocabulary.ru/dictionary/978/word/gelmintofobija&rfr_id=info:sid/hy.wikipedia.org:Սկոլեցիֆոբիա" class="Z3988">
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Руководство по диагностике и статистике психических расстройств = Diagnostic and statistical manual of mental disorders. — IV-TR. — Washington, D. C.: American Psychiatric Association, 2000.
- ↑ 6,0 6,1 Boyd, J. H., Rae, D. S. and Thompson, J. W. Phobia: prevalence and risk factors(անգլ.) // Social Psychiatry and Psychiatric Epidemiology. — 1990. — Т. 25. — № 6. — С. 314—323. — — PMID 2291135.)
- ↑ 7,0 7,1 Kessler, R. C., Chiu, W. T., Demler, O. and Walters, E. E. Prevalence, severity, and comorbidity of twelve-month DSM-IV disorders in the National Comorbidity Survey Replication (NCS-R)(անգլ.) // Archives of General Psychiatry. — 1990. — Т. 62. — № 6. — С. 617—627. — — PMID 15939839.)
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Шипилов М. В.. «Гельминтофобия». Психология, психотерапия, сексология (ռուսերեն). Gippokrat.by. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.Шипилов М. В.&rft_id=https://www.gippokrat.by/articles/article-text.html?url=gelmintofobija&rfr_id=info:sid/hy.wikipedia.org:Սկոլեցիֆոբիա" class="Z3988">