Հասուն առանձնյակները հասնում են 27-34.8 սմ երկարության, իսկ պոչի երկարությունը կազմում է 10.2-15.8 մմ, ստորին վերջույթներինը՝ 4.1-5.5 սմ, քաշը կազմում է 141-312 գ։ Մարմնի մակերևույթն ունի կարմրաշագանակագույնից մինչև մոխրագույն երանգ։ Ձմեռային մորթին ավելի մոխրագույն է։ Որովայնը նարնջագույն է։ Պոչը փափուկ է՝ ծայրին սև մազերի փնջով։ Մարմնի կողային մասերն ունեն սև գծեր, որոնք անհետանում են ձմեռային շրջանում։
Ակտիվ են օրվա լուսային ժամերին, վարում են մենակյաց ապրելաձև։ Սննդացանկի բաղադրիչներն են՝ սերմեր, տերևներ, ընկույզներ, սնկեր, հատապտուղներ, ճյուղեր, երբեմն հատվածոտանիներ, ձվեր և ճտեր։ Ձմռանը հիմնականում օգտագործում են կուտակած պաշարները։
Կենդանին սեռահասության է հասնում 8-9 ամսում։ Բեղմնավորումը տեղի է ունենում Հունվարից մինչև օգոստոսի կեսերը, հաճախ մարտիցմայիս։ Էգերի մեծամասնությունը տարեկան մեկ սերունդ է տալիս։ Հղիությունը տևում է 36-40 օր, իսկ սերունդում կան 1-8 ձագեր, միջինում 4-6։ Ձագերը կշռում են 13-18 գ։ Աչքերը բացվում են 26-36 օրում։ Մինչև օգոստոս մնալով մայրական բնում՝ 6-9 շաբաթական հասակում նրանք լքում են բույնը։
↑Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 145. — 10 000 экз.
↑Bo Beolens, Michael Watkins, and Mike Grayson The eponym dictionary of mammals. — Baltimore: The Johns Hopkins University Press, 2009. — P. 116. — 574 p.